Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Առաջադրանքներ
1.Ինչու՞ է շան արձագանքը համեմատվում հասարակության արձագանքի հետ։
Շան արձագանքը համեմատվում է հասարակության արձագանքի հետ, որովհետև երկուսն էլ չեն գնահատում նուրբ ու գեղեցիկ բաները և նախընտրում են սովորական, գռեհիկը։
2.Ինչպիսի՞ն, ըստ հեղինակի, հասարակության վերաբերմունքը բարձր մշակույթի կամ գեղեցիկի նկատմամբ։
Ըստ հեղինակի՝ հասարակությունը չի գնահատում բարձր մշակույթը կամ գեղեցիկը, այն վանում է և նախընտրում է սովորականը ու աղտեղությունը։
3.Ի՞նչ են ներկայացնում «աղբը» և «աղտեղությունները»՝ ուղղակի և փոխաբերական իմաստներով։
Ուղղակի իմաստով «աղբը» և «աղտեղությունները» նշանակում են կեղտոտ, անպիտան, նեխած իրեր։
Փոխաբերական իմաստով դրանք ներկայացնում են հասարակության կողմից ընդունվող ցածրորակ մտածողությունը, անճաշակ մշակույթը և հոգևոր աղքատությունը։
4.Ինչպիսի՞ քննադատություն է պարունակում տեքստը։
Տեքստը պարունակում է քննադատություն հասարակության նկատմամբ, որը չի ընդունում բարձրարժեք, նուրբ ու գեղեցիկը, և փոխարենը նախընտրում է պարզը, գռեհիկը ու հոգեպես աղքատը։
