կարդալ, լսել ռադիո, դիտել հեռուստացույց, վարել խոսակցություն որևէ մեկի հետ:
3. Ո՞ր սննդամթերքն է հաճախ առաջացնում սննդային թունավորուﬓեր:
Advertisement
Անորակ, հաճախ երկար ժամանակ պահված սննդամթերքի օգտագործումից առաջանում են սննդային թունավորումներ։
Չպետք է օգտագործել այնպիսի սննդամթերք, որը երկար ժամանակ պահվել է հատկապես տաք տեղում, որովհետև ստեղծվում են նպաստավոր պայմաններ դրանցում մանրէների բազմացման համար:
4. Թվարկե՛ք թունավորման ախտանիշները:
Հիմնական ախտանիշներն են որովայնի շրջանի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը։
5. Ի՞նչ ﬕջոցառուﬓեր պետք է ձեռնարկել սուր թունավորումների ժամանակ:
Այդպիսի դեպքերում կատարում են ստամոքսի լվացում։ Դրա համար հիվանդին տրվում է մի քանի բաժակ խմելու սոդայի ջրային լուծույթ (1 բաժակ ջրում կես թեյի գդալ սոդա) և ապա առաջացնում են փսխում։ Փսխումից հետո հիվանդին պետք է տալ թունդ, քաղցր թեյ և ապա պահպանել անկողնային ռեժիմ:
