Рубрика: Русский язык

Урок 1

Классная работа

Задание 1.

Подобрать однокренные слова, которые имеют приставки пре — , при —

Например : приехать, переехать

С данными словами составить предложения таким образом, чтобы данные два слова гармоировали между собой.

Подобрать пять пар слов, составить пять предложений.

Придвигать, передвигать

Они придвинули камни ко мне, а я передвинула их к ним.

Прирезать, перерезать

Главный герой манги прирезал антогониста, когда тот перерезал веревки моста.

прибить, перебить

Он успел прибить их главаря, но его подчинённые не сдались и перебили нас всех.

Рубрика: Քիմիա 9

Քիմիա

Նոյեմբերի  25 – 29 

Թեման՝ <<Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդի անվանումը, աղերի  բանաձևերի  կազմումը, անվանումը>>

Լաբորատոր  փորձեր. <<Թթուների  քիմիական հատկությունները(հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում, թթուների փոխազդեցությունը մետաղների, հիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի  հետ>>: 

Հայտանյութերը` օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը  լուծույթում:
Լաբորատոր փորձ 1. Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ: Փորձի  նկարագրում`  աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ 3-4մլ  չափով, առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  մի  քանի կաթիլ լակմուսի լուծույթ, երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ ֆենոլֆտալեինի  լուծույթ, երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն: Ի՞նչ  նկատեցիք: 

Ինդիկատորների անվանումըՆրանց  գույներըԹթուներում  առաջացած գույները
ԼակմուսՄանուշակագույն
ֆենոլֆտալեինԱնգույն
մեթիլնարնջագույնՆարնջագույն

Լաբորատոր փորձ 2.Թթուների  փոխազդեցությունը  հիմքերի  հետ՝ չեզոքացման   ռեակցիա

Լաբորատոր փորձ  3. Թթուների  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղների հետ՝ տեղակալման  ռեակցիա:

Դասագրքից  սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք  վարժությունները` էջ  22-ից  23-ը:

4.
H2S`
H2+S=H2S
FeS+H2SO4 (նոսր) = FeSO4 + H2ST

HNO3`
3 NO2+H2O = 2 HNO3+NO
NaNO3+H2SO4 = NaHSO4+HNO3

5.
Աղաթթվի հետ փոխազդում են՝ Ca, CaO, LiOH, Mg, Na2CO3,CaSO3, BaSO4
Ca+2HCl=CaCl2+H2
CaO+2HCl=CaCl2+H2O
LiOH+HCl=LiCL+H2O
Na2CO3+2HCl=2NaCl+CO2+H2O
CaSO3+2HCl=CaCl2+SO2+H2O
BaSO4+HCl=BaCl2+H2SO4

6.
Mn2O7 — HMnO4(Մանգանաթթու)
Cl2O7 — HClO4(Քլորական թթու)
SO3 — H2SO3(Ծծմբային թթու)
N2O5 — HNO3(Ազոտական թթու)
CO2 — H2CO3(Ածխաթթու)
SO3 — H2SO4(Ծծմբական թթու)
N2O3 — HNO2(Ազոտային թթու)

7.

Ba(NO3)2+H2SO4=BaSO4+2HNO3
2NaF+H2SO4=Na2SO4+2HF
K2SiO3+2HCl=H2SiO3+2HF

Ca(OH)2+2HNO3=Ca(NO3)2+3H2O
Na2O+2HBr=2NaBr+H2O
ZnO+H2SO4=ZnSO4+H2O

8.

ա)P -> P2O5 -> Na3PO4 -> NaCl -> HCl
4P+O2=2P2O5
P2O5+6NaOH=2Na3PO4+3H2O
Na3PO4+3HCl=3NaCl+H3PO4
2NaCl+H2SO4(խիտ)=2HCl+Na2SO4

բ)ZnS -> SO2 -> SO3 -> H2SO4 ->Na2SO4 ->NaNO3
2ZnS+3O2=2SO2 + 2ZnO
2SO2+O2 = 2SO3
SO3+H2O=H2SO4
H2SO4+2 NaOH=Na2SO4+2H2O
Na2SO4+2HNO3=2NaNO3+H2SO4

Խնդիրներ

1.

NaOH+HCL=NaCl+H2O

Հաշվում ենք նատրիումի հիդրօքսիդի զանգվածը 100 գ լուծույթում’ օգտվելով m=w•m(լ-թ)/100% բանաձևից.

Օգտվելով ո=m/M բանաձևից’ հաշվում ենք նատրիումի հիդրօքսիդի նյութաքանակը.МNaOH=40գ/մոլ, nNaOH=10գ/40գ/մոլ=0,25մոլ

Օգտվելով ո=V•C բանաձևից` հաշվում ենք աղաթթվի նյութաքանակը.

nHCl=0,5մոլ/լ•1լ=0,5մոլ

Ըստ ռեակցիայի հավասարման 1 մոլ NaOH-ի հետ փոխազդում է 1 մոլ HCI: Այսինքն’ HCl-ը վերցված է ավելցուկվ, իսկ եթե թթուն վերցված է ավելցուկով, ապա լակմուսը լուծույթում կգունափոխվի. Մանուշակագույնից կդառնա կարմիր:

Ըստ ռեակցիայի հավասարման 1 մոլ NaOH-ից ստացվում է 1 մոլ NaCl, հետևաբար 0,25 մոլից կստացվի 0,25 մոլ NaCl: Օգտվելով m=n•M բանաձևից` հաշվում ենք NaCl-ի զանգվածը.

MNaCl= 58.5 գ/մոլ, mNaCl=0.25 մոլ • 58,5 գ/մոլ=14,625գ

Պատ.` Այո (կկարմրի)` թթուն ավելցուկով է, 14,625 գ NaCl:

2.

1.38/1: 54.48/1: 44.14/16=1,38 : 0,7 : 2,7=2:1:4

Այսինքն` նյութի պարզագույն բանաձևը կլինի. H2SeO4

Պատ.`H2SeO4

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Տեքստից դո’ւրս գրել գոյականները, ածականները, թվականները, բայերը, մակբայները, կապերը։


Գոյականներ:
Կաքավաբերդ, գագաթ, տարի, ամպ, բերդ, ատամնաձև պարիսպ, սպիտակ ամպ, սև, բուրգ, ավերակ, հսկում, դուռ, աշտարակ, ձայն, քարափ, քամի, ծվեն, մացառ, գլուխ, հող, երկաթ, պահակ, լռություն, ձոր, աղմուկ, Բասուտա, գետ, ափ, հուն, որձաքար, գամփռ, շղթա, բույն, ցին, անգղ, բերդի կատար, քարե արծիվ, կտուց, թուր, մագիլ, նիզակ, փետուր, զրահ, ծաղիկ, ալպիական մանուշակ, ցողուն, ծաղիկ, ծիրանի գույն, քար, պարիսպ, ծաղկափոշի, բզեզ, ճոճք, աշխարհ, բուրաստան, ձոր, քարաժայռ, տուն, առավոտ, ծուխ, երդիկ, երիզ, կեսօր, գյուղ, աքլոր, կանչ, պառավ, շինական, ստվեր, ձեռնափայտ, ավազ, նշան, ժամանակ, տերև, ծառ, հիշողություն, հանգ, սերունդ, թաղիք, ցեխ, եղեգն, վրան, գարուն, լանջ, այծ, ոչխար, պարկ, պանիր, ձմեռ, հաց, կորեկ։

Ածականներ:
Բարձր, սպիտակ, սև, հեռու, երկաթե, խոնարհված, կիսով չափ, կապույտ, նեղ, քարե, սրածայր, պողպատե, բարձունքի, ալպիական, կարմիր, ծիրանի, ծածկված, գունավոր, ծիրանագույն, շոգ, դանդաղ, միանման, կարկատած, պանրով լի։

Թվականներ:
Մի (մի քանի տներ, մի ծաղիկ, մի գարուն), հազար։

Բայեր:

  1. Դիմավոր բայեր:
    Նստում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Կորչում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Են անում – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Թվում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Հսկում կա – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Ցրում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Հալվում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Երևում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Տաքանում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Թեքվում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Հենում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Աղմկում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Կռնչյունով աղմկում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Թռչում են – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, հոգնակի։
    Գծում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Փորփրում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Սահում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Աղմկում է – ցուցական, ներկա, 3-րդ դեմք, միավոր։
    Լցրել են – հասարակ անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի։
    Քշել են – հասարակ անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի։
    Կրծել են – հասարակ անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի։
  2. Անդեմ բայեր:
    • Կորչում (գործող)
    • Հալվում (գործող)
    • Ցրում (գործող)
    • Աղմկում (գործող)
    • Գալարվում (գործող)
    • Կռնչյունով աղմկում (գործող)

Մակբայներ:
Բոլոր, միայն, հեռվից, այնպես, ահա, բարձր, երբ, ամպերի տակ, կիսով չափ, հենց, քարին մոտ, տաք, ցածր, ներքևը, առավոտյան, շոգ, դանդաղ, նույն կերպ, առաջվա հանգով, գարնան։

Կապեր:
մեջ, վրա, պես, տակ, նման, հետ, համար։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։