Рубрика: Գրականություն 9

Հոկտեմբերի 16

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը: 

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․

Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․

«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք: 

Իսկական խիզախությունն այն է, որ սիրես կյանքը՝ իմանալով նրա մասին ողջ ճշմարտությունը։ 

Քննադատում են ֆիլմը, նշանակում է՝ պետք է այն դիտել: Պարսավում են գիրքը, նշանակում է՝ արժե այն կարդալ: Ինչ-որ մեկին անհատապես վրա են տվել, նշանակում է՝ արժանավոր մարդ է…

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, մինչդեռ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ իսկ ովքե՞ր են գրել այն չորս միլիոն մատնագրերը:

Ընտրություն կատարելով սրիկայի ու հիմարի միջև՝ անկախ քեզնից մտատանջվում ես։ Մտածում ես, մտածում ու նախընտրում սրիկային։ Սրիկայի արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Առկա է ողջամտություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։ Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են։

Առաջադրանքներ

Ա․ Համաձա՞յն եք հերոսի արտահայտած բոլոր մտքերի հետ։ Հիմնավորե՛ք։

Այո, ես համաձայն եմ, հեղինակը այստեղ խոսում է մարդկանց մեջ ամենատարածված սխալների մասին։ Խոսում է նրա մասին, որ մարդիկ հասկանալով, որ դա սխալ է, միևնույն է, շարունկաում են ապրել այդ սխալով։ Միևնույն է, կյանքի ընթացքում մենք կանգնելու ենք մի ընտրության առջև՝ ընտրել սրիկային, թե հիմարին։ Ես ավելի կնախատեսեի հիմարին, քանի որ հիմարի քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Իսկ սրիկաների արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։

Բ․Ո՞ր մտքերն են Ձեր կարծիքով ճիշտ բնութագրում այս մտքերի հեղինակին․

  • բարեհամբույր և համակերպվող է
  • փորձում է նմանվել հասարակությանը
  • ըմբոստ է, սիրում է հակադրվել
  • նախընտրում է հիմար լինել, քան սրիկա
  • ուզում է ընդունված բոլոր բարոյական նորմերը կոտրել։

Оставьте комментарий