Рубрика: Կենսաբանություն 9

Ամփոփում

1.Սպիտակուցներին բնորոշ հատկություններից է ջրում նրանց լուծելիությունը։ Տարբերում են ջրում չլուծվող և շատ լավ լուծվող սպիտակուցներ։Սպիտակուցները ունեն ձև և տեսք՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև։Նրանք ունեն մի քանի մակարդակներ՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային։ Սպիտակուցները ունեն նաև քիմիական ակտիվություն։ Որոշ սպիտակուցներ գրեթե ակտիվ չեն և կայուն են զանազան ազդակների ներգոծության նկատմամբ, իսկ մի շարք սպիտակուցները անկայուն են չնչին ներգործությունների նկատմամբ։ Սպիտակուցների հատկություններից է երկրորդային և երրորդային կառուցվածքը պահպանող թույլ կապեր խախտումը, որը կոչվում է բնափոխում։ Վերջինիս հետևանքով սպիտակուցը կորցնում է իր շատ հատկություններ։ Սպիտակուցները ունեն շատ բարձր ռեակցիոն ունակություն։Սպիտակուցները կատարում է կարևոր ֆունկցիաներ՝ կառուցվածքային ֆունկցիա, կատալիզային ֆունկցիյա, փոխադրական ֆունկցիյա և շարժական ֆունկցիյա։ Սպիտակուցներ որոնք օժտված են ֆունկցիաներով կոչվում են ֆերմենտներ։

2.Բջիջում կան բազմաթիվ քիմիական նյութեր։Կենդանի օրգանիզմում հայտնաբերել են շատ Երկրի քիմիական տարրեր՝ մակրոտարրեր և միկրոտարրեր։Մակրոտարերն են օրինակ՝ թթվածինը, ջրածինը, ազոտը, ածխածինը, նրանք կազմում են 98% կենդանի օրգանիզմի մեջ։ Միկրոտարրերն են օրինակ՝ ծծումբը, ֆոսֆորը, քլորը, կալիյումը, մագներզիումը, կայլցիումը և երկաթը, նրանք կազմում են 1,9% կենդանի օրգանիզմում։Կենդանի օրգանիզմում կան տարրեր, որոնք բնորոշ են նաև անկենդան մարմիններին։Բջջիչում ամենամեծաքանակ նյութը դա ջուրն է։ Ջուրը կազմում է բջիջի զանգվածի 75%։Ջուրը որոշում է բջիջի ֆիզիկական և քիմիական հատկությունները։ Կարևոր է ջրի բևեռականությունը։Ջրում մոլեկուլի մի ծայրը դրական է մյուս ծայրը բացասական, այդպիսի համակարգը կոչվում է երկբևեռ։Բջիջի անօրգանական նյութերից են նաև աղերը, որոնք լինում են լուծված, պինդ և անլուծելի վիճակում։ Այդ աղերը կարևորում են բջիջի ներքին միջավայրի ռեակցիան։

3.Ջուրը լուծիչ է և այն նյութերը, որոնք լուծվում են ջրի մեջ կոչվում են՝ հիդրոֆիլներ, իսկ այն նյութերը, որոնք չեն լուծվում կոչվում են՝ հիդրոֆոբներ։Հիդրոֆիլներն են օրինակ՝ անօրգական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից՝ ածխաջրերը կամ սպիտակուցները և այլն։Հիդրոֆոբ են օրինակ՝ ճարպերը և թաղանթանյութը։

Оставьте комментарий