Рубрика: Գրականություն 9

Հոկտեմբերի 4

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների, փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 2 16.09-20.09

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Լրացուցիչ աշխատանք

Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցները — կարևոր մոլեկուլներ են, որոնք հաճախ փոխում են կառուցվածքը առօրյա կյանքում: Հիմնական գործընթացները.

Դենատուրացիա — սպիտակուցների կառուցվածքի փոփոխությունն է ջերմաստիճանի, թթուների և մեխանիկական սթրեսի ազդեցության տակ։ Օրինակ՝ ձվեր պատրաստելը կամ միսը մարինացնելը

Հիդրոլիզ — սպիտակուցների տրոհում ամինաթթուների, օրինակ՝ մարսողության կամ պանրի արտադրության ժամանակ

Կոագուլյացիա — սպիտակուցների կուտակում խիտ կառուցվածքների մեջ, ինչպես միսը եփելիս կամ կաթը տաքացնելիս

Սպիտակուցների վրա ազդում են ջերմաստիճանը, թթվայնությունը, քիմիական նյութերը և մեխանիկական սթրեսը՝ փոխելով դրանց հատկություններն ու գործառույթները մարմնում և սննդի պատրաստման ժամանակ։

Рубрика: Գրականություն 9

Հոկտեմբերի 1

«Ծառերը» Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։

Այս հատվածում ստեղծագորղը նկատի ունի հայաստանի և հայերի մասին։«Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ» այս տեղ խոսում է Հայաստանի մասին, պատերազմի մասին։«աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը» այստեղ խոսում է հայերի ուժի մասին։

  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Հայրենիքը կարող է լինել մեր արմատները, մեր մշակույթը, մեր լեզուն, որով մենք խոսում ենք և ամեն ինչ, ինչը կապում է մեզ մեր անցյալի հետ, երբ մենք հիշում ենք մեր նախկիներին և նրանց պատմությունը։ Դա էլ մի տեսակ հայրենիք է, որքան հաճախ ենք անդրադարնում այդ տանը, ընտանիքում և ընտանիքի հետ ունեցած կապերը, որպեսի հայրենիքը կենդանի լինի, պետք է պահպանել այդ արժեքները և փոխանցենք դրանք ապագա սերունդներին։

  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։

     Իմ կարծիքով այս հատվածը խոսում է նրա մասին, թե իչքանել հեռու լինես քո հայրենիքից, միևնույն է քեզ համար ամենահոգեհարազատը քո հայրենիքն է լինելու։

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։

Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Այս ստեղծագործության մեջ «երջանկություն» ասելով ստեղծագործը նկատի ունի, որ մեր համար ամենամեծ երջանկությունը դա մեր ապրելու կարողություն է և մեր հայրենիքն է։

Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։

Երջանկությունը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մարդը ուրախություն է գտնում սովորական բաների մեջ, զգում է սեր, աջակցություն և ազատություն: Երջանկությունը պահը գնահատելու, ձեր ճանապարհորդության մեջ իմաստ գտնելու և ներքին խաղաղություն զգալու կարողությունն է։

Рубрика: English 9

English

A — Avcado, apple, aprikot
B — bacon, blueberry, burgr, beef, bleckberry
C — callifolwer, cake, cherry, carrots, chips, curry, coffe
D — dill, dates, dewberry, donut, dolcelatte, dolma, duck, dungeness crab, deli meat
E — eggplant, Eggs, Elderberries, Edamame, English cucumber, Enoki mushrooms
F — fig, fish,Flat Beans, Friggitello, Frisée, Fioretto, Fioretto
G — grapes, guava, goat,
H — Hot-dog, hamburger, hummus, harissa, halva, honey
I — Ice, ice-cream
J — jelly, jam, Jackfruit
K — Kiwi, kimchi, ketchup, kimbap
L — Lemon, Lime, Lahmacun
M — marshmallow, macaroni, milk, mushrooms, margerine, melon, Mint
N — nuggets, Nutella, Noodles, nori, noodles
O — omlet,  octopus, omelet, onions, orzo, oysters, oregano, oxheart, orach
P — pear, painapple, pork, pepper, pickles, pizza, pickles
Q — quince, quail, qurabiya, quesito, queijadinha, quirks.
R — roll, raisin, red pepper, rice, red cabbage,
S — steak, soup, sandwich, soy sauce, spelt, swordfish, snails, strawberries, soybeans,  sorghum
T — tea, tomato, toast, tabasco, teriyaki,
V — vanilla, vagetable marrow, vasabi, veal
W —  watermelon, water
X — xavier soup
Y — yogurt, yolk
Z — zucchini

Рубрика: русский язык 9

Проект ,,По следам сыщиков Дюпена, Холмса, Пуаро,,․

Продолжительность։ C 02.09.24-01․10.24 (4 урока)

Целевая аудитория։ учащиеся 9-х классов

Цели проекта:

Изучить жанр детектив и его ключевые элементы.
Провести краткий обзор творчества Эдгара Аллана По, Артура Конан Дойла, Агаты Кристи.
Проанализировать образы Шерлока Холмса, Огюста Дюпена и Эркюля Пуаро на основе рассказов о них․ Выявить характерные черты и различия сыщиков.
Урок 1
1. Введение в жанр детектив
Презентация:

Определение жанра детектив.
Основные элементы детективного рассказа: загадка, расследование, улики, свидетели, показания, раскрытие.
Важные компоненты: детектив, преступник, улики, сюжетные повороты.
Как детективный жанр развивался и какие авторы сыграли в этом ключевую роль.
Значение детективного жанра в литературе и культуре.
Детектив — жанр остросюжетной литературы, который повествует о расследовании загадочного случая, чаще всего преступления. Обязательными составляющими детектива являются загадочное происшествие или преступление, расследование, которое ведут главные герои, и разгадка с объяснением, а также подсказки, которые читатель получает по ходу повествования. Наличие подсказок, позволяющих читателю самостоятельно раскрыть секрет, является обязательным условием классического детектива, но в других поджанрах детектива их может и не быть.

История возникновения литературного жанра — детектив․

Жанр детектив в том виде , который мы привыкли его воспринимать, появился в 19 веке․ Но еще в древнегреческих и римских текстах, таких как «Эдип Царь» Софокла, мы находим ранние формы расследования и поиска истины. Именно данное произведение закладывает основы, на которых позже вырастет целый жанр.

В Средние века литература была в значительной степени связана с религиозными и моральными темами, но элементы расследования можно найти в некоторых произведениях.

Средневековые мистерии и моральные драмы:

Мистерии: Средневековые мистерии и моралите, хотя и были религиозными или моральными пьесами, часто включали элементы поиска истины или разоблачения злодеяний в контексте библейских историй. Например, в некоторых мистериях главный герой расследует моральные или этические вопросы, что имеет сходство с детективной структурой.
Фольклор: Средневековые народные истории и сказания иногда включали элементы расследования и поиска справедливости. Например, в некоторых народных сказаниях герои раскрывают тайны или решают загадки, связанные с преступлениями или нарушениями порядка.
Рыцарские романы: В рыцарских романах, таких как «Артур и рыцари круглого стола», часто описываются приключения и поиски правды. Эти произведения не всегда фокусируются на расследовании преступлений, но часто включают элементы поиска истины и справедливости, что может быть рассмотрено как прообраз детективного повествования.
Судебные хроники: В позднем Средневековье, судебные хроники и исторические записи иногда описывали расследования преступлений и правоприменение, что приближает их к детективному повествованию. Например, хроники, описывающие действия судей и правозащитников, могли содержать элементы расследования.
И только в начале 19 века детективный жанр начал обретать свои современные черты.

Эдгар Аллан По был одним из первых, кто задался целью систематизировать расследование. В его рассказах, таких как «Убийство на улице Морг», появляется Огюст Дюпен, детектив, который использует дедукцию и логическое мышление, чтобы разгадать сложные загадки. Это было как дыхание свежего воздуха для литературы: впервые был представлен метод, который стал основой для всех последующих детективов.

Пример дедуктивного рассуждения:

Общее правило (предпосылка 1): Все люди смертны.
Конкретный случай (предпосылка 2): Сократ — человек.
Вывод: Сократ смертен.
В этом примере вывод логически следует из двух предпосылок. Если предпосылки верны, то вывод обязательно верен.

После По, Артур Конан Дойл подхватил эстафету и представил миру Шерлока Холмса. В 1887 году, с публикацией «Этюда в багровых тонах», детективный жанр обрел своего символа. Шерлок Холмс был уникален — он использовал дедукцию, наблюдение и научные методы, чтобы раскрывать преступления. Дойл не только создал культового персонажа, но и утвердил детективный жанр как важный элемент литературы.

Агата Кристи появилась на сцене в 1920-е годы и изменила жанр своим стилем. Её произведения, такие как «Убийство в Восточном экспрессе» и «И потом их не стало», отличались сложными интригами и неожиданными развязками. Кристи внедрила в детективный жанр элементы психологического анализа и создала таких запоминающихся персонажей, как Эркюль Пуаро и Мисс Марпл.

Практическое задание․ Игра с обсуждением։ ,,Преступление в библиотеке,,

Сюжет:

В библиотеке обнаружена пропажа редкой книги, которая была важной частью коллекции. Библиотекарь, мистер Хендрикс, обнаружил, что книга исчезла из сейфа, который был закрыт на ключ. В момент обнаружения пропажи в библиотеке находились трое человек:

Сьюзен – студентка, которая пришла взять книги для подготовки к экзамену.
Джеймс – сотрудник библиотеки, который делает уборку в помещении.
Кэрол – местная писательница, которая пришла на встречу с библиотекарем.
Улики:

На полу перед сейфом найден кусочек бумаги с надписью: «Ключ в комнате».
В сейфе не было следов взлома. Замок цел.
Ключ от сейфа был найден в комнате для хранения книг, но дверь в эту комнату была заперта.
Книгу видели в сейфе около часа до того, как её обнаружили пропавшей.
Показания:

Сьюзен утверждает, что пришла в библиотеку за книгами и не заходила в тот угол, где находится сейф. Она была в студенческой зоне, что в другой части библиотеки.
Джеймс говорит, что занимался уборкой в коридоре, который находится рядом с комнатой для хранения книг. Он признаёт, что заходил в эту комнату, чтобы забрать запасные чистящие средства, но не видел, чтобы кто-то там был.
Кэрол сообщает, что она пришла к библиотекарю для обсуждения своей новой книги. Она провела время в комнате для встреч, где её не могли видеть.
Вопрос: Кто, по вашему мнению, украл книгу и как это произошло?

Заполните пропуски:
Вчера на улице произошло ограбление, и детектив начал расследование.
Детектив нашел важную улику, которая помогла раскрыть преступление.
Чтобы поймать грабителя , сыщику пришлось изучить каждый шаг.
2. Составьте предложение:Используя слова «сыщик», «улика», «улица», «тротуар», «грабитель», составьте предложение, в котором все слова будут уместны.

На улице произошло ограбление и люди позволи сыщика и он нашёл несколько улик на тротуаре.

3. Подобрать синонимы к следующим словам։

Грабитель-вор, похититель, преступник, нарушитель

сыщик-детектив, следователь

расследование-разбирательство, исследование, иск, обследование, опрос

улика-признак, доказательство, свидетельство

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Ածական

ՕրինակՍառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

acakan22.png

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Մի մութ գիշեր դրսում սպանություն է եղել։
Այօր ինձ համար շատ ուրախ օր է։
Ձմռանը բոլորը հագնում են տաք հագուստ։

1․2

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Գիշերը երկնքում շողում են պայծառ աստղերը։
Ձմեռային ցուրտ եղանակին մենք գնացինք դուրս։
Երիտասարդ տղան ավարտեց իր դասերը և գնաց քնելու

Սեպտեմբերի 24

ոմանիշ և հականիշ բառեր

Վիկտորինա, հոմանիշներ։

Գտնել հոմանշային բառերը, վիկտորինա։ Արդյունքը screenshot-ի տեսքով տեղադրել բլոգում։

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական — վիթխարի 
Ողորկ — հարթ
Դժվար — խրթին
Դյութիչ — հմայիչ
ժողովել — հավաքել
բիլ — ծավի
ստերջ — անպտուղ
պարպել — դատարկել
դրվատել — գովել
խոնավ — տամուկ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել

1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո

1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի

1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:

Փութաջան — ծույլ
ամպոտ — ջինջ
ուսյալ — տգետ
երկչոտ — համարձակ
ապօրինի — օրինական
ջրարբի — անջրդի
գագաթ — ստորոտ
նոսր — թանձր
ողորոկ — խորդուբորդ
անբասիր — արատավոր

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։

1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Նա ավելի մոտ էր ապրում խանութին։

Նրա դպրոցները բավականին հեռու էին գտնվում։

Արդեն սկսեցին ցուրդ օրերը։

Ամառվա շոգին ես սիրում եմ պաղպաղակ ուտել։

Այսօր ես կերա շատ սառը պաղպաղակ։

Մայրիկս պատրաստել էր տաք թեյ։

Նապաստակը շատ վախկոտ է։

Մեր ժողովուրդը միշտ էլ արի է եղել։

Իմ սիրած տարվա եղանյակը դա ձմեռն է։

Ես այդքանել չեմ սիրում ամառվա շոգը։

Ճանապարհը դեպի դպրոց թեք է։

ուղիղ քանոնով ես կարողացա գծդլ ուղիղ գիծ։

Սեպտեմբերի 20

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։ 

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերըդունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողըաշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Մթնաձոր—իրանիշ, հատուկ, եզակի, ուղղական, անորորշ
Արահետն—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ
Ձյունի—իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ
Գարուն—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ
Մարդ—անձնանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ
Ոտք—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ
Անտառներում—իրանիշ, հասարակ, հոգնակի, ներգոյական, անորոշ
Ծառերն—իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ
Արջերը–անձնանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ
Պար—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ
Չոբանի—անձնանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ
Գայլերը—անձնանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ
Դունչը—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ
Վարազները—անձնանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ
Ժանիքով— իրանիշ, հասարակ, եզակի, գործիական, անորոշ
Հողը—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ
Աշունքվա—իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ
Կաղիններ—իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ
Ժողովում—իրանիշ, հասարակ, եզակի, ներգոյական, անորոշ
Աշխարհ—իրանիշ, հատուկ, եզակի, ուղղական, անորորշ
Անկյուն—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորորշ։
Օրերից–իրանիշ, հասարակ, հոգնակի, բացառական, անորորշ։
Դինոզավորը—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ
Ժամանակ—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորորշ
Քարածուխի—իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ
Շերտեր—իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ
Բույսերի—իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ
Սողուների—իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ
Հետքեր—իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ
Մաշկով—իրանիշ, հասարակ, եզակի, գործիական, անորոշ
Խլեզներ—իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ
Երես—իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ
Քարերի—իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ
Արևի—իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ
Փորի—իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ
Երակի—իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ

Հոլովներ

ՈւղղականսեռականՏրականՀայցականԳործիականԲացառականՆերգոյականաղջիկաղջկաաղջկանաղջիկաղջկանովաղջկանիցմայրմորմորնմորմորովմորիցշաբաթշաբաթվաշաբաթվանշաբաթշաբաթովշաբաթվանիցվայրկյանվայրկյանիվայրկյանինվայրկյանվայրկյանովվայրկյանիցծնունդծնունդիծնունդինծնունդծնունդովծնունդիցծնունդումամուսինամուսնուամուսնունամուսինամուսնովամունից

Սեպտեմբերի 24

Գոյականի հոլովը

Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
կա 7 հոլով։

ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։
ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։
ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։
ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։
ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
ստացող գոյականները:
ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծությունմեծությամբ։
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
շարք բառեր ներգոյական չունեն։
Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ելակետային ձևն է և ցույց է տալիս
առարկան իր ողջ ծավալով։ Ուղղական հոլովով դրվում են ենթական (Աշակերտը նկարեց), որոշիչը (Աշակերտ Արամը վերադարձավ), ստորոգելին (Աշոտը աշակերտ է), կոչականը (-Աշակերտնե՛ր, գնացե՛ք դասարան). կոչականը որոշիչ հոդ չի ստանում։
Սեռական հոլովը ցույց է տալիս վերաբերություն, պատկանելություն։ Այս
հոլովով են դրվում հատկացուցիչը (Աշակերտի գրավոր աշխատանքն անսխալ էր), որոշիչը (Խանութում վաճառվում էր պատի ժամացույց), դերբային կապվող կողմնակի ենթական (Մինչև արևի ծագելը ճամփա ընկանք)։
Տրական հոլովը ցույց է տալիս հանգում։ Տրականով են դրվում հանգման
խնդիրը (Նրանք մոտեցան քաղաքին), տարբեր պարագաներ (Նա կվերադառնա գարնանը)։
Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ Այս հոլովով են
դրվում անջատման խնդիրը (Տերևը պոկվեց ծառից), ներգործող խնդիրը (Դուռը բացվեց քամուց), վերաբերության խնդիրը (Նրանք խոսում էին գործերից), տեղի պարագան (Վարպետը ելավ արհեստանոցից), պատճառի պարագան (Նա կարմրեց զայրույթից), որոշիչը (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան (Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ Այս հոլովով
դրվում են տեղի պարագան (Նա ապրում է քաղաքում), ժամանակի պարագան (Ընթացքում պարզվեց), չափի պարագան (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու մեջ, արջի մեջ։
Այս բոլոր հոլովներով դրված բառերը կարող են ստանալ –ս, -դ հոդերը, իսկ
–ը, -ն հոդերը կարող են ստանալ միայն ուղղական, տրական և հայցական
հոլովներով բառերը։


Գործնական աշխատանք

1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ 21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

Լորը—ուղղական հոլովում
ժողովրդի—սեռական հոլովում, հայցական հոլովում
թռչուններից—բացառական հոլովում
դարերում —ներգոյական հոլովում
անմեղ—ուղղական հոլովում, հայցական հոլովում
գեղեցիկ— ուղղական հոլովում, հայցական հոլովում
թռչունին—տրական հոլովում
գույներով—գործիական հոլովում
գրքերի—սեռական հոլովում
լուսանցքներում—ներգոյական հոլովում
գլխազարդերի—սեռական հոլովում
թվականին—տրական հոլովում
Կիլիկիայում—ներգոյական հոլովում
գրչի—սեռական հոլովում, հայցական հոլովում
ձեռքով—գործիական հոլովում
Ավետարանի—սեռական հոլովում
ծաղկազարդ—ուղղական հոլովում, հայցական հոլովում
խոտերի—սեռական հոլովում
տերևների—սեռական հոլովում
սիրելի—սեռական հոլովում
թռչնակի—սեռակի հոլովում, հայցական հոլովում

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։ուղղականսեռականտրականհայցականգործիականբացառակներգոյականքաղաքքաղաքիքաղաքինքաղաքքաղաքովքաղաքիցքաղաքումքաղաքներքաղաքներիքաղաքներինքաղաքներքաղաքներովքաղաքներիցքաղաքներումսենյակսենյակիսենյակինսենյակսենյակովսենյակիցսենյակումսենյակներսենյակներիսենյակներինսենյակներսենյակներովսենյակներիցսենյակներումծառուղիծառուղուծառուղունծառուղիծառուղիովծառուղուցծառուղիումծառուղիներծառուղիներիծառուղիներինծառուղիներծառուղիներովծառուղիներիցծառուղիներումթերակղզիթերակղզութերակղզունթերակղզիթերակղզիովթերակղզուցթերակղզիումթերակղզիներթերակղզիներիթերակղզիներինթերակղզիներթերակղզիներովթերակղզիներիցթերակղզիներում


 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտից երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքը ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություներ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում
էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցին վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթի մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրացանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

Մայրենիի՝ սեպտեմբերյան ֆլեշմոբ

Սեպտեմբերի 22

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

 ՕրինակՆա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են  ը— ն և  ն -ն: ՕրինակԵրգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:  Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Եևո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը: Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:  Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց:Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

Առաջադրանքներ

1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Որոշյալ— լեզուն, ծառը, թուփը ծաղիկը, խոտը, արմատները, լուծույթները, մետաղը, նմուշկները, մոխիրը, հյութերը,հետախույզերը։ 

Անորոշ- գետնի, հանքանյութերի, տեղեկություններ, լաբարատորիա, պոմպերի, նյութերի, տերևների, ցողուններում, մետաղներ, բույսերի, հողաշերտի, հանքավայր։

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Գոյական

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:Առարկա ասելով հասկանում ենք՝  1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա, 3 .երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն, 4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ — բժիշկ:

Ուշադրություն Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են: Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել:

Գոյականի թիվը

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ: Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով: Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներՆեր վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ: 

ՈւշադրությունՖիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի: Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ: 

1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:  Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս: Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներվերջավորություն: Սա բացառություն է: 

2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են երվերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է: ՕրինակՋրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր: Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր —ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով: Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ: Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ

3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր: Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ: Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը ն բառասկզբում է՝  /ը/սպա:Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսերԴրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել:   Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկՏիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր: Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերքՈչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ:Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝

  • զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
  • ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
  • որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:

Սրանք կոչվում են անհոգնական գոյականներ: Հոգնակի թիվ չունեն նաև հատուկ անունները իրենց հատկանշական գործածության մեջ: Բացառություն են կազմում որոշ մասնակի դեպքեր հիմնականում խոսակցական լեզվում կամ փոխաբերական գործածության դեպքում: Օրինակ՝ Մեր դասարանի Արմենները եկան: Հայ ժողովուրդը ունեցել է և՛ վասակներ, և՛վարդաններ: Վերջին օրինակում անունները վերաիմաստավորված են և փոխաբերաբար նշանակում են դավաճաններև հերոսներ, այդ պատճառով էլ գրվում են փոքրատառով: Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն: Առավել հաճախ հնչյունափոխվում են  ի, ու, ը  ձայնավորները: Ի -ն հաճախ դառնում է ը, փակ վանկի  ու-ն դառնում է ը բաց վանկի ու —ն՝ ըվ-ն սղվում է՝ տուն-տներ, միրգ-մրգեր, աստղ-աստղեր:

Առաջադրանքներ


 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։


Կողմ,
 բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։


 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի—սեգ, Արագած, սար, ձյուն, կատար, արև, խորունկ, խավար, ցավ, վիշտ, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, թև, զեփյուռ, բոսոր, կակաչ, հով, ծիծաղ, ծաղիկ, քար, հողմածեծ, մութ։
Հոգնակի—դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։

Արագածի կատարին ձյուն էր նստել։
Մի քանի դարեր առաջ ժայռերի գագածներին հով էր փչում։
Գարնանային մի մութ գիշերով նա բարձրացավ Արագածի գագաթին։

3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ

6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք

9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ


4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր

7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր

10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ