Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ, իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։
ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։
տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։
չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։
Ընդհանրական՝ որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։
Առաջադրանքներ:
1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:
Մարդկությունը վերջերս (ժամանակի մակբայ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մինչև հիմա (ժամանակի մակբայ) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մոտ ժամանակներս (ժամանակի մակբայ) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով (ձևի մակբայ) լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է (ժամանակի մակբայ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր (ժամանակի մակբայ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
Զարմացած թագավորը դանդաղ (ձևի մակբայ) նստեց գահին:
Սոված առյուծները զույգ-զույգ (ձևի մակբայ) կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց-կամաց (ձևի մակբայ) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար (ձևի մակբայ) ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս (ձևի մակբայ) էին խմում:
Մի ուլիկ ժայռից ցած ընկավ (տեղի մակբայ) :
Փահլևանները գյուղեգյուղ (տեղի մակբայ) ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն (տեղի մակբայ) շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ-տեղ (տեղի մակբայ) սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ (տեղի մակբայ), էլ չթողեց տուն-կտուր:
Թափառաշրջիկը ամբողջովին (չափի մակբայ) թրջվել էր անձրևից:
Նա հաճախ (չափի մակբայ) է դասից բացակայում:
Աշակերտները իսպառ (չափի մակբայ) մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե (չափի մակբայ) չէր լսվում:
Լևոնին ամենևին (չափի մակբայ) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Քաջաբար- կռվել
աստիճանաբար — մարել
օրեցօր — սպասել
խորապես- մտածել
շարունակ — լացել
կուզեկուզ- քայլել
հավիտյան — սիրել
սրտանց — ցանկանալ
գյուղեգյուղ — ընկնել
լռելյայն — ժպտալ
բերնեբերան — բացատրել
արագ-արագ- խոսել
վերջնականապես — հասնել նպատակին
հոտնկայս — ծափահարել
ներքուստ — նեղանալ
շատ-շատ — սիրել
Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։
-(ա)բար -աստիճանաբար — մեղմաբար։
(ա)պես -նմանապես — պարզապես։
-(ա)վարի -մարդավարի — վայրենավարի։
-իվ- խստիվ — մեղմիվ։
-ովին -գլխովին — լիովին։
-որեն -մեղմորեն — քնքշորեն։
-ուստ -վերուստ — ներքուստ։
Առաջադրանք: Վերը նշված շարքերում ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:
