Տեղադրման եղանակը։ Համակարգը լուծել տեղադրման եղանակով, որում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են, անհրաժեշտ է՝ 1) անհայտներից մեկը (օրինակ՝ y-ը) համակարգի հավասարումներից որևէ մեկից արտահայտել մյուս անհայտով, 2) ստացված արտահայտությունը տեղադրել համակարգի մյուս հավասարման մեջ y-ի փոխարեն, 3) լուծել ստացված մեկ x անհայտով հավասարումը, 4) տեղադրելով ստացված x արժեքը y-ի բանաձևի մեջ՝ գտնել y-ի արժեքը։ Հենց (x; y) թվազույգը կլինի համակարգի միակ լուծում։ Օրինակ, լուծենք այս համակարգը տեղադրման եղանակով․ {4x − 5y − 1 = 0 {7x − y + 6 = 0 համակարգի երկրորդ հավասարումից y-ն արտահայտենք x-ով՝ y = 7x + 6 և առաջին հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրենք 7x + 6՝ 4x − 5 (7x + 6) − 1 = 0 Լուծելով հավասարումը՝ գտնում ենք նրա միակ արմատը՝ x = −1։ Տեղադրելով x-ի արժեքը հավասարության մեջ՝ գտնում ենք y-ի արժեքը։ y = 7x + 6 = 7․ (−1) + 6 = −1: Նշանակում է համակարգն ունի միակ լուծում՝ (−1; −1) Պատասխան՝ (−1; −1)։
Առաջադրանքներ։ 1. Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․
Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․ Ջրով լցված լի դույլի զանգվածը 10կգ է։ Որքա՞ն է դատարկ դույլի զանգվածը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։ x — 10 = 9 x = 9 + 10 x = 19 կգ
Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին. -Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ: -Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ: -Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես: Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց. -Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:
Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ: Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը: Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը:
Թեմա՝ Զուգահեռագծի հայտանիշները Եթե տրված է քառանկյուն, ինչպես պարզել, այդ քառանկյունը զուգահեռագիծ է, թե՞ ոչ։ Տեսանյութը տես այստեղ։ Հայտանիշներ։
1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:
2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:
3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:
1.Կարելի՞ է պնդել, որ 4մ, 4մ, 6մ, 6մ կողմերով քառանկյունը զուգահեռագիծ է: Ոչ
2.ABCD քառանկյան մեջ АB=CD։ Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է Ոչ
3.ABCD քառանկյան մեջ АB=CD, BC=AD: Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է։ Այո
4.Ձևակերպիր զուգահեռագծի երեք հայտանիշները: Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:
Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:
Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է
5.Ուռուցիկ քառանկյան երկու անկյունների աստիճանային գումարը 180 է, գտեք մյուս երկու անկյունների աստիճանային գումարը։ 180
6.ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB=CD, <А=70աստիճան է, <D=110 աստիճան։ Ապացուցեք, որ քառանկյունը զուգահեռագիծ է։ Քառանկյան անկյունների աստիճանային չափերի գումարը 360օ է։ 360օ – 70օ – 110օ = 180օ: Մենք ուզում ենք ստանալ զուգահեռագիծ, ուրեմն մեզ պետք են ևս մեկ 70օ և 110օ անկյուններ՝ <B = 110օ, <C = 70օ:
7.ABCD քառանկյունը զուգահեռագիծ է։ Ապացուցեք, որ <BCA=<CAD։ Եթե
8.ABCD քառանկյան մեջ AB = CD և AB || CD, ∠C = 15 աստիճան : Գտեք քառանկյան բոլոր անկյունները։ 15օ, 15օ, 165օ, 165օ
9.ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB = CD, ∠B = 70 աստիճան , ∠BCA = 60 աստիճան , ∠ACD = 50 աստիճան: Ապացուցեք, որ քառանկյունը զուգահեռագիծ է։ AD = DC Եթե <B = 70o, և <BCA = 60o, ուրեմն <BAC = 50o(180o – 70o – 60o)
AB = DC, AC = AC, <BAC = <ACD, Եռանկյունների հավասարության 1–ին հայտանիշ △ADC = △BAC:
10.Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 80 աստիճան է: 40o, 40o, 140o, 140o
12.Դժվար։ Ապացուցուցե զուգահեռագծի առաջին հայտանիշը։ AB||CD, AB = CD, |=> △ABC =△ACD(Եռանկյունների հավասարության 1-ին հայտանիշ), |=> BC || AD(Վերևի տողում գրված անկյունները օգտագործում ենք որպես խաչադիր)
Լուծիր համակարգը քեզ հարմար եղանակով։ 1. { x=4|2 { 2x+ y=18|1
{2x=4 x=2 {2x+y=18 2x+y-2x=16 y=16 (2;16)
2. Հուշու․ երկու հավասարումներն իրար գումարիր։ {2y+3x=13 {5y-3x=22
7y=35 y=5 x=0 (0;5)
3. {x-y=5 { 2x+4y=22
3x+3y=27 3x=27 3y=27 x=9 y=9
4. {3x-2y=11 {4x-5y=35.
7x-7y=46 x=46/7 y=46/7 (46/7;46/7)
5. {x+2y=8 {x-y=2
2x+y=10 x=5 y=10 (5;10)
6. {2x+y=4 {x+y=3
3x+2y=7 3x=7/3 2x=7/2 (7/3;7/2)
Լուծիր խնդիրները կազմելով գծային երկու հավասարումների համակարգ։
7.Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը 4: Գտեք այդ թվերը։
{x+y=10 {x-y=4
x+y+(x-y)=10+4 x+y+x-y = 14 2x = 14
x = 7 y = 3
8.Մի թիվ վեցով մեծ է մյուսից։ Այդ թվերի գումարը 40 է։ Գտեք այդ թվերը։
x+y=40
x-y=6
x+y+(x-y)=40+6
x+y+x-y=46 2x=46 x=23 23-6=17 y=17
9. Մի թիվ 15-ով փոքր է մյուսից։ Այդ թվերի գումարը 23 է։ Գտեք այդ թվերը։
{x-y=15
{x+y=23
2x=38; x=19
19-y=15; y=4
Կարևոր։ Նախագծային աշխատանք Նախագծային աշխատանք (պարտադիր է բոլորի համար ) Ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 20-ը։ Լավագույն աշխատանքները կներկայացվեն կլոր սեղանին /հոկտեմբերի 20–ին/։
Թեմաները նախատեսված են 7, 8-րդ դասարանցիների համար։ Համացանցից գտնել տեղեկություններ, ուսումնասիրել ստորև նշված թեմաներից որևէ մեկը, պատրաստել ուսումնական նյութ։ ա) «Թվաբանական նշանների առաջացումը, պատմությունը» «Մաթեմատիկական նշանների, սիմվոլների պատմությունը» «Երկրաչափական տերմինների ծագումը, պատմությունը» «Մաթեմատիկական պարադոքսներ» «0 -ի ծագումը» «Բազմանկյուններ»
«Բացասական թվեր, առաջացումը, պատմությունը» «Հայտնի հայ մաթեմատիկոս, աշխատանքները» Այլ թեմա սովորողի առաջարկով։
բ) կամ «Մաթեմատիկա» ամսագրի սպասարկում սովորողի ցանկությամբ (նամակով տեղեկացնել դասավանդողին), կատարել․
«Թարգմանական աշխատանք, խնդիրների թարգմանություն» «Մաթեմատիկական խաղերի պատրաստում տարբեր տարիքի սովորողների համար»։
Армения – моя Родина. Армения очень древняя страна. Её называют «страной камней». В Армении можно увидеть много памятников, храмов, церквей. На моей святой земле каждый камень имеет свою тысячелетнюю историю. В Армении каменные горы, холмы имеют цвет абрикоса, солнца, это значит, что они очень сладкие и тёплые. Несмотря что это камни, они имееют сердце и душу. Если долго постоять рядом с камнями, то мы услышим прекрасную мелодию Комитаса. Армянские камни живут, дышат, оживляют вокруг. С помощью армянских камней моя Родина такая тёплая и гостеприимная. Я уверена, что наши святые камни никогда ни дадут нас в обиду. У моего народа каменная воля.
Томас Эдисон намного опередил свое время благодаря своим гениальным творениям. Некоторые из его работ были его собственными изобретениями, а другие — усовершенствованными устройствами, разработанными его коллегами. Иногда Эдисон полностью полагался на достижения других людей.
От аккумуляторов для электромобилей до загадочного «духовного телефона», который должен был позволить пользователям … связаться со своими умершими родственниками. Эдисон — фигура неоднозначная (особенно из-за конфликта с Теслой), но сложно отрицать его гениальность.
Каждое из устройств Эдисона захватывало воображение публики, приближая науку и технологии к обычным пользователям. Что бы ни создавал Томас Эдисон, он, как правило, старался решать практические задачи и делать нашу жизнь более комфортной и приятной.
1. Усовершенствованная лампочка и система электрического освещения
Эдисон начал работать над поиском способа использования электрического освещения в 1878 году. Хотя Эдисон не изобрел лампочку, он попытался улучшить существующие модели и продлить их жизнь. В 1879 году он подал заявку на патент на электрическую лампу, в которой использовалось «углеродное волокно или полоса, свернутая в катушки и соединенная с платиновыми контактными проводами».
В 1880 году Эдисон основал в Нью-Йорке компанию Edison Electric Light. После экспериментов с различными типами материалов Эдисон, наконец, выбрал бамбук для своей лампы, что сделало ее более прочной. Изобретатель был полон решимости сделать электричество повсеместно доступным и дешевым. Лампочки Эдисона были впервые коммерчески использованы для осветления парохода Columbia.
2. Автоматический телеграф, улучшивший предыдущую версию телеграфа
Первая версия телеграфа была разработана в 1830-х и 1840-х годах Сэмюэлем Морсом и была модифицирована другими изобретателями. Новое устройство произвело огромную революцию, поскольку позволило людям обмениваться информацией на больших расстояниях. Используя оригинальный телеграф, оператор прослушивал сообщения азбукой Морзе и переводил их.
Томас Эдисон усовершенствовал телеграф, представив систему химической записи, и это устройство могло записывать до 1000 слов в минуту. Это значительно увеличило скорость исходной версии телеграфа, которая могла записывать 25-40 слов в минуту.
3. Аккумуляторы, которые использовались в электромобилях
Конец 19 века был эпохой, когда электромобили были популярны, и в 1890-х Эдисон много работал над улучшением существующих батарей, чтобы они стали легче и эффективнее. В 1901 году Эдисон запатентовал свою никель-железную батарею и основал компанию Edison Storage Battery Company, которая производила батареи для электромобилей.
Эдисон не останавливался на достигнутом и улучшал батарею до 1910 года, когда он представил высокоэффективную и прочную никель-железную батарею, в которой в качестве электролита использовалась щелочь. По мере того, как двигатели внутреннего сгорания и дешевый бензин начали набирать популярность, электромобили начали исчезать с улиц, но изобретение Эдисона стало большим вкладом в прогресс науки и техники.
Сегодня американец, вероятно, улыбнулся бы, увидев, что мода на электронные транспортные средства вернулась.
4. Фонограф, записывающий звуки на алюминиевой фольге
В 1876 году Эдисон построил исследовательскую лабораторию в Менло-Парке, штат Нью-Джерси. Год спустя, в 1877 году, он изобрел нечто настолько неожиданное, что люди стали называть его «Волшебником Менло-Парка», и это сделало Эдисона настоящей знаменитостью. Это изобретение было фонографом, который записывал звуки на алюминиевую фольгу вокруг цилиндра.
Хотя качество звуков, записываемых проигрывателем, было довольно низким и эти записи можно было прослушать лишь несколько раз, устройство было настоящей сенсацией в то время и помогло Эдисону укрепить его репутацию гениального изобретателя.
5. «Духовный телефон», который позволит вам поговорить с теми, кто покинул земную долину слез
В мозгу Томаса Эдисона было достаточно места как для науки, так и для сверхъестественного. Его идея, над которой он долго работал, получившая название «духовный телефон», заключалась в том, чтобы получить контакт с мертвыми.
Изобретатель считал, что живые существа состоят из «мириадов», то есть бесконечно малых единиц, каждая из которых сама по себе составляет единицу жизни». Согласно его теории, эти маленькие сущности вечны и «сохраняют» личность человека после смерти.
Духовный телефон так и не увидел свет. Однако, как подумал сам создатель: Если устройство, которое я конструирую сейчас, работает, оно должно обеспечивать приток знаний из неизвестного мира. Существуют формы существования, отличные от этой жизни, поэтому она может сделать важный шаг ближе к источнику всех знаний, ближе к разуму, который ими руководит.
1. Coca-Cola was invented by Atlanta-based pharmacist John S. Pemberton in 1886. But the name was conjured up by his bookkeeper, Frank Robinson, who was also a dab hand with a pen. He created the unique flowing script that became the Coca-Cola logo that is still used today.
Watches
2. The history of watches began in 16th century Europe, where watches evolved from portable spring-driven clocks, which first appeared in the 15th century. The watch which developed from the 16th century to the mid 20th century was a mechanical device, powered by winding a mainspring which turned gears and then moved the hands, and kept time with a rotating balance wheel.
Chips
3. The earliest known recipe for something similar to today’s potato chips is in the English cook William Kitchiner’s book The Cook’s Oracle, first published in 1817, which was a bestseller in the United Kingdom.Early recipes for potato chips in the United States are found in Mary Randolph’s Virginia House-Wife (1824), and in N.K.M. Lee’s Cook’s Own Book (1832), both of which explicitly cite Kitchiner.
Bicycle
4. The “dandy horse”, also called Draisienne or Laufmaschine, was the first human means of transport to use only two wheels in tandem and was invented by the German Baron Karl von Drais. It is regarded as the modern bicycle’s forerunner; Drais introduced it to the public in Mannheim in summer 1817 and in Paris in 1818. Its rider sat astride a wooden frame supported by two in-line wheels and pushed the vehicle along with his or her feet while steering the front wheel.
Instagram
5. Instagram began development in San Francisco, when Kevin Systrom and Mike Krieger chose to focus their multi-featured HTML5 check-in project, Burbn, on mobile photography. As Krieger reasoned, Burbn became too similar to Foursquare, and both realized that it had gone too far. Burbn was then pivoted to become more focused on photo-sharing.The word Instagram is a portmanteau of instant camera and telegram.
Starbucks
6. The first Starbucks was opened in Seattle, Washington, on March 31, 1971, by three partners who met while they were students at the University of San Francisco:English teacher Jerry Baldwin, history teacher Zev Siegl, and writer Gordon Bowker were inspired to sell high-quality coffee beans and equipment by coffee roasting entrepreneur Alfred Peet after he taught them his style of roasting beans.Bowker recalls that Terry Heckler, with whom Bowker owned an advertising agency, thought words beginning with “st” were powerful. The founders brainstormed a list of words beginning with “st,” and eventually landed on “Starbo,” a mining town in the Cascade Range. From there, the group remembered “Starbuck,” the name of the chief mate in the book Moby-Dick.Bowker said, “Moby-Dick didn’t have anything to do with Starbucks directly; it was only coincidental that the sound seemed to make sense.
Շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:
Պատճառներ Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:
Պաթոգենեզ Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ: Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է` ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Շաքարախտի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները` աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը` երիկամների ֆունկցիայի խանգարմամբ: Շաքարախտը սովորաբար նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը: Ժամանակին չբուժելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար խորանում է: Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն, ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա: Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Բուժում Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը: Տարեցտարի (հատկապես ինսուլինի հարաբերական անբավարարությամբ գեր մարդկանց) շաքարախտի ժամանակ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգի պահպանման և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող միջոցներով:
Սննդակարգն անհրաժեշտ է շաքարախտի ցանկացած ձևի բուժման համար: Հիվանդության թեթև ձևերով տառապող շատ հիվանդների մոտ փոխհատուցումը հաջողվում է սննդակարգով` առանց դեղանյութերի ընդունման: Ամենից առաջ սահմանափակվում են աշխաջրերը` մինչև սննդի ընդհանուր կալորիականության 50-60 տոկոսը, գործնականում սննդի օրաբաժնից բացառում են դյուրամարս աշխաջրեր պարունակող մթերքը. դրանք կարելի է փոխարինել ձավարեղենով, բանջարեղենով, կարտոֆիլով, սև հացով և այլ մթերքով (քանակը որոշում է բժիշկը): Ճարպերը պետք է կազմեն սննդի ընդհանուր կալորիականության 25 տոկոսը, իսկ շաքարախտային կոմայի վտանգով ուղեկցվող սրացման դեպքում կարագը և մյուս ճարպերը լրիվ բացառվում են: Սպիտակուցներին ընկնում է սննդի կալորիականությամ մոտ 20 տոկոսը: Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում հիվանդի մարմնի քաշը, ճարպակալման արտադրությունը կամ բացակայությունը և այլն: Անհրաժեշտ է սննդի բավարար վիտամինացում` հատկապես B խմբի և C վիտամիններով: Սնունդը կոտորակային է. 1-ին նախաճաշը պետք է պարունակի սննդի օրական կալորիականության 25 տոկոսը, 2-րդ նախաճաշը 10 տոկոսը, ճաշը 35 տոկոսը, հետճաշիկը` 10 տոկոսը, ընթրիքը` 20 տոկոսը: Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է հեշտ յուրացվող աշխաջրեր պարունակող հատուկ մթերք, շաքարային կոնֆետ, հաց, թխվածքաբլիթ, երշիկեղեն և այլն:
Ինսուլինը հիվանդների ինսուլինակախյալ տիպի շաքարախտի բուժման հիմանական միջոցն է: Ինսուլինի հանդեպ կախվածություն չունեցող հիվանդներն օգտագործում են շաքարի քանակն իջեցնող հաբեր: Թողարկվում են 6-8 ժամից մինչև 30-36 ժամ ազդեցության տևողությամբ ինսուլինի պատրաստուկներ: Ինսուլինի տեսակը, ազդեցության տևողությունն ընտրում է բժիշկը: Որպես կանոն, հիվանդները սովորում են ինքնուրույն ներարկումներ կատարել: Ներարկումը կատարելիս հարկավոր է պահպանել հականեխության, աննեխության կանոնները: Ինսուլինը ներարկում են ուտելուց 10-20 րոպե առաջ: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած սննդակարգն ու ռեժիմը և ժամանակին ներկայանա հետազոտությունների: Ինսուլինով բուժման ժամանակ հնարավոր է արյան մեջ շաքարի մակարդակի նվազում` թերշաքարարյունություն (հիպոգլիկեմիա): Դա արտահայտվում է հանկարծակի թուլությամբ, քաղցի սուր զգացումով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով: Նման դեպքերում հիվանդը պետք է անմիջապես ուտի 3-4 կտոր շաքար, հնարավորության դեպքում խմի քաղցր թեյ, որպեսզի կանխվի թերշաքարարյունային կոման: Ինսուլին ստացող հիվանդը պետք է պետք է միշտ իր մոտ ունենա շաքար, որպեսզի կոմայի ախտանշաններն ի հայտ գալուն պես ուտի այն: Նա պետք է նաև իր մոտ ունենա գրություն, որտեղ գրված լինի ու նա տառապում է շաքարախտով և ստանում է ինսուլին, ինչպես նաև պետք է նշված լինի պատրաստուկի չափաքանակը: Դա օգնում է բուժաշխատողներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ: Շաքարախտով բոլոր հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ` ըստ բնակավայրի: Շաքարախտի թեթև ընթացքի և լրիվ փոխհատուցման դեպքում բժշկի խորհրդով նպատակահարմար է բուժումն իրականացնել տեղական առողջավայրերում: Կարևոր են բուժական ֆիզկուլտուրան, լողը, դահուկային քայլքը և այլն` աստիճանաբար բարձրացնելով բեռնվածությունը:
Կանխարգելում Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում: Շաքարախտի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում նյութափոխանակության խանգարումների վաղ ախտանշանները հայտնաբերելու և բուժելու համար անհրաժեշտ է պարբերաբար բժշկական հետազոտման ենթարկվել: Հետազոտման ենթակա են նաև շաքարախտի ռիսկի խմբին պատկանող երեխաները, որոնց մեծ մասը կարող է չհիվանդանալ շաքարախտով, բայց հաստատված է, որ այդ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ: Ռիսկի խմբին են պատկանում այն երեխաները, ու հարազատները հիվանդ են շաքարախտով, ովքեր ծնվել են մեծ քաշով, ովքեր նորածնության շրջանում և ավելի մեծ տարիքում տառապել են թերշաքարարյունությամ, ինչպես նաև ճարպակալումով, քրոնիկական լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդները: Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի երեխաներին անհրաժեշտ է հսկողություն` ածխաջրերի խելամիտ օգտագործման համար: Խորհուրդ է տրվում դիմել ներզտաբանի: Խորացած շաքարախտի դեպքում կարևոր է հիվանդության սրացումների և բարդությունների կանխարգելումը: Անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից, քանզի դրանք կարող են հանգեցնել չլավացող խոցերի առաջացման: Անհրաժեշտ է հետևել նաև բերանի խոռոչի վիճակին և տարին 2 անգամից ոչ պակաս այցելել ատամնաբույժի: Ցանկացած հիվանդության միացումը, ֆիզիկական գերհոգնածությունը կամ նյարդահոգեկան լարվածությունը կարող են խորացնել շաքարախտի ընթացքը և հանգեցնել ապափոխհատուցման: Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ պահպանում է աշխատունակությունը և լիարժեք կյանքի հնարավորությունը: