Նախագծի անվանումը՝ <<Կենդանի օրգանիզմի քիմիան>>
Բովանդակությունը. Կենսական տարրերը` մակրո-, միկրո-, ուլտրատարրեր: Կենդանի և անկենդան աշխարհների նմանությունները և տարբերությունները: Բջջի բաղադրությունը՝ կենսաբանորեն ակտիվ նյութերը կյանքի միավորում` բջջում: Սպիտակուցների, Ճարպերի, ածխաջրերի, նուկլեինաթթուների և վիտամինների դերը կենդանի օրգանիզմում:
Հարցադրումներ.
Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը)
Կենսական տարրերը լինում են մակրոտարրեր (մեծ քանակությամբ), միկրոտարրեր (քիչ քանակությամբ) և ուլտրատարրեր (շատ քիչ քանակությամբ):
Կենդանի աշխարհը քանի՞ <<թագավորության>> է բաժանվում
Կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ ։
Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը,
կենդանի օրկանիզմները կառուցվածքային միավորները՝ բջիջներ։
ինչպիսի՞ կենսաբանորեն ակտիվ նյութեր կան նրա բաղադրության մեջ
Բջիջների բաղադրության մեջ են գտնվում՝ անօրգանական և օրգանական նյութերը։
Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում
անօրգանական՝ածխածին ու ջրածին չեն պարունակում
ջուր, հանքնային աղեր, գազային նյութեր
օրգանական՝ պարունակում է ածխածին ու ջրածին
սպիտակուցներ, ածղաջրեր, նուկլեինաթթուներ, ճարպեր, վիտամիններ
Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը սպիտակուցների գոյության ձևն է…»
Գիտնականներն այդպես են ասում, որովհետև սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:
Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում:
Սպիտակուցները կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Սպիտակուցները նաև առաջացնում են բջջային կմախքը։
Ածխաջրերը կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։
Ճարպերը նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։
Նուկլեինաթթուները կարևորագույն դեր ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։
Վիտամինները օգնում են ամրացնել ոսկորները, բուժել վերքերը և ամրապնդել ձեր իմունային համակարգը: Նրանք նաև սնունդը վերածում են էներգիայի և վերականգնում բջջային վնասը:
Անհատական աշխատանքներ՝<<Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում>>:
