Սեղանի միջին գիծ։
Սահմանում։ Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:
Թեորեմ: Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին:
Ապացույցը ինքնուրույն։
Առաջադրանքներ։
1.GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն սեղան, գծիր միջին գիծը։ Հավասարասրուն սեղանը քանի՞ միջին գիծ ունի։

1
2.GEOGEBRA ծրագրով գծիր ուղղանկյուն սեղան, գծիր միջին գիծը։ Ուղղանկյուն սեղանը քանի՞ միջին գիծ ունի։

1
3. Սեղանի հիմքերն են 30սմ և 20սմ։ Գտեք սեղանի միջին գծի երկարությունը։
(30:2)+(20:2)=25
4. Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2 : 4, իսկ միջին գիծը 15 սմ է: Գտեք սեղանի հիմքերը:
(2x + 4x) / 2 = 15
(2x + 4x) = 15 * 2
6x = 30
x/6 = 30/6
x = 5սմ
a = 2x
b = 4x
a = 10սմ
b = 20սմ
5.Ուղղանկյուն սեղանի սուր անկյունը 45 աստիճան է ։ Գտեք մնացած անկյունները։
360-90-90-45=135
6. Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 40 աստիճան է:
110°, 110°, 70°, 70°:
7. Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2 մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 60 աստիճան: Գտեք սեղանի փոքր հիմքը:
Քանի որ այս քառանկյունը հավասարասրուն է երկրորդ սրունքը նույնպես 2մ է։ Դա նշանակում է, որ երկրորդ անկյունը նույնպես 60°:
8. M և N կետերը գտնվում են տրված ուղղի մի կողմում, և նրանց հեռավորությունները այդ ուղղից հավասար են 10 սմ և 22 սմ: Գտեք MN հատվածի միջնակետի հեռավորությունը այդ ուղղից:
16սմ
