1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը։
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առանձգական, իսկ հակառակ դեպքում՝ պլաստիկ։
Առանձգական — զսպանակի զգում
Պլաստիկ- թուղտը պատռել
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է, որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժը ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին։
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
F=kx
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:
10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա։
