Նյարդային հիվանդության պատճառներն են՝
Ժառանգական
Նյարդային համակարգի որոշ հիվանդությունները առաջանում են գենետիկ մուտացիայի արդյունքում։ Օրինակ՝ Հանտինգտոնի հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող վիճակ է, որը արտահայտվում է հարաճուն ընթացող նեյրոդեգեներացիայով։ Հիվանդության հիմքում ընկած է HTT գենի մուտացիան, ինչի պատճառով առաջանում է աննորմալ կառուցվածքի սպիտակուց։ Վերջինս կուտակվում է նյարդային բջիջներում (նեյրոններում) և բերում հիմային հանգույցների (գլխուղեղում գորշ նյութի կուտակումներ) վնասման։
Բնածին/զարգացման արատներ
Աճող երեխայի օրգանիզմում ծնվելու պահին կարող են լինել զարգացման արատներ, այդ թվում նաև նյարդային համակարգում։ Օրինակ անէնցեֆալիան (գլխուղեղի բացակայությունը) առաջանում է նյարդային խողովակի սխալ ձևավորման արդյունքում։
Ուռուցքներ
Նյարդային համակարգի մասնագիտացված բջիջները, ինչպիսիք են գլիոցիտները, կարող են աննորմալ աճել և բազմանալ՝ առաջացնեով գլիոմաներ։ Գլիոբլաստոմաները առավել ագրեսիվ ընթացքով գլիոմաներն են։
Վարակներ
Շատ միկրոօրգանիզմներ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, կարող են ախտահարել նյարդային համակարգը։ Օրինակ մենինգիտները՝ ուղեղաթաղանթների բորբոքումը, նյարդային համակարգի հաճախ հանդիպող վարակային հիվանդություններ են։ Դրանք կարող են լինել բակտերիալ կամ վիրուսային ծագման։
Ցնցումային ախտաբանություններ
Ընդունված է համարել, որ ցնցումները գլխուղեղի կեղևի սինխրոն ակտիվության հետևանք են։ Օրինակ էպիլեպսիա հիվանդությունը բնութագրվում է գլխուղեղի կեղևի ոչ նորմալ էլեկտրական ակտիվությամբ, ինչը բերում է կրկնվող ցնցումների առաջացման։
Անոթային
Գլխուղեղը հարուստ անոթավորմամբ օրգան է, քանի որ այն իր աշխատանքի ընթացքում օգտագործում է մեծ քանակությամբ թթվածին և սննդարար նյութեր։ Կաթվածը գլխուղեղի որոշակի հատվածի արյունամատակարարման սուր խանգարման հետևանք է, ինչի պատճառ կարող է լինել անոթի խցանումը կամ արյունահոսությունը։
Նեյրոդեգեներատիվ
Ներյրոդեգեներատիվ հիվանդությունները առաջանում են նեյրոնների վնասման հետևանքով։ Որպես օրինակ կարող են ծառայել Ալցհեյմերի հիվանդությունը, Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը։ Վերջինս առաջանում է գլխուղեղի սև նյությում նեյրոնների վնասման հետևանքով։
Աուտոիմուն
Աուտոիմուն հիվանդությունները առաջանում են, երբ օրգանիզմի իմուն համակարգը սկսում է պայքարել սեփական բջիջների դեմ։ Նյարդային համակարգի աուտոիմուն հիվանդություններից է ցրված սկլերոզը։ Վերջինս առաջանում է նեյրոնների աքսոնները ծածկող միելինային շերտի նկատմամբ օրգանիզմի աուտոիմուն պատասխանի հետևանքով։ Արդյունքում առաջանում է միելինի վնասում և աքսոնների դեմիելինիզացիա։
Կան նյարդային համակարգի հիվանդությունների բուժման բազմաթիվ եղանակներ։ Դրանք կարող են լինել վիրահատական և դեղորայքային
