Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Տեքստից դո’ւրս գրել գոյականները, ածականները, թվականները, բայերը, մակբայները, կապերը։


Գոյականներ:
Կաքավաբերդ, գագաթ, տարի, ամպ, բերդ, ատամնաձև պարիսպ, սպիտակ ամպ, սև, բուրգ, ավերակ, հսկում, դուռ, աշտարակ, ձայն, քարափ, քամի, ծվեն, մացառ, գլուխ, հող, երկաթ, պահակ, լռություն, ձոր, աղմուկ, Բասուտա, գետ, ափ, հուն, որձաքար, գամփռ, շղթա, բույն, ցին, անգղ, բերդի կատար, քարե արծիվ, կտուց, թուր, մագիլ, նիզակ, փետուր, զրահ, ծաղիկ, ալպիական մանուշակ, ցողուն, ծաղիկ, ծիրանի գույն, քար, պարիսպ, ծաղկափոշի, բզեզ, ճոճք, աշխարհ, բուրաստան, ձոր, քարաժայռ, տուն, առավոտ, ծուխ, երդիկ, երիզ, կեսօր, գյուղ, աքլոր, կանչ, պառավ, շինական, ստվեր, ձեռնափայտ, ավազ, նշան, ժամանակ, տերև, ծառ, հիշողություն, հանգ, սերունդ, թաղիք, ցեխ, եղեգն, վրան, գարուն, լանջ, այծ, ոչխար, պարկ, պանիր, ձմեռ, հաց, կորեկ։

Ածականներ:
Բարձր, սպիտակ, սև, հեռու, երկաթե, խոնարհված, կիսով չափ, կապույտ, նեղ, քարե, սրածայր, պողպատե, բարձունքի, ալպիական, կարմիր, ծիրանի, ծածկված, գունավոր, ծիրանագույն, շոգ, դանդաղ, միանման, կարկատած, պանրով լի։

Թվականներ:
Մի (մի քանի տներ, մի ծաղիկ, մի գարուն), հազար։

Բայեր:

  1. Դիմավոր բայեր:
    Նստում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Կորչում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Են անում – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Թվում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Հսկում կա – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Ցրում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Հալվում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Երևում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Տաքանում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Թեքվում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Հենում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Աղմկում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Կռնչյունով աղմկում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Թռչում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Գծում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Փորփրում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Սահում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Աղմկում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Լցրել են – հասարակ անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի։
    Քշել են – հասարակ անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի։
    Կրծել են – հասարակ անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի։
  2. Անդեմ բայեր:
    • Կորչում (գործող)
    • Հալվում (գործող)
    • Ցրում (գործող)
    • Աղմկում (գործող)
    • Գալարվում (գործող)
    • Կռնչյունով աղմկում (գործող)

Մակբայներ:
Բոլոր, միայն, հեռվից, այնպես, ահա, բարձր, երբ, ամպերի տակ, կիսով չափ, հենց, քարին մոտ, տաք, ցածր, ներքևը, առավոտյան, շոգ, դանդաղ, նույն կերպ, առաջվա հանգով, գարնան։

Կապեր:
մեջ, վրա, պես, տակ, նման, հետ, համար։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

Оставьте комментарий