1․ Կարդա պատմությունը, վերնագրիր։
2․Նկարագրիր քո զգացումները։
3․Պատմությունը փոխիր այնպես, ինչպես կուզեիր այն ավարտվեր, հիմնավորիր։
Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, ամաչում էի նրա պատճառով, որ ստիպված եմ միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում, խոհարարուհի էր: Մի անգամ մայրս եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս հարցրեց.
— Մայրդ մի աչքանի՞ է։
Ես մորս սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ մայրս եկավ հետևիցս՝ Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով` վախեցան: Ես նրան դուրս արեցի տնից… Նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են։ Գնացի… Հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ։
Նամակում գրված էր. «Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինել, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս։ Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով…
Մեծ սիրով՝ քո մայր»…
1․ Վերնագիր՝ «Մայրիկի նվիրումը»
2․ Զգացումներ․ Հուզիչ է, ցավալի, որ երեխան չի գնահատում մոր զոհողությունները, մինչև ուշ է լինում:
3․ Փոխում․ Եթե ես փոխեի վերջը, կուզեի, որ տղան ընդուներ մոր սերը ու հետագայում շտկեր հարաբերությունները, նախքան ուշանալը։
- Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրին.
-Ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ։
Վախեցավ մարդը, մտածեց` «Եթե ասեմ` Աղաքատությունն ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա: Իսկ եթե ասեմ` Հարստությունն ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձնից ու վրեժ կլուծի»։
Մտածեց մի քիչ ու ասաց.
-Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին: Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով: Մարդը մտածեց, ապա պատասխանեց. -Դո’ւ, Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո’ւ, Հարստություն, ավելի հիասքանչ ես դիմացից, երբ ինձ ես մոտենում…
********************************************************************************* - Մի մարդ տուն է գնում իր համար, որը շատ շքեղ էր ու գեղեցիկ։ Այդտեղ կար նաև այգի։ Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ աղբ էր դնում դարպասի մոտ և այլն… Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում։ Նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն: Հարևանը, երբ լսում է դռան թակոցը, մտածում է. «Վերջապես ես լցրեցի նրա համբերության բաժակը»։
Նա բացում է դուռը, կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում.
— Ով ինչով հարուստ է, այդ էլ կիսում է մյուսների հետ։
1 Առակը ցույց է տալիս, որ կյանքում դժվար է որոշել, թե որն է ավելի լավ՝ Աղքատությունը թե Հարստությունը, քանի որ դրանք տարբեր ժամանակներում ունեն իրենց գեղեցկությունը։ Մարդը հավասարակշռում է դրանք՝ ցույց տալով, որ ամեն բան կախված է տեսանկյունից։
2 Առակը ցույց է տալիս, որ համբերությամբ և բարությամբ կարելի է հաղթահարել նախանձը և չարությունը։ Մարդը, փոխանակ վատ բանով պատասխանելու, հարևանին առաջարկում է բարություն՝ ցույց տալով, որ ով ինչով հարուստ է, այդ էլ կիսում է։
