Рубрика: Պատմություն

Հունվարի 29-փետրվարի 4-ը

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

 Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։


1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը վերածվեց պատերազմի: Պրուսական բանակը ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարեն 1867 թ. ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:

Վերամիավորումից հետո Իտալիան կրկին սկսեց զարգանալ։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ» սա նրա հավատամքն է։

Ջ․ Գարիբալդին կարծում եմ նման էր Օ․ Բիսմակին, բայց Օ․ Բիսմակը ուղղակի ոգեշնչում էր, իսկ Ջ․ Գարիբալդին անում էր այդ ամենը, նա ազգային հերոս էր, և 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարաֆը։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց

Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 51-53, էջ 122-124/:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան,  էջ 119-124, համացանց:

Advertisement

Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/

«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին

Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր

Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք

«Պարսկական հեղափոխությունը և հայերը»

Հրաչիկ Սիմոնյան. «1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»

Օսմանյան կայսրության մեջ բարեփոխումները ստացել էին թանզիմաթ անունը։
1853թ․ Ռուսաստանը հարձակվեց Օսմանյան կայսրության վրա։Անգլիան և Ֆրանսիան օգնեցին որ Օսմանյան կայսրությունը հաղթի։ 1856թ․ պատերազմը ավարտվեց Ռուսաստանի պարտությամբ։ 1876թ․ նոր գահ բարձրացած Աբդուլ Համիդ II-ը ստիպված ընդունեց սահմանադրությունը։ Ընտրվեց օսմանյան խորհրդարան, 2 տարի անց Աբդուլ Համիդը ցրեց խորհրդարանը։
1905-1911թթ․ հեղափոխություննն Իրանում
Այս շրջանում Իրանն այնքան էր թուլացել որ նրա վրա մեծ ազդեցություն ունեին Ռուսաստանն ու Անգլիան։ Իրանում անգլացիները ստեղծեցին Անգլոպարսկական նավթային ընկերությունը և իրենց վերահսկողության տակ վերցրին իրանական նավթը։XIX դարի երկրորդ կեսին իրանական բարեփոխումների ակտիվ մասնակիցներից էին հայ ազգի Մելքոն խանը և Եփրեմ խանը։ 1905թ․ Թեհրանում իշխանությունների դեմ մեծ պայքար սկսվեց շահը ստիպված ընդունեց սահմանադրություն և հիմնադրեց մեջլիսը։ Հետադիմական ուժերը շահ Մոհամադ Ալիի գլխավորությամբ հակահարձակման անցան նրանց օգնեցին Անգլիացիներն ու Ռուսները։1911թ․ Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը։ Սահմանադրական շարժումը պարտություն կրեց։

Оставьте комментарий