Рубрика: Քիմիա 9

Վիտամիններ

Վիտամինները կենսական միացություններ են, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի առողջ աշխատանքի համար։ Դրանք բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ յուղալի և ջրում լուծվող վիտամիններ:

Յուղալի վիտամիններ

  1. Վիտամին A — անհրաժեշտ է տեսողության և իմունային համակարգի համար:
  2. Վիտամին D — աջակցում է կալցիումի և ֆոսֆորի ախտանիշներին, կարևոր է ոսկորների համար:
  3. Վիտամին E — հանդիսանում է հակաօքսիդանտ, պաշտպանում է բջիջները վնասից:
  4. Վիտամին K — կարևոր է արյան մակարդման համար:

Ջրում լուծվող վիտամիններ

  1. Վիտամին C — աջակցում է իմունային համակարգին, նպաստում է երկաթի կլանմանը:
  2. Վիտամին B խմբի վիտամիններ — ներառում են B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին), B3 (նիկոտինային թթու), B5 (պանտոթենիկ թթու), B6 (պիրիդոքսին), B7 (բիոտին), B9 (ֆոլաթթու) և B12 (կոբալամին), որոնք կարևոր են էներգիայի արտադրության, նյութափոխանակության և նյարդային համակարգի համար:

Վիտամինների բավարար մակարդակը պահպանելու համար խորհուրդ է տրվում բազմազան սնունդ, որը ներառում է ֆրուտներ, բանջարեղեն, հատիկներ, միս արտադրանքներ:

Рубрика: Հայոց լեզու 9

Բայ

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ, -ել, -ալ           նկարել                       կարդալ
ենթակայական, -ող   նկարող                կարդացող
հարակատար, -ած      նկարած               կարդացած
համակատար, իս      նկարելիս              կարդալիս
անկատար, -ում եմ,        նկարում                կարդում
վաղակատար, -ել եմ   նկարել                  կարդացել
ապակատար,- ու եմ    նկարելու               կարդալու
ժխտական, -ի, -ա        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

շրջելիս- ե խոնարհման, պարզ

հանդիպել —ե խոնարհման, պարզ

Լողալով — ա խոնարհման, պարզ

Շարժվող— ե խոնարհման, ածանցավոր ( կրավորական)

կային-?

տեսա— ե խոնարհման, ածանցավոր / սոսկածանց/

նստած ե խոնարհման, պարզ ?

քաշած— ե խոնարհման, պարզ

հենած— ե խոնարհման, պարզ

չկարողացա -ա խոնարհման, ածանցավոր /-ան սոսկածանց/

մոտենալ— ա խոնարհման, ածանցավոր /-են սոսկածանց/

թողնելու— ե խոնարհման, ածանցավոր /-ն սոսկածանց/

2.Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

սուզվելու-ե խոնարհման, ածանցավոր /-վ կրավորական/

քշելիս- ե խոնարհման, պարզ

սուզվել-ե խոնարհման, ածանցավոր /-վ կրավորական/

կազմակերպված — ե խոնարհման, ածանցավոր /-վ կրավորական/

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնելտեսնել, ձոնել?
3. օթևանել, հորինել, հիմնելելնել?
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտելցատկոտել, փոշոտել