Առաջադրանքներ
1․Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Հույժ-շատ, սաստիկ, ուժգին կերպով
Բարբարոսություն-մարդկության զարգացման ստորին աստիճանը
Նվազ-քիչ, փոքր քանակությամբ
Սոսկ-պարզապես
Հրաշափառ-հրաշալի
Հորջորել-անուն դնել
Շլմորել-շփոթվել, շշմել
Աղոտել-աղոտ դարձնել
Սարսել-սարսափել
Քինախնդրություն-վրեժխնդրություն
2․ Ստեղծագործության գլխավոր հերոսին․
- մեղադրի՛ր
Այդ տանձերը, որոնք նա գողացել էր, ուրիշի երկար խնամած տանձերն էին, դա կարող է այդ մարդու միակ ձևի լինել գումար աշխատելու։ - արդարացրո՛ւ
Այդ տանձերին նա շաբաթներով սպասել է, որպեսզի վերցնի և ուղղակի շոշափի, իսկ այդ տանձերի իսկական տիրոջ համար այդ տանձերը կարելի է ասել ոչինչ էին։ - բնութագրի՛ր
Նա շատ ազնիվ էր, բարի և համբերատար։
3․ Արդյո՞ք տղայի արարքը գողություն էր։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։
Ոչ, քանի որ նա երկար ժամանակ սպասել է մինչև այդ տանձերը հասունանան, և ամեն փուլը նրանց հետևել է։
4․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղծագործության համար։
Փոքրիկ տղայի սերը տանձերի հանդեպ։
5․ Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։
Ստեղծագործության գլխավոր ասելիքն այն է, որ պետք է ճշմարտության ասես, քանի որ թեկուզ պատժվես, բայց ամբողջ կյանքում չես ունենա մեղքի զգացում։
6․ Գրավո՛ր վերլուծիր պատմվածքը։
