Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:
Դիմագիծ, նկարագիր-դիմանկար, գծագիր
երկրագունդ, շարժուձև-երկրաշարժ, գնդաձև
գրավաճառ, սեղանատուն-գրասեղան, վաճառատուն
չարասիրտ, լեզվաբան-չարալեզու, սրտաբան
բարեգործ, կամազուրկ-բարեկամ, գործազուրկ

2. Առաջին շարքի դարձվածքների իմաստը գտիր երկրորդ շարքում;
ա. ականջը գցել, խելքը գնալ, գլուխ բերել, գլուխ տալ, թև առնել, թևաթափ լինել, հոգին հանել
բ. հմայվել, ոգևորվել, տանջել, հայտնել, հուսահատվել, բարևել, հաջողել:

ականջը գցել-հայտնել
խելը գնալ-հմայվել
գլուխ բերել-հաջողել
գլուխ տալ-բարևել
թև առնել-ոգևորվել
թևաթափ լինել-հուսահատվել
հոգին հանել-տանջել

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հոմանիշ դարձվածքների վեց զույգ:
Լեղաճաք լինել, լույս աշխարհ գալ, արյունը գլխին տալ, աչքը ջուր կտրել, կյանքի թելը կտրվել, ոտքերն ընկնել, սիրտը ահ ընկնել, բերան ծռել, աշխարհ գալ, աչքը ճամփին մնալ, աչքերը արյունով լցվել, շունչը փչել:

4. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ- լուսավոր մարդ
բարձր սար- բարձր ճակատ
սև գրիչ- սև օր
տափակ տանիք- տափակ մտածելակերպ
սուր դանակ-սուր լեզու
ծանր իր- ծանր ճակատագիր
խոր ձոր-խոր քուն

2. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավենի
ուժեղ
հարսն-հարսնացու
տենչ-տենչանք
գործնական
մետաղյաաա
խռոված
փայլուն
վերջնական
հոտ-հոտավետ
հուր-հրեղեն
խնձորենի

3.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ ինքնանվեր,գյուղաբնակ, արեւածաղիկ, մնջախաղ, դեղատուն, հերոսախումբ:
բ.  երկրորդ բաղադրիչները՝ մարդակեր, հացատուն, զարդատուփ, հողատարածք, օդապարիկ, նավապետ:

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ

10.10.2022

  1. ա) a²bc=2abca, a³bc=3bca²
  2. բ) a²b=3a²b0, aba²=7a²ba

2. ա)2x+3x=5x

գ)a+4a+a=4a

ե)2a+4a+6a=12a

է)17a²+13a²+11a²=41a²

թ)43ce²+(-17)ce²+11ce²=37ce²

3. ա)7x-2x=5x

բ)-4b-2b=-6b

գ)28a²-17a²=11a²

դ)24b²c³-(-17)b²c³=41b²c³

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան-անհայտ, անմեղ, անհույս, անկապ
ապ- ապահով,ապուշ, ապօրինի
բաց- բացօդյա, բացահայտ
գեր-գերմարդ, գերխնդիր, գերիշխող, գերաճ
դժ-դժգույն,դժկամ, դժգոհ, դժբախտ, դժմիտ
համ-համահունչ,համատեղ, համամիտ, համապատասխան
հակ-հակադարձ, հակադիր, հակահունչ
ստոր-ստորգետնյա, ստորադաս, ստորակետ
չ-չբեր, չհաս, չտեսչբեր, չհաս, չտես չկամ
տ- տգեղ, տգետ տխմար
դեր-դերանուն, դերասան, դերբայ
արտ-արտերկիր, արտագաղթ, արտահերթ
փոխ-փոխտնօրեն, փոխանցել
ենթ-նթադրել, ենթակազմ, ենթասպա
անդր-անդրադարձ անդրշիրիմյան

2.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
-ալի-բանալի, հիանալի, զարմանալի, ցանկալի, բանալի, անհասկանալի
-գին-անգին, թանկագին, էժանագին
-անի-երանի, մատանի
-ավուն-կարմրավուն, դեղնավուն, կանաչավուն
-յալ-կատարյալ, ներայալ, անբաստանյալ, առտոնյալ
-ուն-անանուն, խաղանուն, բառանուն
-ելի-բացատրելի, անբացատրելի, անհասանելի, երԵՎելի
-ան-բանան, կծան, իշխան
-անակ-բանակ, անառակ, հասարակ, բարակ
-անոց-խոհանոց, գժանոց, հիվանդանոց
-ոց-գոռոց, գզվռտոց, բազմոց, դարբնոց
-ուստ-ներքուստ
-եստ- արվեստ
-իչ-նկարից, ուսուցիչ
-յուն-արյուն, կայուն, հնչուն
-ստան-Վրաստան, Հայաստան, Ռուսաստան
-վածք-կտրվացք, նստվագք, կարուքվագք
-ույց-ցույց, զրույց
-ք-բարձրունք, վազք, մուտք

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:

Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

Рубрика: Ֆիզիկա

Լա. աշխ.

Հեղուկի ծավալի չափումը չափագլանի վիջոցով:

աշխատանքի նպատակը սովորել. չափանյութի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափել:

Անրաժեշտ սարքեր և նյութեր

Չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ, և այլ անոթներ:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

95. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ—ինքնագոհ
իրեն հավանող—ինքնահավան
իր կյանքի պատմությունը—ինքնակենսագրություն
ինքն իրեն կրթել—ինքնակրթություն
իրեն ժխտել—ինքնաժխտում
իրեն սիրելը—եսասեր
իրեն կառավարելը—ինքնակառավարում

96. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

եռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից:

ծառերիտեսակներից=ծառատեսակից
խփվում կայծակից=կայծակահարվում

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:
պատսպարվելու տեղ=ապաստարան

հեռու գնալ=հեռանալ

Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Կանաչով պատելը=կանաչապատելը
քաղաքում բնակվողներին=քաղաքցիներին

Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:
փայտանույթից-փայտի նյութից
արտադրանքի տեսակ=արդրատեսակ

97. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում(մոտակայքում) ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով (հանքավայր), որոնք բազմաթիվ անգամներ(բազմիցս) հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում (ձեռագրերում): Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից (դարաշրջանից) սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում (լեռնաշխարհում) արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որհանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ (տեղանուններ):
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն (հընեաբաններ) ու երկրաբանությամբ զբաղվողները (երկրաբաններ)  այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր (փոսեր) ու մետաղ ձուլելու տեղեր (մետաղաձուլարաններ) :

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

98. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց- գահից ընկնել
իշխանազուն-իշխանի որդի
արյունարբու-արյուն խմող
արքայանիստ-արքաների ժամանակավոր բնակավայր
դյուրաբեկ-հեշտ բեկվող՝ ճկվող
գավաթակից-գավաթի՝ կերուխումի ընկեր
դրկից- դուռ դռան կից՝հարևան

99. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարզաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից: 1786 թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

մարզաձևն-մարզվելու ձև
եվրոպական-եվրոպա երկրամասում
լեռնազանգվածից-լեռնային զանգվածից
շվեյցարացի-ազգությամբ շվեդ
ամենաբարձր-բոլորից բարձր
լեռնային-լեռնոդ վայր

Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր:

Ճապոնացի-Ճապոնիայում բնակվող
լեռնագնաց-լեռներ մագլցող
լեռնագագաթները-լեռների գագաթները 

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին, որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

դահուկորդներին-դահուկ քշող
լեռնագնացներին-լեռներ գնացող
ձյունահյուսքերի-ձյան գալարներ

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

88. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն — դժգույն
Անբախտ — դժբախտ
Անգետ — տգետ
Անշնորհք — ապաշնորգ
Անարդյունք — ապարդյունք
Անօրեն — ապորինի
Անձև — տձև
89. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Ան-արվեստ, ան-դեմ, ան-դուռ, անիվ, ան-սիրտ, ան-ահ, անուշ, ան-մահ, անուն, դժոխք, դժ-գոհ,
դժ-բախտ, դժնի, դժ-կամ, ապագա, ապ-արդյուն, ապ-երախտ, ապուր, ապ-աշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տ-հաճ, տպել, տ-գեղ, տխուր, չամիչ, չ-տես, չ-կամ, չարիք:



90. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն-Գունատ

Անպոչ-Պոչատ

Անկուռ-Անթև

Անքուն-Քնկոտ

Անգլուխ թողնել-Գլխատել



91. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ

գրել-գրիչ

կապել-կապոց

քամել-քամիչ

թակել-թակիչ

ըմպել-ըմպելիք

բացել-բացիչ

գործել-գործիք

խաղալ-խաղալիք

ուտել-ուտելիք

խմել-խմելիք

հագնել-հագուստ

ձգել-ձգան

փակել-փակիչ

խթանել-խթանիչ

փաթաթել-փաթաթիչ

ճոճել-ճոճանակ

գանձել-գանձիչ

զսպել-զսպանակ

ջնջել-ջնջիչ

ծածկել-ծածկոց

կապել-կապոց

օրորել-օրորոց

93. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ

Ձեռագիր, հյուրանոց, հուսահավատ, անվերջ, աշխարհագետ, գետակ։


Рубрика: Պատմություն

Պատմություն

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Օժանդակ աղբյուրներ

Անանիա Շիրակացի

Առաջադրանքներ

1.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն «Անանաիա Շիրակացին մեծ գիտնական » խորագրով:

2.«Մի վանքի պատմություն»/Կարծում եմ , ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի վանքերով ճամփորդել է. ընտրում եք մեկ լուսանկար, ներկայացնում այդ վանքի ա.աշխարհագրական դիրքը, բ. պատմությունը, գ. ճարտարապետությունը/:

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։

Գրերի ստեղծման շնորհիվ ձեռք բերեց գրագիտություն,անկախություն։


2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։

Օգտագործում ենք կավից ծաղկամաններ,մետաղյա դարպասներ,քարե կամուրջներ և փայտյա գդալներ։


3. Դավիթ Անհաղթի առաջարկած 4 հարցերի օգնությամբ քննի՛ր թագավորություն հասկացությունը։

1.Գոյություն ունի արդյոք թագավորություն։

2.Ինչ է թագավորությունը։

3.Ինչպիսին է այդ թագավորությունը։

4.Ինչի համար է թագավորությունը։


4. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝ ա) զարմանք, բ) ուրախություն,գ) պարծանքի զգացում, դ) այլ զգացում առաջ բերեցին։

Ա)Օրացույցի ստեղծումը,բ)Հայոց գրերի ստեղծումը,գ)Խաչքարերի ստեղծումը,դ)Շարականների ստեղծումը։


5. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

Հիմնական յուրահատկությունը գիտության և հավատքի համադրությունն է։

Рубрика: English

English

My name is Grigor, I’m 12.

I live in Armenia

Traveling is my hobby. I love traveling across countries.

My friends like to play sports

Рубрика: English

English

1 It’s seven o’clock, and they …are going… to school now.

2 Mrs Cooper….eats… in the restaurant every Sunday.

3 Our cat neverjumps… on the kitchen table.

Look! The men …are wearing…blue uniforms.

5 Curt always plays…his guitar in the afternoon.

6 The taxi …is waiting …for them at the moment.

7 He always …helps...his grandmother.

8 They nevereat... very much.

Listen! Bill …is playing…his electric guitar.

10 He…washes…his car every Sunday.

11 The bell rings …at seven o’clock every morning.

12 They always …bring…their aunt a tree for Christmas.

13 She…is wearing…a red pullover and black jeans today.

14 The boys are throwing …snowballs at the girls now.

15 Mr Black…is walking…into the classroom at the moment

Ex 3

1) is crying
2) has
3) walk (предложение не закончили)
4) am cleaning
5) drink
6) is playing
7) am painting
8) learn
9) am learning
10) goes
11) are eating
12) plays
13) eat
14) is watching
15) are reading