Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:
Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:
Բյուզանդիայի շնորհիվ Հայաստանի պաշտպանությունը շատ թուլացել էր և դրանից օգտվեցին սելջուկ-թուրքերը։ Սելջուկի թոռներ Տուղրիլի և Չակիրի շնորհիվ 1040թ-ին հիմնվում է սելջուկյան պետությունը։ Հետագայում սելջուկները սկսում են արշավել Հայաստանի դեմ։ Առաջին անգամ սելջուկները 20-հազարանոց բանակը Ատրպատականից ներխուժեց Հայաստան և առանց որևէ դիմադրության հասավ Բասեն գավառը, որտեղ ավերեց իր ճանապարհին ընկած բնակավայրերը, կոտորեց և գերի վերցրեց բնակիչներին և հեռացավ։ Հաջորդ անգամ սելջուկները Հայաստան արշավեցին 1048թ-ին, բայց արդեն 100-հազարանոց զորքով։ Սկզբում զորքը կենտրոնացավ Բասեն և Կարնո դաշտերի վրա, ապա զորքը բաժանվեց մի քանի մասի և սփռվեց տարբեր գավառներ։ Այս զորքը նախորդի պես կոտորեց բնակիչներին և ավերեց բնակավայրերը։ Հատկապես տուժեցին Կանադացի գավառի Սմբատաբերդ լեռան ապաստանածները։ Հետագայում կողոպտվեց և ավերվեց Արծն քաղաքը։ 1049թ-ին սելջուկների և Բյուզանդիայի միջև կնքվեց զինադադար և Հայաստանը որոշ ժամանակ խաղաղության մեջ էր։ Բյուզանդիան չէր կարող դիմակայել թյուրք-սելջուկների դեմ առանց հայ զինուժի, բայց այն հետագայում չվերականգնվեց։ Որոշ ժամանակ անց սելջուկները ունենալով զարգացած և պաշարող մեքենաներ, 1054թ-ին Տուղրիլ բեկի հրամանատարությամբ թյուքերի զորքը կրկին ներխուժեց Հայաստան։ Սելջուկները կրկին կոտորեցին և գերեվարեցին բնակչության մեծ մասը։ Սելջուկները չկարողացան գրավել Կարսը և Մանազկերտը, բայց թյուրք-սելջուկները կարողացան գրավել և ավերել Արծկենը, Բերկրին և այլ բնակավայրեր։ Այդ բոլոր արշավանքները վատ հետևանքներ ունեցան Հայաստանի վրա։ Տուղրիլի հաջորդած Արել Արսրլան սուլթանը 1064թ-ին իր հսկայական զորքով մտավ Վրաստան, իսկ այնտեղից էլ Հայաստան։ Սելջուկյան զորքերը գրավեցին Անի քաղաքը։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկե I և Վրաց Բագրատ IV թագավորները, ուրիշ ելք չունենալով հպատակվեցին Արփ Արսրլանին։ Կարելի էր ասել ամբողջ հյուսիսային Հայաստանը ընկել էր թյուրք-սելջուկների ձեռքը։ Բյուզանդական Ռոմանոս IV Դիոգենես արքան փորձեց դադարեցնել սելջուկների առաջխաղացումը։ Սելջուկները 1071թ-ին Մանազկերտում բյուզանդացիներին ճակատամարտ տվեցին։ Բյուզանդական զորքը պարտություն կրեց, իսկ կայսրը գերվեց։ Այդ ճակատամարտից հետո Բյուզանդիան ահագին թուլացավ։ Արփ Արսրլանին հաջորդած Մերլիքշահը հետագայում գրավեց ամբողջ Հայաստանի հարավային և արևմտյան գավառները։ Ամբողջ Հայաստանը Սելջուկյան պետության կազմում էր։ Սելջուկյան արշավանքները և նվաճումները մեծ վնասներ պատճառեցին Հայաստանին։ Անկում ապրեցին քաղաքները, գյուղերը, արհեստները և առևտուրը։ Հայաստանում լայն չափեր ընդունեց արտագաղթը։ Հայերի մեծամասնությունը գաղթում էր Փոքր Հայքում, Կապադովկիայում, նաև Կիլիկիայում։ Հայաստանում սկսվել էին հաստատվել թյուրքական և քոչվոր ցեղեր։ Դրա պատճառով Հայաստանի էթնիկ կազմը զգալիորեն փոփոխվեց։
Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:
XI դարի սկզբներին սկսվեցին Սելջուկյան պետության մասնատումն ու թուլացումը։ Դրանից օգտվեցին հայկական պետականություն։ Փորձեր վիճակելով Հայաստանը հետագայում անկախացավ։ XI դարի սկզբին և XII դարի վերջում Տաշիր-Ձորագետում իշխում էին Կյուրիկե I-ի որդիներ Աբասն և Դավիթը, իսկ Սյունիքում իշխում էր Գրիգոր II-ը։ Հայկական իշխանություններ կային նաև Արցախում, Մոկքում և Սասունում։ Բջնիում իշխում էին Պահլավունիները, իսկ Ամյուկ բերդում և Աղթամարում իշխում էին Արծրունիները։ Հիմնականում այդ թագավորություններից ամենաուժեղը Թոռնիկյանների Սասունի իշխանությունը, որը կարող էր շատ հանգիստ մի քանի տասնյակ հազարանոց զորք ուղարկել, քանի որ այն անկախ էր։ Թյուրք-սելջուկների մասնատումն ու թուլացումը ազդեց նաև Հայաստանի վրա, քանի դրանից հետո Հայաստանում առաջացան մահմեդական ամիրայություններ։ Այդ ամիրայությունների իշխաններն փորձում էին խանգարել Հայաստանին ազատագրական պայքարի քայլերը ձեռնարկելուն։ Հայաստանում առաջացած մահմեդական իշխանություններից ամենահզորներից էին՝ Շահ-Արմենների, Շադադյանների և Գանձակի ամիրայությունները։
Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:
Զաքարյան իշխանական տունը կառավարում էր Սարգիս Զաքարյանը։ Սարգիսը սկզբում վրացական բանակում գտնվող հայկական զորաջոկատների հրամանատարն էր, իսկ հետագայում Թամար թագուհու կողմից նշանակվեց վրացական բանակի գլխավոր հրամանատար՝ ամիրսապասալար։ Զաքարյանների դիրքերը Վրաստանում շատ լավ ամրապնդվել էին։ Զաքարյանները XII-րդ դարի վերջերին թյուրք-սելջուկների դեմ մի քանի հաջող արշավանքներ կազմակերպեցին։ Զաքարյանները 1196թ-ին ազատագրեցին Ամբերդ ամրոցը և Արագածոտն, իսկ 1199թ-ին նրանք ազատագրեցին Անին և Շիրակը, 1203թ-ին ազատագրեցին Դվինը և Արարատյան դաշտը, 1205թ-ին ազատագրեցին Կարսը և Վանանդը, քիչ հետո՝ Բագրևանդը։ Խլաթ սուլթանի անհաջող դիրքավորումը ստիպեք Զաքարյաններին դադարեցնել իրենց ազատագրողական քայլերի ձեռնարկումը։ Նրանք ազատագրեցին Հյուսիսիարևելյան Հայաստանի այլ գավառներ։ Հետագայում մոնղոլական արշավանքները խանգարեցին Զաքարյաններին իրենց գործը հասցնել ավարտին։ Ազատագրած հայկական տարածքները մտան Վրաստանի կազմի մեջ, սակայն հայերը ունեին վրացիների իրավունքները։ Քիչ անց ազատած հայկական գավառներում Զաքարյանների օրոք ստեղծվեցին փոքրիկ իշխանություններ։ Զաքարյան իշխանական տունը բաժանված էր չորս ճյուղի, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր իշխանությունը։
Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I օրոք, ով կառավարել է 990-1020թ.։ Գագիկ I կարողացավ ինքնուրույն հայկական նախարարություններին ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր շահնշաղ հայոց տիտղոսը, դա նշանակում էր, որ նա ուներ բոլոր թագավորների նկատմամբ գերադասելի դիրք և կաթողիկոսի ընտրությունը նույնպես կատարվում էր Գագիկի կարգադրությամբ։ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթն 1001թ-ին ապստամբեց Գագիկ I դեմ և հրաժարվեց Գագիկի գերիշխանությունն ճանաչելուց։ Հետագայում Գագիկը հարձակվեց Դավիթի թագավորության վրա և գրավեց նրա բոլոր հողերը։ Շուտով Դավիթը փոշմանեց իր արարքի համար, ներողություն խնդրեց Տատիկից և հետ ստացավ իր հողերը։ Հետագայում Գագիկը շարունակեց իր նախնիների շինարարական գործողությունները։ 1001թ-ին ավարտվեց Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը։ Շուտով նաև ավարտվեց Գագկաշեն եկեղեցու շինարարությունը։
Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց
Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:
«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»
Քոչվորների կայսրապաշտությունը
Առաջադրանք 2
Հայաստանը և մոնղոլները
Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:
Հետագայում Վրաստանը թուլացավ և նրա վրա հասան արևելքից մոնղոլական հորդանները։ Մոնղոլական ցեղերը ապրում են Չինաստանի և Սիբիրի միջև ընկած տափաստաններում և զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ։ Մոնղոլական ցեղերը նաև կոչվում էին թաթար։ Մոնղոլ ցեղապետներից Թեմուչինը 1206թ-ին միավորում է բոլոր մոնղոլական ցեղերը իրար և սարքում մեկ պետություն։ Թեմուչինը դրանից հետո հռչակվեց ընդհանրական խան՝ ստանալով Չինգիզ Խան տիտղոսը։ Նա ստեղծում է ուժեղ բանակ։ 1220թ-ին մոնղոլական 20ը-հազարանոց բանակը ներխուժեց Այսրկովկաս։ Մոնղոլները նաև Հայաստանում հաղթեցին վրաց և հայ զորքերին։ 1220թ-ին մեծ քանակի գույներով և հարստություններով վերադարձան իրենց հայրենիք։ Երեք տարի հետո հսկայական բանակակով Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց Ջալալ աղ Դինը։ Մինչև 1231թ-ին Ջալալ ադ Դիմի կողմից ջախջախվել էին Հայաստանի տարբեր շրջաններ և Արևելյան Հայաստանը։ 1236թ-ին Մուղանում տեղակայված մոնղոլական զորքը Չարմաղանի գլխավորությամբ կրկին ներխուժեց Հյուսիսարևելյան Հայաստան։ Մոնղոլական զորքը իր հետ վերցրել էր նաև ժողովուրդին՝ մտածելով որ ժողովուրդը կհաստատվի գրավված տարածքներում։ Մոնղոլները հիմնական առաջադրանք ունեին՝ գրավել այս կամ այն երկիրը։ Վրաստանը որևէ քայլեր չձեռնարկեց մոնղոլների կանգնեցնելու համար, իսկ հայ իշխանները մտածեցին հեռանալ Արևմտյան Վաչագան կամ ենթարկվել մոնղոլներին։ Դրա շնորհիվ մոնղոլներին ենթարկվեց Զաքարյան իշխանական տունը գլխավորող Ավագը։ Հետագայում մոնղոլները հարցրեցին շրջապատել Անին։ Դրանից 12օր անց մոնղոլները գրավեցին քաղաքը, անցքեր փորելով բերդի տարբեր կողմերից։ Մոնղոլները նաև գրավեցին Շամքորը, Լոռին, Կարսը, Սուրբ Մարին, Դվինը և այլն։ Նաև մոնղոլները նվաճեցին Արևմտյան Վրաստանը։ 1236թ-ին մոնղոլները գրավեցին Հյուսիսարևելյան Հայաստանը։ 1242թ-ին մոնղոլական որոշ զորքեր Բաչուի գլխավորությամբ արշավեցին սելջուկյան սուլթանության տակ գտնվող Հայաստանի արևմտյան գավառների վրա։ Մի քանի ամիս հետո մոնղոլները գրավեցին Կարին խոշոր քաղաքը։ Հաջորդ տարի մոնղոլները Չմանկատուկի ճակատամարտում ջախջախեցին Իկոնիայի սուլթանի բանակը և գրավեցին որոշ քաղաքներ։ 1244թ-ին մոնղոլները գրավեցին Հայաստանի հարավային շրջանները և դրանով երկրի նվաճումն ավարտվեց։ Հայաստանում սկսվեց բնակչության արտագաղթի, տնտեսությունը թուլացավ, զոհվեց և գերվեց բնակչության որոշ մասը և այլն խնդիրների առաջացան մոնղոլների գրավումներից հետո։ Դրանից հետո հա և վրաց իշխանները միավորվեցին, որպեսզի կարողանան դուրս գալ մոնղոլների տիրապետության տակից։ 1249թ-ին նրանք գաղտնի ժողով հրավիրեցին և որոշեցին ապստամբել և այդ մատնիչի միջոցով հայտնի դարձավ մոնղոլներին։ Իշխանները գնալով իրենց տիրույթներ, որպեսզի իրենց զորքերը պատրաստեին մոնղոլների դեմ ճակատամարտերում, ձերբակալվեցին և տեղափոխվեցին Շիրակավան։ Հայ և վրաց իշխանները ազատվեցին իշխան Ավագ Զաքարյանի շնորհիվ, բայց մոնղոլները այդ բոլոր իշխանների կալվածքները վերցրեցին։ 1259թ-ին սկսվեց հակամոնղոլական կազմակերպած ապստամբությունը։ Ապստամբությունը գլխավորում էր Դավիթ VII թագավորը։ Մոնղոլները իրենց 20-հազարանոց զորքով Արղունի գլխավորությամբ շարժվում էին ապստամբների դեմ։ Դավիթը տեսնելով, որը մոնղոլները ավելի ուժեղ են, բանակցում է նրանց հետ և հնազանդվում նրանց։ Մոնղոլները ուզելով դադարեցնել հայ-վրացական ապստամբությունները բարձրացնում են հարկերը և դրա պատճառով Զաքարյանները հարկերը վճարելու համար ստիպված վաճառում էին իրենց տոհմային տիրույթների մի մասը։ Հետագայում Օրբելյանները և Հասան-Ջալալյանները դուրս եկան Զաքարյանների ենթակայությունից։ Դրանից հետո Հայաստանը բաժանվեց մի քանի մասի և դրա պատճառով, երբ սկսվեց մոնղոլական իշխանության թուլացումը և քայքայումը, Հայաստանը չկարողացավ վերականգնել պետականությունը։ XIVդ սկզբներին Ղազան պահից հետո իլղանությունը սկսվեց քայքայվել։ XIVդ վերջերին Իլղանությունը վերացավ և այդ տարածքներում առաջացան մի շարք անկախ իշխանություններ։ Այդ ժամանակ Հայաստանի իրավիճակը շատ վատ էր և դրա պատճառով Հայաստան սկսեցին ներխուժել որոշ թուրքմենական ցեղերի, որոնք բնակվում էին ամայացած հողերում կամ իշխանական տներից խլված հողերում։ Հայաստանի կենտրոնում տեղակայվեցին կուլա-կոյունլու թուրքմենական ցեղերը, իսկ հարավարևմտյան գավառներում տեղակայվեցին ակ-կոյունլու թուրքմենական ցեղերը։ XIVդ երկրորդ կեսին վերացան տարբեր հայկական իշխանություններ, օրինակ֊ Զաքարյանները։ Միայն գոյատևում էին Օրբելյանները, Հասան-Ջալալյանները, Դոփյանները, Ազիզբեկյանները և այլ փոքր հայկական իշխանություններ։ Հայաստանի հարավային և արևմտյան շրջաններում պահպանվում էին Թոռնիկյանների իշխանությունը Սասունում, Արծրունիները` Մոկքում և Ռշտունիքում և այլն հայկական իշխանություններ: XIV դարում, երբ մոնղոլները Կարա-կոյունլուների վրա և ակ-կոյունլյունների վրա սկսեցին արշավանքներ կազմակերպել, Հայաստանի վիճակը ավելի վատացավ: Լենկթեմուրը ստեղծեց մի հզոր իշխանություն Սարմաղանդ մայրաքաղաքով և սկսեց իր արշավանքները: 1386-1402թթ. Լենկթեմուրը զորքը հասցրեց չորս անգամ ներխուժել Հայաստան և քանդել երկիրը: 1405թ-ին Լենկթեմուրը մահացավ և դա հնարավորություն տվեց հայ ժողովրդին որոշ ժամանակ հանգստանալ արշավանքներից:
Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:
Մինչ տղամարդիկ մոնղոլական արշավանքները զբաղվում էին կանայք, ովքեր փորձում էին տնտեսությունը զարգացնել և հետեւում էին շամանական կրոնին: Կանայք բացի տնտեսությունից և կրոնից կառավարում էին նաեւ ժողովրդին: Չինգիզ խանի մահից հետո նրա դուատրերը և հարսերը կռվում էին միմյանց հետ գահի համար և այդ ժամանակ պառակտված մոնղոլական շրջաններում կառավարում էին հենց իրանք: Մոնղոլների ամենահզոր թագուհին եղել է Մադուհայնը, ով շատ մտածելակերպ հակառակորդ էր: Հիմնականում մոնղոլները հենց Մադուհայնի շնորհիվ էին տանում այդքան շատ հաղթանակներ: Երբ նա արդեն երեսուն տարեկան էր, արդեն մտածում էր ժառանգելու մասին: Նա ամուսնացավ մի 17 տարեկան տղամարդու հետ և ունեցավ 8 երեխա, միաժամանակ նա մասնակցում էր բոլոր արշավանքներին:
Մոնղոլները հիմնականում արշավում էին ձիերի վրա, որոնք նաեւ մոնղոլները օգտագործում էին որպես զենք: Նրանք որպես զենք օգտագործում, էին նաև` դաշույններ տեգեր, կայաններ, սրեր և այլն: Նրանք նույնիսկ պայթուցիկներ և ռումբեր ստանալու համար օգտագործում էին վառոդ: Մոնղոլները կարճ և երկար աղեղներ էին օգտագործում և նրանք ամենահայտնի նետը դա սուլոց հանող նետն էր, որից վախում էին համարյա բոլոր թշնամիները: Նաեւ այդ նետերը մոնղոլները արձակում էին իրենց ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Առաջ մոնղոլները չէին օգտագործում սրահներ, նրանք նախընտրում էին թղթե կաշվե սրահ, որն կառուցված էր ձիու կաշվից և այդ կաշվե սրահները նրանք նաեւ հագցնում էին իրենց ձիերի վրա:
Չինգիզ խանի ութ կանոնները /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/
Իմ կարծիքով Չինգիզ խանը շատ խելացի էր մտածում ամեն-ինչու, բայց ես մեկ բանի հետ համաձայն չեմ հինգերորդ կանոնի հետ: Իմ կարծիքով ամեն-ինչ պետք է անել չափավոր, եթե ուզում ես գինի խմել, խմիր, բայց չափի մեջ, եթե ուզում ես համակարգիչ խաղալ, բայց չափի մեջ: Ես իհարկե համաձայն չեմ վնասակար բաներ փորձել, օրինակ ծխախոտ թմրանյութ են այլն, որովհետև ես գիտեմ, որ դրանք առողջությանը վնաս են ինչը ես գիտեմ, որ իմ առողջության համար վնաս է, ես դա չեմ անում կամ չեմ փորձում:




