Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր.. ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի. լեզվով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու..է.գործածվում:  Կոնգոյում հինգ հարյուր..լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ. է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները.խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս..հրդեհներ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն..հեկտարներով..անտառներ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն..դոլար:

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն…ստեղծագործություն է.ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու .դահլիճները հայելու համար մարդ շուրջ քսանհինգ..կիլոմետր ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցլեր, որոնցից չորսը պահվել էին փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր
ութը ցուլեր կա՛մ արգելանոցներում են ապրել, կա՛մ ազատ արածել են՝ որտեղ ու
պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են :
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում են արածել ավելի քան հազար հինգ
հարյուր ցուլեր, ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիեր ավելի քան հարյուր
խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում:

176. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեց երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող է անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Рубрика: Աշխարհագրություն

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:

d6e84-world_map_blank45

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղնարդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը` հումք:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ոլորտի զարգացման համար  նոր ճյուղեր են ի հայտ եկել: Քանի որ նավթը և գազը վերջանում են, ուշադրությունն ուղղված է վերականգնվող և արևային էներգիայի վրա:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

d6e84-world_map_blank4
Рубрика: Русский язык

Русский язык

Придорожный, приоткрыть, преодолеть препятствие, превозмочь боль, присесть на скамью, приглушить, приморский, пресытиться, пренебрегать, превращение, преследование, признаться, презирать труса, прибрежный, преображение, приступить к делу, приостановить, превосходный, преобразование, преграда, приручить, , пристроить, , знаки препинания, презабавный котенок. Пребывать в неведении – прибывать по расписанию; старинное предание – придание силы; преданный патриот – преданный врагами – преданный командованию; преемник традиций – приемник «Турист-2» – преемственность поколений – приемлемый вариант; презрение к смерти – призрение сироты – призор; презирать угрозы – призирать детей, потерявших родителей; преображенный – приобретенный; претворить в жизнь – притворить дверь; преткнуться о камень – приткнуться в уголок; преувеличивать – преуменьшать значение открытия, приуменьшать расходы ради экономии; преходящий момент – приходящий медработник; придел в храме – предел всему; приклонить ветви – преклонить колена; припадать к земле – преподать урок; прискорбный факт – пресветлый образ.

Русский человек придает особое значение слову «семья».Предать семью означает предать самого себя.И подобное придательствоне прощается ни людьми,не Богом.Если русские гости обещают прибыть минут через пять,то иностранцы ближайшие полчаса-час прибывают в недоумении:где же их носит.Приступая к работе,не приступайте закон!

Рубрика: Русский язык

 Русский язык 

  1. Составьте из приведенных букв предложения։
  • И и н г у р к а в е у ш г л е н о р к а х р е н а б е н о п о м а л а м а ь к о г о ч к а․
  • Ж в е и н ы в о т е л и е д у ч о к ш р у з ь я ч е л а.

Игрушки маленького ребёнка…

Животные-лучшие друзья человека.

2. Преобразуйте прямую речь в косвенную.

Например։ Прямая речь — Мама сказала ։ ,, Не хочу видеть твои игрушки, разбросанные по всей комнате,,

Косвенная речь — Мама сказала, что не хочет видеть мои игрушки, разбросанные по всей крмнате.

  • Прямая речь — Игрушка сказала։ ,,Не покидай меня։ мне так нужна твоя помощь,,
  • Косвенная реч-Игрушка сказала что-бы я не покидал её, так как ей очень нужна моя помощь.
  • Прямая речь — Мама обняв мою игрушку ласково проговорила։ ,,Как хорошо, что ты у нас есть,,
  • Косвенная речь —Мама, обняв мою игрушку, ласково проговорила, что так хорошо что я у них есть.
Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու / Թվականներ

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկուտասներկույոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգերեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսունտասնմեկերորդ, հնգամյա, հիսունականհարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ ութերորդչորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հմգամյա
մեկ ամիս-մեկամյակ
ութ ոտք ունեցող-ութոռանի
հարյուր տարի-մեկ դար
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-տաս դար
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-երամսյա
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-երքոտանի

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ

Տնային աշխատանք․

առ․1 — 2,4,6…..

(p-q)^2=p^2 — 2pq + q^2
(2+a)^2=a^2 + 4a + 4
(x+5)^2=x^2 + 10x + 25

175-II սյուն

a^2 + 4ab + 4b^2=(a + 2b)^2
16p^2 + 40pq + 25q^2=(4p + 5p)^2
9 + 6a + a^2=(3+ a)^2
4m^2 + 9n^2 + 12mn=(2m + 3n)^2
a^6 + 2a^3b^3 + b^6=((a + b) (a^2 — ab + b^2))^2

առ․2 — բ,դ,զ

4x2 − 4xy + y2=(2x — y)^2
25 − 30c + 9c2=(5 — 3c)^2
100a2 + 25b− 100ab=25 (2a — b)^2

առ․3- բ,դ

(C − y)2= 4x2 − D + y2=?

 (C + 3q)2 = D − 24pq + 9q2=?

Рубрика: Պատմություն

Պատմություն

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

Այս թեմայում՝
Պարսկաստանի նոր քաղաքականությունը:
Վարդանանք:
Հանուն սեփական հավատքի մղված մեծ ճակատամարտը:
Կրոնափոխության քաղաքականության նոր միջոցները:
Վարդանանց գործի շարունակող Վահանանք:
Հայոց պատմության ամենանշանավոր պայմանագրերից մեկը:
Պատմաբանի բառարան՝ ինքնավարություն,
մարզպանություն, աշխարհագիր, մարզպան, հավիտյանս հավիտենից, կեղծուրացություն, մոգ, ատրուշան, միաբանություն, ուխտապահ, թև,
անձնային հատկանիշ, հասարակական կյանքի ոլորտներ, արիներ:
Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՑ Հետո

Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։


Պարսից արքան ծանրացնում է Հայաստանի տնտեսական դրությունը

Պարսկական կառավարությունն ավելացրեց հարկերը: Այդ նպատակով Հայաստան ուղարկված Դենշապուհ անունով պարսիկ պաշտոնյան անցկացրեց աշխարհագիր, որպեսզի ոչ ոք չկարողանա խուսափել հարկերից: Հայաստանում գտնվելու ընթացքում Դենշապուհը նաև հետախուզեց հայ իշխանների դրությունը, նրանց տրամադրությունները տարբեր հարցերի վերաբերյալ։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից: Փաստորեն, պարսկական կառավարության՝ Հայաստանում լիակատար իշխանության հաստատման ծրագրի առաջին մասը հեշտությամբ իրագործվեց:
Ամփոփենք՝
1.Սասանյանները հստակ տեղեկություններ ունեին
հայերի թվաքանակի, հայ նախարարների շրջանում
տիրող տրամադրությունների մասին:
2.Հայաստանում բոլորն անխտիր, ներառյալ հոգևորականությունը, հարկատու էին:
3. Կարևոր գործակալությունները և մարզպանությունը
այլևս հայ նախարարներին չէին պատկանում:
Սասանյան Պարսկաստանի հոգևոր-մշակութային քաղաքականությունը Հայաստանում
Տնտեսական ճնշում ներից հետո Հազկերտն անցավ ամենակարևոր խնդրին՝ կրոնափոխության քաղաքականությանը, որի նպատակն էր հայ ժողովրդին կտրել ձևավորված և ամուր հիմքերի վրա դրված ինքնությունից: Այս քաղաքականության իրականացման առաջին քայլը Հազկերտի կրոնափոխության հրովարտակն էր, որն ուղարկվեց Հայաստանի, Վիրքի
և Աղվանքի իշխաններին 449 թ.: Հազկերտը իշխաններից պահանջում էր դրական պատասխան տալ հրովարտակին կամ ուղևորվել Տիզբոն՝ հրապարակային դատի: Արտաշատ քաղաքում հայոց կաթողիկոս Հովսեփ
Վայոցձորցու և նախարարների ջանքերով ժողով հրավիրվեց։ Ժողովի ընթացքում շարադրվեց պատասխան նամակը Հազկերտին։ Սասանյան արքունիք ուղարկված պատասխան նամակը խստորեն մերժում էր
Հազկերտի առաջարկը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց հավատարիմ մնալ հայրենի արժեքներին և հավատքին: Սա, բնականաբար, Հազկերտի զայրույթն առաջացրեց, և նա Տիզբոն կանչեց նախարարներին:
Տասը հայ նախարարներ, որոնց թվում էր նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. ապրիլին հասան Տիզբոն: Այստեղ Հազկերտը նախարարներին նորից առաջարկեց կրոնափոխ լինել՝ հակառակ դեպքում
սպառնալով սպանել նրանց, ընտանիքներին վերացնել և Հայաստան ուղարկել մեծ զորք: Մինչ մյուս նախարարները մտածում էին, թե ինչ պատասխանեն իրենց սպառնացող պարսից արքային, առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը և, խիստ պատասխան տալով Հազկերտին, հայտարարում, որ իր համար առավել լավ է մեռնելը, քան սեփական կրոնից հրաժարվելը։ Սակայն այստեղ միջամտում են մյուս հայ նախարարները և պարսից արքային խնդրում՝ մեկ օր ժամանակ տալ իրենց մտածելու համար։ Հազկերտը համաձայնում է։
Նախարարները մինչ հաջորդ օրը անդադար համոզում էին Վարդան Մամիկոնյանին, որ նա իրենց հետ կեղծաբար ուրանա քրիստոնեությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և գլխավորել պայքարը
Հազկերտի դեմ։ Եթե այդպես չվարվեին, մտածում էին նրանք, ժողովուրդը կզրկվի իր առաջնորդներից և չի կարողանա ինքնակազմակերպվել։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը համաձայնում է։ Մեկ օր հետո հայ նախարարները ստիպված դիմում են կեղծուրացության. նրանք հայտնում են Հազկերտին,
թե իբր հրաժարվել են քրիստոնեությունից և պատրաստ են կատարել նրա կամքը։ Ուրախանալով տեղի ունեցածից՝ Հազկերտը նրանց պաշտոնները վերականգնում է և ետ ուղարկում իրենց երկիրը՝ մոգերի և պարսկական
զինված ջոկատների ուղեկցությամբ, որպեսզի սկսեն զրադաշտականության տարածումը հայ ժողովրդի շրջանում։ Միևնույն ժամանակ, Հազկերտը
ապահովության համար պատանդներ է թողնում իր մոտ, որոնց թվում էին նաև մարզպան Վասակ Սյունու երկու որդիները։
Այսպիսով՝ հայ նախարարները մոգերի ուղեկցությամբ վերադառնում են Հայաստան՝ կրոնափոխության ծրագիրն իրականացնելու համար:


Մեծ պատերազմի սկիզբն ու ընթացքը
Մինչ նախարարները և մոգերը կհասնեին Հայաստան, այստեղ հոգևորականությունը ժողովրդի հետ մեկտեղ ընդդիմացավ ատրուշաններ հիմնելու պարսից քաղաքականությանը: Սկսվեց համաժողովրդական շարժում ընդդեմ պարսից քաղաքականության և ի պաշտպանություն քրիստոնեության: Երբ մոգերը հասան Անգղ գյուղաքաղաք և փորձեցին ատրուշան հիմնել, այստեղ շինականները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ, բահերով ու բրիչներով դուրս արեցին նրանց իրենց բնակավայրից: Նույն կերպ արձագանքեցին նաև
Զարեհավանում: Համոզվելով, որ իրենց նպատակն անիրագործելի է, մոգերը մտածում էին միայն անվնաս իրենց երկիր վերադառնալու մասին։ Հայաստան վերադառնալով՝ առերես կրոնափոխ եղած նախարարները ստանձնեցին համաժողովրդական ապստամբության ղեկավարությունը:


Վարդանանք
Պատմիչները նշում են, որ Հայաստանի բոլոր նախարարները՝ քահանաների ու ժողովրդի բազմությամբ, հավաքվեցին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը և հաստատեցին անխախտ միաբանություն համատեղ պայքարի համար։ Այնուհետև գալով Սյունյաց իշխան Վասակի՝ Հայոց մարզպանի մոտ, նրան հայտնեցին իրենց միահամուռ որոշումը միավորվելու
մասին: Հայոց մարզպան Վասակը թեպետ չէր կամենում, սակայն հարկադրված միաբանեց նրանց հետ: Հայոց նախարարները եպիսկոպոսներին ու երեցներին
հրամայեցին բերել Ավետարանը, ապա ազատների և անազատների զորքերի ամբողջ բազմությունը, Սյունյաց իշխան Վասակի և բոլոր նախարարների հետ,
երդվեցին հավատարիմ մնալ միասնականության ուխտին: Միաբանական ուխտը խախտողը ենթարկվելու էր մահապատժի։
Հայկական զորքերը սկսեցին պայքարը հանուն հայրենիքի ազատագրման: Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին ու Արտագերսը: Հայաստանը դարձավ փաստացի անկախ:
Հազարապետ դարձավ Վահան Ամատունին, մաղխազ՝ Խորեն Խորխոռունին:
Չնայած այս հաջողություններին և մեծաքանակ աշխարհազորայինների աջակցությանը՝ Վարդան Մամիկոնյանը անհրաժեշտ համարեց ռազմական օգնություն խնդրել Բյուզանդիայից: Այստեղ նոր գահ բարձրացած Մարկիանոսը մերժեց զորք տրամադրել հայերին և նախընտրեց հավատարիմ մնալ Բյուզանդիայի և Սասանյանների միջև 422 թ. կնքած խաղաղության պայմանագրին: Պարզ դարձավ, որ հայերը հետագա գործողություններում մնում էին միայնակ և հույսը պետք է դնեին միայն իրենց միաբանության վրա:

Առաջադրանք 2


Աղվանքի դեպքերը և հայերի ռազմավարությունը

Աղվանքում ևս պարսից արքունիքը որդեգրել էր կրոնափոխության քաղաքականություն և 300 մոգ ու բանակ էր ուղարկել այդ երկիր: Աղվանները սկսել էին ապստամբական շարժում՝ Վաչե թագավորի գլխավորությամբ:
Այստեղ պարսիկներն իրենց ռազմական գործողությունները սկսեցին 450 թ.՝ նախ խնդիր ունենալով ճնշել աղվանից ապստամբությունը, ապա՝ շարժվել Հայաստան: Պարսկական մեկ այլ զորաբանակ նախապատրաստվում
էր Փայտակարանից շարժվել Հայաստան: Նպատակ ունենալով կանխել պարսկական զորքի արշավանքը Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը
ապստամբական ուժերը բաժանեց երեք զորախմբի:
Առաջինի հրամանատարությունը ստանձնեց Ներշապուհ Արծրունին, որի զորքը ուղևորվեց Ատրպատականի սահման՝ պարսիկների հնարավոր հարձակումը
կանխելու: Երկրորդ զորախումբը, որ գլխավորում էր հենց սպարապետը, մեկնեց աղվաններին օգնության: Երրորդ զորախումբը՝ Վասակ Սյունու հրամանատարությամբ, մնաց Այրարատում: Աղվաններին օգնության հասած հայկական բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, 450 թ. հակառակորդին հանդիպեց Խաղխաղ կոչվող քաղաքի մոտ:
Վարդան Մամիկոնյանը, չնայած փոքրաքանակ զորքին, ճակատամարտ մղեց պարսիկների դեմ: Հակառակորդը պարտություն կրեց և նահանջեց Աղվանքից: Այս հաղթական ճակատամարտը կանխեց Աղվանքի տարածքից պարսիկների մուտքը Հայաստան: Վարդան Մամիկոնյանի զորախումբը շարժվեց մինչև Հոնաց (Ճորա) Պահակ, գրավեց տեղի պարսկական ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ:


Միաբանական ուխտի խախտումը
Մինչ Վարդան Մամիկոնյանը Աղվանքում հաղթանակներ էր տանում պարսիկների նկատմամբ, Այրարատում Վասակ Սյունին մի շարք քայլերով խախտեց միաբանական ուխտը: Տեղեկանալով, որ Բյուզանդիայի
կայսր Մարկիանոսը հրաժարվել է զինական օգնությունից՝ Վասակ Սյունին ցրեց Այրարատի ամրություններում տեղակայված հայկական կայազորները և դրանք
փոխարինեց պարսկականով: Վասակը կարծում էր, որ առանց դաշնակիցների
ապստամբությունը չէր կարող հաջող ելք ունենալ, և փորձում էր համաձայնության եզրեր գտնել Սասանյան կառավարության հետ: Վասակի հետ համակարծիք էին որոշհայ նախարարներ:
Հազկերտ II արքան հատուկ հրովարտակով խոստացավ ներել ապստամբներին, ազատ արձակել կալանված նախարարներին և վերադարձնել նրանց ունեցվածքը, եթե հրաժարվեն զինված ապստամբությունից: Այս հանգամանքը Վասակ Սյունուն դրդեց դեմ գնալ ապստամբներին և պնդել, որ Հազկերտը չի հիշի ապստամբության մասին, եթե այն դադարեցվի: Վասակը վստահեցնում
էր, որ միջնորդ կլինի Հազկերտի և ապստամբների միջև, և Հայաստանում պատժիչ գործողություններ չեն լինի:
Այս ամենը, սակայն, վստահություն չէր առաջացնում ապստամբների շրջանում, և նրանք համոզված էին, որ Հազկերտի հրովարտակը նենգ խաղ է, որի նպատակն է ջլատել հայերի միասնականությունը և իրականացնել իր
վաղեմի նպատակները: Այսպիսով՝ ապստամբները, չհավատալով Հազկերտի խոստումներին, վճռականորեն շարունակում էին պայքարը, իսկ Հազկերտը, օգտվելով Բյուզանդիայի չեզոքությունից, պատրաստվում էր վճռական հարվածի: Կողմերը նախապատրաստվում էին ճակատամարտի:
Իմանալով, որ Վասակ Սյունին խախտել է միաբանությունը՝ Վարդան Մամիկոնյանը իր զորքով Աղվանքից վերադառնում է Հայաստան։


Ավարայրի ճակատամարտը
Գարունը բացվելուն պես պարսկական մի խոշոր բանակ՝ Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ, շարժվեց Հայաստան: Պարսկական բանակի կազմում էին նրանց ուժեղագույն ջոկատները՝ Մատյան գունդը, ինչպես նաև մարտական փղեր։ Պարսկական զորքերը հասան Հեր և Զարևանդ գավառները, իսկ այնտեղից՝ Տղմուտ գետի ափեր, և բանակ դրեցին Ավարայրի դաշտում: Վարդան Մամիկոնյանը համախմբեց իր զորքերը և նույնպես շարժվեց դեպի Ավարայրի դաշտը։ Նրա բանակում մեծ թիվ էին կազմում աշխարհազորայինները։ Ճակատամարտից առաջ սպարապետը խոսքով դիմեց իր զորքին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Վարդան
Մամիկոնյանի խոսքից մի հատված։
Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց
խոսել զորքի հետ և ասաց.
– Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ.
տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ
կար, որ նրանք հաղթեցին մեզ։ Բայց ավելի շատն այն է,
որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ
բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր
թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր,
վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ
էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ
անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում
անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն
մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր
մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել,
որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ
և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ
բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն
էլ ոչնչանալու են: Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի
ևս պետք է կատարենք մեր անմահ թագավորի համար,
որ տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց
դատելու է իրենց գործերի համեմատ։
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին


1 Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ գեղեցիկ համեմատություն է անում Վարդան Մամիկոնյանն իր խոսքում՝ զորքին քաջալերելու համար։ Նա նշում է, որ
ի տարբերություն նախկին ճակատամարտերի, որ
մահկանացու արքաների համար են մղել, այս մեկը
անմահ թագավորի համար է։
2 Շատ հետաքրքիր է նաև, թե ինչպես է սպարապետն
անուղղակիորեն նշում, որ ամեն պարգև ժամանակավոր է և անցողիկ, միայն մարդու գործերն են կարևոր։

3.5 նախադասությամբ հիմնավորիր քո տեսակետը Վարդան Մամիկոնյանի խոսքի շուրջ:


Ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ. մայիսի 26-ին: Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 4 գնդի։ Կենտրոնական գնդի հրամանատար նշանակվեց Ներշապուհ Արծրունին, աջ թևինը՝ Խորեն Խորխոռունին, իսկ ձախ թևն առաջնորդելու էր հենց Վարդան Մամիկոնյանը։ Չորրորդ՝ վերջապահ զորամասի հրամանատար նշանակվեց սպարապետի եղբայր Համազասպը: Հարձակումը սկսեց հայկական զորքը, որն անցնելով Տղմուտ գետը՝ գրոհեց թշնամու վրա:
Վարդանն իր գլխավոր հարվածն ուղղեց Մատյան գնդի վրա, որը պարսից բանակի ամենից պատրաստված զորամասն էր:
Հայկական զորքի հարվածների տակ պարսից գունդը սկզբում նահանջեց, և թվաց, թե հայկական զորքի հաղթանակը մոտ էր: Բայց պարսկական զորքերը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի զորամասը, և թեժ մարտում զոհվեց սպարապետը: Կատաղի կռիվը տևեց մինչև երեկո, և երկու կողմերից զոհվեցին
բազմաթիվ զինվորներ: Եղիշեն պատերազմի մասին գրել է. «Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ճակատամարտից հետո հայկական զորքերը հեռացան լեռները, որպեսզի, հարկ եղած դեպքում, շարունակեն պայքարը։


Արդյունքները
Ավարայրի ճակատամարտը հայերին տվեց ամենակարևորը՝ քրիստոնյա ինքնությամբ ազատ և ինքնուրույն ապրելու իրավունք: Պարսիկները ճակատամարտից անմիջապես հետո ձերբակալեցին Հայաստանում
ազատագրական շարժման ընթացքում աչքի ընկած մի շարք իշխանների և եկեղեցականների: Ավարայրի ճակատամարտից հետո Մուշկան Նիսալավուրտը պարսից արքունիքին տեղեկացրեց պատերազմի հետևանքների և սկսված մանր կռիվների մասին: Սասանյանները ստիպված էին փոխել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հրաժարվելով բռնի կրոնափոխության քաղաքականությունից:
1.Պարսից արքան Հայաստանից հետ կանչեց բանակը:
2. Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին
վերադարձավ Հայաստան:
3. Մարզպանի պաշտոնից հեռացվեց Վասակ Սյունին:
4. Բռնի կրոնափոխ եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեությանը:
5.Թեթևացվեցին հարկերը:
Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զորականներին։

Տեսանյութ-Վարդան Մամիկոնյան

Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:
2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։
4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։
5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին

Рубрика: Ֆիզիկա

Թեման․Գազի ճնշում

Լաբորատորիայում․Գազի ճնշումը հաստատող փորձեր

1Ինչով է պայմանավորված գազում ճնշումը ընդարձակումը:

Եթե արտաքինից ազդեցություններ չկան,բացակայում են,ուստի գազում ճնշումը շարունակելու է ընդարձակվել տարբեր ուղղություններով․

2․Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերին պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներից։ Գազը ճնշում է գործադրում նույն ուղղություններով ուսումնասիրություններն են ցույց տվել։

3․ բացատրել գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների փոփոխությունից կախված:

Ինչքան բարձր է ջերմաստիճանը,այդքան մեծ է ճնշումը։ Եթե ծավալը մեծացնենք,ապա ճնշումն կփոքրանա ,և եթե հակառակը,ճնշումն կբարձրանա։ Վերջին փորձում հենց այդպես էլ եղավ։ Երբ մենք խողովակի մխոցը առաջ քաշեցինք,տեսանք,որ թաղանթը ուռչեց,այսինքն ներսից գազի մոլեկուլները ավելի մեծ ճնշում էին գործադրում,ավելի շատ են ներսից հարվածները բոլոր ուղղություններով,քան արտաքինից։ Հակառակ գործողություն արեցինք,հետ քաշեցինք և տեսանք,որ թաղանթը ներս ձգվեց,դա պայմանավորված է հակադարձ համեմատական կապով։ Երբ մենք ծավալը փորքացրեցինք ճնշումն մեծացավ,իսկ երբ փոքրացրեցինք՝մեծացավ ճնշումն։ Եվ արտաքինից ավելի շատ էին մոլեկուլների հարվածները բոլոր ուղղություններով,քան դրսից․

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

F=pS

3.Որոնք են ճնշման միավորները

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որոնք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

2.Ինչ է լծակը:

Լծակը պարզ մեխանիզմ է։Լծակը հնարավորություն է տալիս փոքր ուժերով մեծ ծանրություններ բարձրացնել։ Լծակով կարելի է կտրտել։ Կշեռքը նույնպես լծակ է։ 

3.Ինչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4..Ճախարակի ինչ տեսակներ գիտենք:

Մենք գիտենք անշարժ ճախրակը, շարժական ճախրակը և բազմաճախրակը։

5..Որ ճախարակն է կոչվում անշարժ:

Եթե բեռը բարձրացնելիս ճախրակի առանցքը մնում է անշարժ, ուրեմն այն կոչվում է անշարժ ճախրակ։

6.Որ ճախարակն է կոչվում շարժական:

Եթե բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախրակը, ուրեմն այն կոչում է շարժական ճախրակ։ 

7..Ինչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։

8..Ինչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքան ենք շահում ուժի մեջ:

Շարժական ճախրակի միջոցով մենք շահում ենք 2 անգամ։ 

9.Ինչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ շահում ենք 6 անգամ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Որ աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար։

12..Որ աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

13.Ինչու լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

14.Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ, հնարավոր չէ։