Рубрика: Без рубрики

Ամփոփում

Համաշխարհային պատմություն 8 էջ 150-ից 157

Հայոց պատմություն 8 էջ153-ից 168

1․ Տալ հասկացությունների բացատրությունը

Աբսոլյուտիզմ-Ծագում է լատիներեն «բացարձակ» բառից: Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն: Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է: 

Անձի անձեռնմխելիություն-Լուսավորականների հռչակած` մարդու բնական իրավունքներից մեկը: Մարդու նկատմամբ չպետք է կիրառել որևէ բռնություն, եթե օրենքով ու դատարանով ապացուցված չէ նրա մեղքը:

Ազգայնականություն (նացիոնալիզմ)-Ծագում է լատիներեն «ազգ» բառից: Գաղափարախոսություն և շարժում, որը ազգի բարգավաճումը և բարեկեցությունը համարում է առաջնային: Փոքր ազգերի համար ազգայնականությունը՝ պաշտպանության միջոց է՝ ընդդեմ մեծ ազգերի ճնշումների:

Ահաբեկչություն (տեռորիզմ)-Ծագում է լատիներեն «վախ», «սարսափ» բառից: Մարդկանց ահաբեկումը (սպանություն, հետապնդում, բանտարկում և այլն) քաղաքական համոզմունքների և գաղափարների համար:

Ազատական (լիբերալ)-Ծագում է լատիներեն «ազատ» բառից:Դեմ էր հասարակական ցնցումներին և հեղափոխություններին: Կողմ էր աստիճանական և նպատակասլաց բարենորոգումներին: Նպատակն էր սահմանադրական կարգի և ժողովրդավարության ստեղծումը:

Աշխարհի արհեստանոց-XVIII դ. մինչև XIX դ. երկրորդ կեսը այս համարումն ուներ Անգլիան: Նրա արդյունաբերությունն ամենազարգացածն էր, ապրանքները՝ ամենաարդիականն ու որակյալը:

ԱՄՆ–ի Անկախության հռչակագիր — Ընդունվել է 1776 թ. հուլիսի 4-ին Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված Համաժողովի (Կոնգրես) կողմից: Այն հռչակեց ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն:

Առաջին կայսրություն-1804 թ. Ֆրանսիայում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»: Այսպես հիմնվեց Առաջին կայսրությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1814 թ.:

Բազմազգ տերություն — Տերություն, ուր տիրապետող ազգի գերիշխանության ներքո իրենց պատմական հայրենիքում ապրում են բազում ազգեր՝ ենթարկվելով տնտեսական, քաղաքական, ազգային, կրոնական և մշակութային խտրականության ու բռնաճնշումների:

Արևելյան հարց—Միջազգային դիվանագիտության հիմնախնդիր’ կապված Օսմանյան կայսրության հետագա ճակատագրի հետ: Վերջինիս թուլացման և քայքայման պայմաններում արդիական դարձավ հպատակ ազգերի ազատագրության և սեփական պետությունների ստեղծման հեռանկարը: Դրանից օգտվելով’ մեծ տերություններն աշխատում էին օսմանյան Թուրքիան վերածել կիսագաղութի: Հարցն առաջացել է XVIII դ. վերջին: Դրա բաղկացուցիչ մասն էր նաև Հայկական հարցը:

Արհեստակցական միություն—Հասարակական կազմակերպություններ, որոնք ստեղծել են բան վոր նե րը’ ի րենց ի րա վունք նե րը պաշտ պա նե լու հա մար: Առաջինը դրանք երևացին Անգլիայում XVIII դ. վերջին: XIX դ. երկրորդ կեսից արհմիութենական շարժումը մեծ թափ ստացավ: Ի հայտ եկան խոշոր արհմիություններ, որոնց անդամների թիվը հասնում էր միլիոնների: Ասվածի վառ օրինակներ կային ԱՄՆ ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, մյուս զարգացած երկրներում:

Բաժնետիրական ընկերություն— Արտադրական կամ այլ բնույթի ձեռնարկություն (կամ դրանց ցանց), որի հիմնական կապիտալը պատկանում է մարդկանց մի խմբի: Յուրաքանչյուրն ունի իր մասնաբաժինը և ըստ դրա էլ ստանում է եկամուտ:

Բանվորներ—Վարձու աշխատանքով ապրող մարդիկ: Նրանց վարձում են ձեռներեցները և վճարում ըստ կատարված աշխատանքի որակի և քանակի: Սովորաբար ձեռներեցների և բանվորների միջև ծագում են հակասություններ: Դրանց կարգավորման նպատակով զարգացած երկրներում XIX դ. ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք սահմանափակում էին աշխատաժամանակը, բանվորներին տալիս ապահովագրություն հիվանդության ու ծերության դեպքերում և այլն:

Բոլշեվիկներ—Ռուսական մարքսիստների մեծամասնությունը կազմող թևը: Կողմ էին ծայրահեղ գործողությունների: Իրենց առաջնորդ Վ. Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում ուժով գրավեցին իշխանությունը: Երազում էին ամբողջ աշխարհում կառուցել կոմունիզմ (համայնավարական կարգ):

Բորսա— Արդյունաբերական տնտեսության կարևոր հիմնարկություն, որտեղ ձեռներեցները հանդիպում էին, քննարկում միմյանց առաջարկները և կնքում տնտեսական տարաբնույթ գործարքներ:

Գահութ—Այստեղ’ արդյունաբերական որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից: Մայր երկրի (մետրոպոլիա) տնտեսական կցորդն էր: Այստեղից արտահանում էին բնական հարստություններ’ շահագործելով տեղաբնիկների էժան աշխատուժը: Գաղութացումն սկսվել է դեռ XV դ., սակայն իր ծաղկմանն է հասել XIX դ. երկրորդ կեսին: Բացի բացասական հետևանքներից, այն հանգեցրել է նաև դրական արդյունքների: Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ժողովուրդները ծանոթացել են արդյունաբերական հասարակության նվաճումներին:

դաշնություն (ֆեդերացիա)—Ծագում է լատիներեն բառից: Առանձին պետությունների և պետական կազմավորումների միություն է: Դաշնության անդամները պահպանում են իրենց իրավունքների մի մասը: Ունեն տեղական սահմանադրություն, խորհրդարան, կառավարություն և դատական համակարգ: Սակայն դրանք ենթակա են դաշնային սահմանադրությանը և կառավարման մարմիններին: Առկա է ընդհանուր քաղաքացիություն: Դաշնային պետության օրինակ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Բրազիլիան և այլն:

դրամատուն (բանկ)—Ծագում է լատիներեն «դրամափոխարան» բառից: Ձեռնարկություն, որտեղ իրացվում է դրամական կապիտալի առուծախ, ընդունվում են ավանդներ և տրամադրվում վարկեր: Դրամատներն արդյունաբերական արտադրության անբաժանելի մասն են: Նրանց միջոցով ազատ կապիտալը ներդրվում է տնտեսության զա-ազան ճյուղեր և նպաստում դրանց զարգացմանը:

Ժամանակագրություն—1600թ. արևելա հնդկական ընկերության ստեղծում,1751-1776թ. աշխարհում առաջին անգամ Դենի Դիտրոի կողմից հրատարակվեց առաջին հանրագիտարանը,1768թ. առաջին շոքե շարժիչի ստեղծումը Ջեմս Վատի կողմից,18-րդ վերջ 19-րդ դարի կես վերածնության(ռիսորջիմենտո) մշակույթի սաղկումը իտալիայում,1789 հուլիսի 14 Բաստիլ ամրոցի գրավում,1789 օգոստոսի 26 «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր»։

Ենիչերի — Թուրքերեն’ «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծվում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն’ մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում Լին զավակներին, դարձնում իսլամի մոլևռանդ զինվոր:

Եռյակ դաշինք — 1879-1882 թթ. Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք’ ուղղված Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ:

Եռյակ միություն — Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1904 թ. կնքված ռազմաքաղաքական դաշինք, որին 1907 թ. միացավ Ռուսաստանը:

Երիտթուրքեր — Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ: 1889 թ. ստեղծել են «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել են ժողովրդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից’ ներկայանալով իբրև ազգայնամոլներ: Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն’ Բոսֆորից մինչև Միջին Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին’ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:

Երկմիասնական տերություն- Տերություն, որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը: Նրանց միջև կնքվում է դաշինք’ իշխանության հստակ բաժանումով: Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավորված Ավստրո-Հունգարիան է,:

Թանզիմանթ — Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից: Օսմանյան կայսրության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1839-1870-ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հա վա սար հար կեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը: Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին:

Ընտերային(սոցիալական ապահովագրություն) — Պետության, ձեռնարկատերերի և աշխատավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպքում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:

Ժողովրդավարություն — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով’ սահմանադրությամբ: Ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Իշխանության տարաանջատման սկզբունք — Մշակել է անգլիացի լուսավորական Ջ. Լոկը, զարգացրել է ֆրանսիացի Մոնտեսքյոն: Համաձայն դրա’ արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի: Օրենսդրական, որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհըդարանը: Այն պետք է օրենքներ մշակի’ պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Գործադիր, որը կոչված է ի կատար ածելու օրենքները և կառավարելու երկիրը: Այս նպատակով ստեղծվում է կառավարություն: Դատական, որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատար:անը և օրինականության պահպանմանը:

Լուսավորական շարժում — Գաղափարական, կրթական և քաղաքական շարժում, որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ.: Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավանդական պատկերացումները մարդու, հասարակության, բնության վերարերյալ: Ստեղծել է պատկերացումների մի նոր համակարգ’ կառուցված բանական արժեքների վրա: Շարժումն սկսվել է Անգլիայում, բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների: Նրա գաղափարները կենսական են առ այսօր:

Լուսավորյան Միապետ

Խաղաղության կողմակիցների միջազգային շարժում։

Խղճի ազատություն

Կայսերապուշտություն (իմպերիալիզմ)

Հայդուկ

Հեղափողություն

Մանուֆակտուրա

Մերկանդիլիզմ (առևտրայնություն)

Մենատիրություն (մոնոպոլիա)

Ռայխստառ

Սյոգուն

Ցեղասպանություն (գենոցիդ)

Փակ պետություն

Օսմանիզմ

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը

Միջազգային կարմիր խաչի ընկերությունիւ

2 ․ Ժամանակագրություն ՝ լրացնել թվականները

1600թ — արևելահնդկական ընկերության ստեղծում

1751-1776թթ — աշխարհում առաջին անգամ Դենի Հիդրոի կողմից հրատարակվեց առաջին հանրագիտարանը

1768թ — առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջեինմ Ուատի կողմից

18դր վերջ, 19դր կես — վերածնության (ռիսորջիմենտո) մշակությի ծաղկումը Իտալիայում

1789թ հուլիսի 14 — Բաստիլ ամրոցի գրավում

1789թ օգոստոսի 26 — <<մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի>> ընդունում

3․ Համեմատել 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի Եվրոպական և Հայկական մշակույթը ։

Գիտությունը սկսեց ընկալվել, որպես հասարակուցաթյան առաջընթացի կարևորագույն պայման։

Հիմնարար գիտություններ

Չարլզ Դարվին-ստեղծեծ մի տեսություն, որը բացատրում է կենդանական տեսակների միլիոնավոր տարիներ տևած աստիճանական զարգացումը։

Դ․ Մենդելեև-հայնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրհենքը։

Ա․ Էյնշտեյն-մշակեց տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսություն։

Գ․ Մենդել-գենետիկա

Լ․ Պաստիոր-մանրէաբանություն

Ջ․ Մաքսվել-էլեկտրադինամիկա

Է․ ՌեզելֆորդՆ․ Բոր-ատոմային ֆիզիկա

Գ․ Մարկոնի-ռադիո

Աբել-հայտնաբերեց հեռախոսը

Գ․ Դայմլեր-ներքին այրման շարժիչ

Թ․ Էդիսոն-էլեկտրական լամպ

Հումանիտար գիտություններ

Հոգեբանություն գիծ-Զիգմունդ Ֆրեյդ

Գրականություն և թատրոն-Գիդը Մոպասան, Է․ Զոլան, Ֆ․ Դաստայեվսկի, Լ․ Տոլստոյ, Բերնարդ Շոու, Ջ․ Լոնդոն, Թ․ Ման, Ա․ Չեխով, Է․ Ռոստան, Ս․ Բեռար։

1895թ․ Լուի և Օգյուստ Լյումիեր եղբայրները Փարիզում առաջին անգամ ցուցադրեցին “Շարժուն լուսանկարը”

Կերպարվեստ և ճարտարեպություն

Ֆրանսիայում ստեղծվեց գեղանկարչության նոր ճյուղ, իմպրեսիոնիզմ (անմիջական տպավորություն)-Կ․ Մոնե, Օ․ Ռենուար, Կ․ Պիսարո, Է․ Դեգա։

Հայտնի քանդակագործ-Օ․ Ռոդեն

1889թ․-կառուցվեց Փարիզի Էյֆելյան աշտարակը

Երաժշտություն և օպերա

Կոմպոզիտորներ-Կ․ Դեգյուսի, Է․ Գրիգ, Յ․ Բրամս, Ջ․ Վելդի “Աիդա և Ռիգոլետո օպերաներ”, Ժ․ Պիզել “Կարմեն”Ռ․ Վագներ, Պ․ Չայկովսկի

Оставьте комментарий