Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերության արտադրանքը լայնորեն օգտագործվում է տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, կենցաղում և տնտեսության տարբեր բնագավառներում։

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալներն են՝ հումքը, գիտատեխնիկա, աշխատուժ։

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Թեթև արդյունաբերության ճյուղ բնակչությանը ապահովում է հագուստով, կոշիկներով, կենցաղային իրերով, իսկ մեքենաշինությանը՝ կաշվով, գործվածքով և այլ արտադրանքներով։ Սննդի արդյունաբերության ճյուղը գյուղատնտեսության հետ համատեղ բնակչությանը ապահովում է սննդամթերքի բոլոր տեսակներով։

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։

Սննդի արդյունաբերությունը տեղաբաշխված է երկրագնդի բոլոր տեղամասերում, այսինքն՝ սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ և դրանց բնորոշ գծերն են՝ բնակլիմայական պայմանները, հողակլիմայական պայմանները, պահանջարկը, սպառումը և այլն։

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ

1.Արտահայտությունը ձևափոխեք բազմանդամի․

(x−30)2 =x²-60x+900

(2a+b)2 =4a²+4ab+b²

(m2n+nm2)2 =(2m²n)²=4m⁴n²

9-25x2 =(3-5x)(3+5x)

64y4-121 =(8y²-11)(8y²+11)

 x³ — 8=(x-2)(x²+2x+4)

m³ + 64=(m+4)(m²-4m+16)

27 — 8x³=(3-2x)(9+6x+4x²)

2.Հավասարության մեջ ի՞նչ թիվ պետք է լինի բազմակետերի փոխարեն.

(7y−5)(7y+5)= 49y2−25

(6x−5)(6x+5)=36x2−25

3.Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

Աստիճան բարձրացնելիս՝ (b+3)2 ստացվում է՝

  • b2+6b+9✓
  • 9+3+b+b2
  • 9+b2
  • b2−6b+9

4.Պարզեցրեք արտահայտությունը․

ա) (a + 1)² — 2(a + 1) + 1 =a²+2a+1-2a-2+1=a²

բ) (m — n)² + 2n(m — n) + n² =m²-2mn+n²+2nm-2n²+n²=m²

գ) (p — q)² — 2(p² — q²) + (p + q)²=p²-2pq+q²-2p²+2q²+p²+2pq+q²=4q²

դ) (x + 2y)² + 2(x² — 4y²) + (2y — x)² =x²+4xy+4y²+2x²-8y²+4y²-4yx+x²=2x²+2x²=4x²

5.Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․

4a² + 4a + 1 =(2a+1)(2a+1)

9m² — 6m + 1 =(3m-1)(3m-1)

a² — 2a + 1 =(a-1)(a-1)

-6a +a² + 9 =(a-3)(a-3)

x⁴ + 2x²y + y² =(x²+y)(x²+y)

Рубрика: Գրականություն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց: