Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերության արտադրանքը լայնորեն օգտագործվում է տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, կենցաղում և տնտեսության տարբեր բնագավառներում։

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալներն են՝ հումքը, գիտատեխնիկա, աշխատուժ։

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Թեթև արդյունաբերության ճյուղ բնակչությանը ապահովում է հագուստով, կոշիկներով, կենցաղային իրերով, իսկ մեքենաշինությանը՝ կաշվով, գործվածքով և այլ արտադրանքներով։ Սննդի արդյունաբերության ճյուղը գյուղատնտեսության հետ համատեղ բնակչությանը ապահովում է սննդամթերքի բոլոր տեսակներով։

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։

Սննդի արդյունաբերությունը տեղաբաշխված է երկրագնդի բոլոր տեղամասերում, այսինքն՝ սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ և դրանց բնորոշ գծերն են՝ բնակլիմայական պայմանները, հողակլիմայական պայմանները, պահանջարկը, սպառումը և այլն։

Оставьте комментарий