Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանությունը՝
Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումն ու տեղահանումն է, որը սկսվեց 1915 թ․ ապրիլի 24-ին։
Պատճառները
Թուրքերն օգտագործեցին Առաջին աշխարհամարտը որպես հնարավորություն՝
վերացնելու հայերին Օսմանյան կայսրությունից,
«մաքրել» Հայաստանը հայերից,
կանխելու հայերի համագործակցությունը ռուսների հետ Կովկասյան ճակատում։
Գլխավոր իրադարձություններ
1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին մոտ 800 հայ մտավորականներ, որոնց մեծ մասը սպանվեց։
Սկսվեցին բռնի տեղահանումներ, սպանդներ, զանգվածային մահեր։
Հայերին քշում էին դեպի Սիրիայի անապատ՝ Դեր Զոր, որտեղ նրանք սովից, ծարավից, ջարդերից մահանում էին։
Զոհերի թիվը
Սպանվեց կամ սովամահ եղավ 1.5 միլիոն հայ, հազարավոր հայկական գյուղեր և քաղաքներ վերացվեցին։
Ինքնապաշտպանական մարտեր
Չնայած եղեռնին՝ հայերը մի շարք վայրերում հերոսաբար պաշտպանվեցին, օրինակ՝
Վան,
Մուսա Լեռ,
Ուրֆա,
Շապին-Գարահիսար։
Հետևանքները
Հայերը ցրվեցին աշխարհով մեկ՝ ստեղծելով Հայ սփյուռքը։
Միլիոնավոր հայեր երբեք չվերադարձան իրենց հայրենի վայրերը։
Հայկական պահանջատիրության հարցը դարձավ միջազգային օրակարգի մաս։
Ցեղասպանության ճանաչում
Այսօր բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝
Ֆրանսիա
Ռուսաստան
Կանադա
Գերմանիա
ԱՄՆ (մասնավորապես՝ Կոնգրեսը և նախագահ Ջո Բայդենը 2021 թ․)
Եզրակացություն
Հայոց ցեղասպանությունը՝
20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր,
հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է,
սակայն այն չի կոտրել հայության կամքը՝ ապրելու, ստեղծելու և հիշելու։
Автор: grigoramiryan
English
The Internet in My Life
The internet plays a big role in my life. It helps me stay connected with my friends and family, find information, and learn new things. I use it for studying, watching videos, and keeping up with the news. The internet makes it easy to access knowledge and entertainment, which is very convenient.
The Advantages and Disadvantages of Media Education
Media education has both advantages and disadvantages. On the one hand, it allows students to learn about different forms of media, improve critical thinking, and understand how information is created and spread. It can also teach students how to effectively use digital tools.
On the other hand, there are risks such as misinformation and the overuse of digital devices, which can affect attention and social skills. Sometimes, media education doesn’t focus enough on how to deal with these problems.
Պատմություն
1998-2018 թվականները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բավականին կարևոր ժամանակաշրջան են, քանի որ այս տարիների ընթացքում տեղի ունեցան քաղաքական, տնտեսական և հասարակական նշանակության իրադարձություններ։
1998-2008․ Ռոբերտ Քոչարյանի նախագահություն
1. 1998 թ․ – Նախագահի փոփոխություն
• ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ տարաձայնությունների պատճառով։
• Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։
2. 2003 թ․ – Վերընտրություն
• Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ընտրվեց ՀՀ նախագահ՝ ընդդիմության բողոքների պայմաններում։
3. Քաղաքական անկայունություն և մարտի 1-ի իրադարձություններ (2008 թ․)
• 2008 թ․ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթեց Սերժ Սարգսյանը, ընդդիմությունն արձագանքեց բողոքի ցույցերով։
• Մարտի 1-ին ոստիկանությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ, որի հետևանքով զոհվեցին 10 մարդ։
2008-2018․ Սերժ Սարգսյանի նախագահություն
1. 2008 թ․ – Սերժ Սարգսյանի իշխանության գալը
• Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ՝ շարունակելով նախկին իշխանությունների քաղաքական ուղեգիծը։
2. 2013 թ․ – Վերընտրություն
• 2013 թ․ Սերժ Սարգսյանը վերընտրվեց՝ չնայած ընտրական գործընթացի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։
3. 2015 թ․ – Սահմանադրական փոփոխություններ
• Ընդունվեց նոր սահմանադրություն, որով Հայաստանը անցում կատարեց կիսանախագահականից խորհրդարանական կառավարման։
4. 2018 թ․ – Թավշյա հեղափոխություն
• 2018 թ․ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը փորձեց մնալ իշխանության մեջ որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերը մեծ թափ առան։
• Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։
• 2018 թ․ մայիսի 8-ին վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։
Այս 20 տարիների ընթացքում Հայաստանը անցավ տնտեսական աճի, քաղաքական լարվածությունների, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների ու իշխանափոխության միջով, ինչը ձևավորեց նոր քաղաքական իրավիճակ։
English
Healthy Lifestyle
A healthy lifestyle is important to me. I try to stay active by doing sports — I’ve been boxing for over a year, and it helps me stay fit and strong. I also focus on eating well and getting enough sleep. I believe that living a healthy lifestyle gives me more energy, improves my mood, and helps me stay focused on my goals.
English
My favourite elective school subjects. Are they connected with my future profession?
My favourite elective school subjects are Mathematics and Physics.
I really enjoy solving complex problems and understanding how things work.
Yes, these subjects are connected with my future profession because I want to become a professional programmer.
Mathematics helps me think logically and solve algorithmic problems, while Physics helps me understand how systems work, which is important in programming.
Both subjects help me prepare for my future career.
English
Sports and arts in my life.
Sports and Arts in My Life
Sports are an important part of my life. I’ve been training in boxing for one and a half years. I really enjoy it because it makes me stronger, more confident, and more focused. Boxing also teaches me discipline and how to control my emotions.
When it comes to arts, I like listening to music and sometimes drawing for fun. Art helps me relax after training or school. Both sports and arts are important to me in different ways.
English
My School Trip
Recently, I went to a Arates, and it was very beautiful there. I was there with my classmates and teachers. We walked along forest paths and saw many different trees, flowers, and birds. The air was fresh, and everything around was peaceful. We also had a picnic and played games. I really enjoyed spending time in nature with my friends. It was a fun and pleasant trip, and I would love to go there again.
Պատմություն
Իսրաել Օրի՝
Իսրայել Օրին եղել է գործիչ, ով փորցել է ազատագրել Հայաստանը։Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշակիցներին համախմբելու նշանակությունը։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա։
Նա հասկացավ, որ մենակ չի կարող կատարել իր ծրագիրը և գնում է Վենետիկա, ապա Ֆրանսիա և Գերմանիա։ Օրին հաստատվում է Պֆալց երկրամասի կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում։ Այստեղ նա կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանը ազատագրելու փուլերը և խոստանում է աջակցել։ Օրին տեղափոխվում է Հայաստան, որպիսի տեղում ծանոթանա իրավիճակո հետ և ազգային-քաղաքական ուժեր հետ բանակցություններ վարելու համար։ Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիաղին, ապա գնում է Սյունիք։ Սյունիքի մելիքների աջակցությամբ 1699թ նա կազմակերպեց Անգեղակոթի գյուղում գաղտնի ժողովը, որտեղ վճռվեց լիազորել Իսրայել Օրուն բանակցություններ վարել եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ։ Այդ նպատակով մելիքները Օրուն ուղեկցում են Մինաս վարդապետ Տիգրանյանի կարգ։Ռազմական օգնության դիմաց մելիքները խոստանում էին Հովհան Վիլհելմին ճանաչելու Հայաստանի թագավոր։
Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին ներկայացրերց Հովհան Վիլհելմին իր կազմած Հայաստանի ազատագրության ծրագիրը՝ որը ուներ Պֆալցյան անունը։ Հովհան Վիլհելմին հավանում է ծրագիրը և առաջարկում է գնալ Ֆլորենցիա և Վիեննա։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայի արքունիքում մերժեցին մասնակցել, քանի որ նրանք 1699թ. Թուրքիայի հետ կնքել էին հաշտության պայմանագիր։
Երբ Եվրոպան չարդարացրեց սպասելիքները Օրին դիմեց Ռուսաստանին։ 1701թ. ամռանը Իսրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատգրելու ծրագիրը՝ որը ուներ Մոսկովյան անունը։
Նա կազմակերպեց 25-հազարանոց բանակ, որի 10 հազարը Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան։ Նրանք ուզում էին Արևելյան Հայաստանը ազատագրեն շատ կարճ ժամանակահատվաղում՝ նկատի ունենալով Պարսկաստանի դիմադրելու անկարողությունը։ Պետրոս I-ը այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, բայց Իսրայել Օրուն հուսադրեց, որ կզբաղվի այդ հարցերով պատերազմից հետո։ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու համար նա դեսպանություն է ուղարկում դեպի Պարսկաստան և դեսպանության ղեկավար նշանակվում. Իսրայել Օրին, ով դառնում է ռուսական պանակի գնդապետ։ Սակայն Օրին մեկնում է Եվրոպա և ստանում է նամակ Հռոմից, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ շտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ։
1708թ Օրին դեսբանական խմբով գնում է Շամախի քաղաք, իսկ 1709թ գնաց Սպահանում և նույն թվականի կեսին վերադարձավ Այսրկովկաս։ Ռուսաստան վերադառնալիս Իսրայել Օրինին միացավ Եսայի Հասան-Ջաքաքյանը։
Աստրախանում 1711թ Իսրայել Օրին մահանում, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Ացախ։
Գրականություն
Եվ դու ընտրյալն ես: Օշո
Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:
Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Առաջադրանքներ
1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:
- Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
- Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
- Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:
- Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
- Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
- Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:
Համապատասխանում են հետևյալ մտքերը.
- Պետք է զարգացնել քո լավագույն որակները։
– Սա առակի առանցքային ուղերձն է։ Վերջին հատվածում բույսը բացատրում է, որ ինքը չի փորձում ուրիշին նմանվել, այլ փորձում է զարգացնել իր ունեցած լավագույն հատկությունները, քանի որ իրեն հենց այդպես են ստեղծել։ - Մի՛ ձգտիր նմանվել ուրիշներին։
– Առակում կաղնին, սոճին, խաղողի որթը մահանում են, որովհետև ցանկանում են ինչ-որ ուրիշ բան լինել։ Նրանց վիշտը գալիս է համեմատությունից։ Սա ցույց է տալիս, որ ուրիշներին նմանվելու ձգտումը խանգարում է ապրելու երջանիկ և լիարժեք կյանք։ - Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես։
– Բույսի պատասխանը, որ եթե արքան ուզենար ուրիշ բան, դա էլ կդներ, հստակ ցույց է տալիս, որ ամեն արարած միտումնավոր է ստեղծվել այնպիսին, ինչպիսին կա։ - Ընդունի՛ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս։
– Այս միտքը ամբողջ պատմության հիմքում է։ Եթե դու չընդունես քեզ, կհասնես տառապանքի, ինչպես խաղողի որթը կամ սոճին։ Միայն ինքնընդունման միջոցով կարելի է ծաղկել և երջանիկ լինել։
Չեն համապատասխանում.
- Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով։
– Սա ճիշտ չէ, քանի որ առակը չի խրախուսում բավարարված լինել ու չզարգանալ, այլ խրախուսում է զարգանալ՝ ելնելով քո բնական կարողություններից, ոչ թե համեմատվելով ուրիշների հետ։ - Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ։
– Սա ուղղակի հակասում է ամբողջ ասվածին։ Ընդհակառակը, ասվում է, որ դու չպետք է փորձես դառնալ նրանք, այլ լինես հենց դու։
2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»
Պատասխանի հիմնավորում.
Այո, համաձայն եմ։ Այս միտքը ընդգծում է, որ յուրաքանչյուր մարդ եզակի է և ունի իր հատուկ նպատակը։ Բուդդան, Քրիստոսը և Կրիշնան իրենց դերն արդեն կատարել են այս աշխարհում։ Եթե Տիեզերքն ցանկանար նոր Բուդդա, կստեղծեր մեկ այլ Բուդդա։ Բայց հիմա դու ես այստեղ, ինչը նշանակում է՝ քեզնից է պահանջվում անել քո ներդրումը, գտնել քո կոչումն ու ճանապարհը, ոչ թե կրկնել ուրիշների ուղին։ Յուրաքանչյուր մարդ Տիեզերքի ստեղծագործության միակողմանի և անփոխարինելի մասն է, ուստի նրա արժեքը կախված է հենց նրանից, որ նա ինքն է, ոչ թե ուրիշ մեկը։
Թեմատիկ հարցեր․Ատոմի միջուկի կառուցվածքը: Ճառագայթաակտիվություն: Միջուկային ռեակցիաներ
1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:
+2e
2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:
(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)
Քիմիական տարրի միջուկները
- ունեն բացասական լիցք
- ունեն նույն թվով պրոտոններ
- իրարից տարբերվում են պրոտոնների թվով
- իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով
3. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը,երբ միջուկը նեյտրոն է արձակում:
Երբ ռադիոակտիվ տարրի միջուկը նեյտրոն է արձակում, տեղի է ունենում հետևյալը.
Նեյտրոնն անլիցք մասնիկ է, այսինքն՝ չի փոխում միջուկի լիցքը։
Ուստի միջուկում պրոտոնների թիվը չի փոխվում, և հետևաբար
քիմիական տարրի կարգաթիվը (այսինքն՝ ատոմական համարը) մնում է անփոփոխ։
Բայց նեյտրոնի հեռացման դեպքում պարզապես նվազում է զանգվածի թիվը (պրոտոններ + նեյտրոններ):
4.Հենվելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ձեր գիտելիքների վրա, որոշեք, թե քանի՞ նեյտրոն կա 16 8O-ի միջուկում:
Տվյալ է՝
16 8 (օքսիգենի ատոմ)
Կարգաթիվը՝ 8 (պրոտոնների թիվը)
Զանգվածի թիվը՝ 16
Նեյտրոնների քանակը հաշվվում է՝
Նեյտրոններ = Զանգվածի թիվ – Պրոտոններ = 16 – 8 = 8
Պատ.՝ միջուկում կա 8 նեյտրոն։
5.Ելնելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներից, որոշեք թե քանի՞ պրոտոն է պարունակում 6429Cu+2դրական իոնը:
Տվյալ է՝
⁶⁴₂₉Cu²⁺ — պղնձի իոն (դրական լիցքով)
Քիմիական տարրի կարգաթիվը 29 է, այսինքն՝ պրոտոնների թիվը = 29
Դրական լիցքը (²⁺) նշանակում է, որ ատոմը կորցրել է 2 էլեկտրոն, բայց դա չի փոխում պրոտոնների քանակը, քանի որ պրոտոնները գտնվում են միջուկում:
Պատասխան՝ 64₍₂₉₎Cu²⁺ իոնը պարունակում է 29 պրոտոն։
6.Միջուկային ռեակցիաների ժամանակ ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը, երբ նրա միջուկը α մասնիկ է արձակում:
Երբ ռադիոակտիվ տարրի միջուկը αλֆա (α) մասնիկ է արձակում, ապա այն կորցնում է՝
2 պրոտոն
2 նեյտրոն (ալֆա մասնիկը = հելիումի միջուկ = ⁴₂He)
Դրա հետևանքով՝
Կարգաթիվը նվազում է 2-ով (քանի որ պրոտոնների թիվը նվազում է 2-ով)
Զանգվածի թիվը նվազում է 4-ով (քանի որ միջուկը կորցնում է 2 պրոտոն և 2 նեյտրոն)
7.Թորիումի 23292Th միջուկը ներյտրոններով ռմբակոծելիս ստացվում է 22988Ra: Ի՞նչ մասնիկ է արձակվում այդ միջուկային ռեակցիայի ժամանակ:
Տվյալ է միջուկային ռեակցիան.
²³²₉₂Th + նեյտրոն → ²²⁹₈₈Ra + ?
Մեզ պետք է պարզել, թե ինչ մասնիկ է արձակվել։
Դրա համար համեմատում ենք զանգվածի և կարգաթվի պահպանության օրենքներով.
1. Զանգվածի թվերի հաշվեկշիռ
Ձախ կողմում՝
232 (Th) + 1 (նեյտրոն) = 233
Աջ կողմում՝
229 (Ra) + ? → ուրեմն մասնիկը պետք է ունենա 233 – 229 = 4 զանգված
2. Կարգաթվի հաշվեկշիռ
Ձախ կողմում՝
92 (Th) + 0 (նեյտրոն) = 92
Աջ կողմում՝
88 (Ra) + ? → ուրեմն մասնիկը պետք է ունենա 92 – 88 = 4 կարգաթիվ։
8. 1) Ճի՞շտ է արդյոք, որ միջուկային ուժերը գործում են պրոտոնների միջև:
2) Եվ ճիշտ է արդյոք, որ միջուկային ուժերը միայն ձգողական բնույթի են:
Պատասխանում գրիր այո կամ ոչ:
- Այո
2. Ոչ
9.Որքա՞ն է γ մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:
γ (գամմա) մասնիկը էլեկտրամագնիսական ճառագայթում է, այսինքն՝ բարձր էներգիայի ֆոտոն, և այն չունի ոչ զանգված, ոչ էլ լիցք։
Պատ.՝ γ մասնիկի լիցքը = 0։
(Ճիշտ տարբերակ՝ 0 լիցք/չեզոք)։
10.Որո՞նք են սխալ պատասխանները:
Լույսը իրենից ներկայացնում է.
- էլեկտրամագնիսական ճառագայթում
- պոզիտրոնների հոսք
- նեյտրոնների հոսք
- ֆոտոնների հոսք
