Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Նախադասության գլխավոր անդամներ, ստորոգյալ։ Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները:

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Ենթակաները (ընդգծված)

1. Պանինը


2. Մի հրեշ


3. Կոկարդով գլխարկը


4. Պանինը


5. Վեց շուն


6. Շները


7. Պանինը


8. Գիշերվա որսը


9. Առավոտը


10. Շիթեր


11. Հետքեր


12. Գայլի դիակ


13. Ճղներ


14. Պանինը


15. Նա


16. Շները


17. Պանինի շները



Ստորոգյալները (դուրս գրված)

1. էր


2. էր


3. էր


4. ուներ


5. գնում էր


6. կերևար


7. կկանգներ


8. կնայեր


9. կացնահար է անում


10. դուրս կգար


11. կմռնչար


12. մռռում էին


13. մնում էր


14. փախչել


15. ծռմռատել


16. էր


17. ուներ


18. էին կոխ կենում


19. էին հալածում


20. վազում էր


21. ճչում էր


22. բացվում էր


23. էին երևում


24. նստում էր


25. ուտեն


26. չէր տալիս


27. կշտացնելուց հետո վերադառնում էր


28. տեսներ


29. պիտի հարձակվեին


30. հալածեին


31. գտնել

Оставьте комментарий