Գերմանիան իր տնտեսական հզորությամբ աշխարհի չորրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից հետո։ 2009 թվականին Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կազմել է $2.81 տրլն (2008 թվական՝ $2.955 տրլն, 2007 թվական՝ $2.917 տրլն), ՀՆԱ-ի իրական աճի տեմպը 2009 թվականի տարեվերջին՝ -4.9 %։ Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը՝ $34100 (VI—ը աշխարհում)։
Գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9 %-ը, արդյունաբերությունը՝ 26.8 %-ը։ Սպասարկման ոլորտին բաժին է ընկնում համախառն ներքին
