Рубрика: Հանրահաշիվ

Մեկ անհայտով հավասարումներ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում։ Օրինակ` x – 19 = 23: Հավասարումը լուծել նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ ստանում ենք հավասարություն։ Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում (արմատ)։

x-ի փոխարեն տեղադրելով տարբեր թվեր՝ կարելի է տեսնել, որ x – 19 = 23 հավասարման լուծումը 42 թիվն է։ Սակայն ամենևին պարտադիր չէ հավասարումը լուծելու համար այդպես վարվել։

Գոյություն ունեն հաշվեկանոններ, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնել հավասարման լուծումը։

Հիմա ձևակերպենք հավասարումը լուծելու հաշվեկանոնը.

1. Պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը։

2. Հավասարման՝ անհայտ պարունակող անդամները տեղափոխում ենք նրա ձախ մասը, իսկ անհայտ չպարունակող անդամները՝ աջ մասը։

3. Հավասարման երկու մասերում կատարելով անհրաժեշտ թվաբանական գործողությունները՝ ստանում ենք պարզագույն հավասարում և լուծում այն։

Այժմ դիտարկենք հետևյալ խնդիրը. ո՞ր ամբողջ թիվը պետք է գրել x տառի փոխարեն 0<x<4 անհավասարության մեջ, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն։ Այն անհավասարությունը, որի գրառման մեջ օգտագործվում է մեկ տառ, կոչվում է մեկ փոփոխականով անհավասարում։ Անհավասարումը լուծել նշանակում է գտնել այն բոլոր ամբողջ թվերը, որոնք տառի փոխարեն տեղադրելու դեպքում ստացվում է ճիշտ անհավասարություն։ x-ի փոխարեն տեղադրելով տարբեր ամբողջ թվեր՝ ստանում ենք անհավասարման լուծումը՝ (1, 2, 3)։ Այդպիսի թվերի մասին ասում են նաև, որ դրանք բավարարում են անհավասարմանը:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) 1006 – 832 = 174, 

բ) 1405 — 1297 = 108, 

գ) 78 + 818 = 896,

դ) 330 – 303 = 27, 

ե) 84 + 40 = 124, 

զ) 2003 + 2258 = 4561։

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) 3 – 3 = 0, 

բ) 3 – 5 = 0 (ոչ), 

գ) 7 – 3 = 0 (ոչ),

դ) 3 – 3 = 0 , 

ե) 2 ⋅ 3 = 6, 

զ) 3 = 6 – 3 :

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19:
15 + 4 = 19

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:
17 — 10 = 7

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:
35- 30 =5

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:
11 + 14 = 25

4) Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.
Ոչ

ա) 2 < 3, 

բ) 2 > 4, 

գ) 5> 2 0,

դ) 22 < 3 :

Առաջադրանքներ (տանը)

5) Լուծե՛ք հավասարումը.

ա) x = 11/8
բ) x = 4/3
գ) x = — 1/2
դ) x = 28/9
ե) x = 4/3
զ) x = 17/16

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x, x = 0 

բ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8, 

գ) 3 ⋅ (4 – x) = 2x + 1, x = 11/5

դ) 5 ⋅ (x – 9) + 6 ⋅ (2 – x) = 1

7) Գտե՛ք անհավասարման լուծումը.

ա) 2 < 4 < 8, 

բ) 0 < 1 < 10, 

գ) –7 < x < 12,

դ) –2 < x < 3:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Կետերիփոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

29. Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ,
արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

  • 31. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, համպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

  • 32. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

  • 34. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

… մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

Рубрика: Աշխարհագրություն

Ներածություն

  1. Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյու սովորող արտահայտում է իր կարծիքը)

    Աշխարհ ուսումնասիրելու համար։

    Եթե նախկինում աշխարհագրության հիմնական խնդիրը մարդու շրջակա
    միջավայրի տնտեսության տեղաբաշխման նկարագրությունն էր, ներկայումս հիմնական
    խնդիրը այդ տեղաբաշխման վերլուծությունն ու գնահատումն է

    Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

  2. Աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական գիտություն է:

    Բնական աշխարհագրություներն են երկրաձևաբանություն ընդհանուր ֆիզիկական աշխարհագրություն,կլիմայագիտություն,ջրաբանություն,հողերի աշխարհագրություն,մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն,կենսա աշխարհագիտություն:Հասարակական աշխարհագիտություններն են՝տարածաշրջանային հասարակական ։
  3. Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ: 

      Հայրենագիտություն,բնագիտություն, կենսաբանություն:
Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ

2.Գտեք թվային արտահայտություն արժեքը։

ա)2:(-6 7/13+3 17/39)=-78/121

բ)3x(5 4/9-6 5/18)=5/3

գ)6x(-1,25)+(-4):(-1 1/3)=77/8

դ)(3,5×24-5 2/3:1/18)x5=-90/1

ե)(-12 23):3 1/6+ 13,5: 4,5=4353/19

զ)(4,3-5 4/15)x 4 4/29-2,5×2=319/58

Рубрика: Մայրենի

Հայոց լեզու 18, 19, 20, 21

18. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

Մրրիկ, Աննա, Հովհանեսյանն,   ուղղություն,  ճամփորդություններ,  բզզոց,   Րաֆֆի, Անդորր, դդում, թթու

19. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուրերփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուրճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուխպ:

20.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:

21. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօթյա:


Рубрика: Մայրենի

Գիտելիքի օրը իմ կյանքում

Զրույց-քննարկում սովորողների հետ

Ինչ է ինձ համար գիտելիքը:

Գիտելիքն ինձ համար լույս է, որը լուսավորում է կյանքս:

Ինչպես եմ ձեռք բերում գիտելիք:

Գիտելիքը ձեռք եմ բերում կարդալով, սովորելով և պրակտիկայով:

Գիտելիքի տեսակները:

Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Իմ կարծիքով զինանշանը դա զինվորների խմբի նշանն է։

Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը
  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Առաջինը կառավարել է 30 տարի՝ մ.թ.ա 190-մ.թ.ա 160 թվականներում:

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։
Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Մայրաքաղաքը, պետության կամ վարչական միավորի (մարզի, նահանգի, գավառի և այլն) այն քաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, իսկ Քաղաքը, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում։

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Նա շատ հզոր բանակ ուներ ու շատ լավ էր կառավարում իր բանակը:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, որ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանդ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Քաղաքի կառուցմանը մեծապես նպաստում էր Երասխ գետը, որի վրայով դյուրությամբ կարելի էր անտառափայտ տեղափոխել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։ Արտաշեսը իշխանության գալով պարգևատրում է իր բոլոր դաշնակիցների ինչպեսն նաև Դարեհ արքային: Պատերազմի ժամանակ նա գերի է վերցրել Ալանների արքայազնին: Սաթենիկը նստում է գետի ափին և խնդրում Արտաշեսին, որ ազատ արձակի իր եղբորը Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին, բայց նրա հայրը պայմաններ է դնում, իսկ արտաշեսը կատաղում է, գնում ու առևանգում է սաթենիկին, և նրանք ամուսնանում են: Արտավազդը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի2 (Մուրացյան Արգամի) հետ, սաստիկ տենչալով նրա սերը, և, հավանաբար, զանազան հմայական միջոցներով կամենում է նրա սիրտը գրավել։

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

Рубрика: Պատմություն

Պատմություն

Նախագծային շաբաթ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք: Վերջին ժամանակներս ավելի հաճախ գործածվում է «Չարշամա Սոր» անվանումը, որը եզդիերենից թարգմանվում է որպես «Կարմիր Չորեքշաբթի»: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը ասոցացրել են կարմիր գույնի հետ: Իրականում «Սոր» բառը նշանակում է տոն: Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ Чахар Шанбэ Сури անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»: Քանի որ հին Իրանում օրացույցները փոփոխվում էին, տոների ժամանակացույցը ևս տեղափոխվում էր: Սասանյանների մոտ օգտագործվում էր երկու օրացույց` «йайри»` 365 օր տևողությամբ, և «саредха»` 365.24224 օր տևողությամբ: Առաջինը նրանք անվանել են «ошмурдик», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «вихзакик», որը նշանակում էր «շարժական»: Հայտնի է, որ այդ տոնը նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը: Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով՝ բացականչելով «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը»: Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում. կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզից առաջ»

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում: Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:

Ապրիլի 1-ին ասորիները նշում են Նոր տարին՝ Հաբ Նիսանը:

Հայաստանաբնակ ասորիներն ապրիլի 1-ին տոնում են Նոր տարին՝ 6769-րդ տարվա սկիզբը (ասորական ժամանակագրությունը սկսվում է մ.թ.ա 4750 թվականից): Ասորիների Նոր տարին՝ Հաբ Նիսանը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը:

Մոլոկաններն Ամանորի սեղանին դնում են ամենաավանդական ուտեստները` «գյուղական աղցան», համեղ թթու, որով հայտնի են տեղի մոլոկանները։ Ազգային կերակրատեսակներ սեղանին գրեթե չեն լինում, սակայն ավանդական մայրաքաղաքային աղցանն իր արժանի տեղն է զբաղեցնում։

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։

«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում» 

Ինչպես հիմա ենք նշում, այդպես էլ այն ժամանակներում՝ ուրախ, բարձր տրամադրությամբ, առատ սեղաներով, ամանորյա զարդարանքներով, որ տարին լինի բարեբեր և հաջող։

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր։ Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը։

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

Ձմեռ պապը պատկերվում է, որպես վառ՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ գույնի վերարկուով, երկար սպիտակ մորուքով, գավազանը ձեռքին ծերունի։ Միշտ իր թոռնուհու՝ Ձյունանուշի հետ է, ով ներկայանում է որպես սպիտակ կամ երկնագույն վերարկուով, հյուսով օրիորդ։

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ դնում են ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին, որովհետև եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։

Ֆինլանդիայում իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց  տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։

Լեհաստանում հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:

Մեքսիկայում Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Հնդկաստանում ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:

Գերմանիայում Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատություն:

Ֆրանսիայում ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:

Ավանդական ամերիկյան ամանորյա ուտեստ է հնդկահավը: Ի տարբերություն անգլիական հնդկահավի, ամերիկյան հնդկահավը պատրաստվում է մի քիչ տարօրինակ ձևով, այն լցոնում են սառնարանում մնացած մթերքներով՝ պանիր, սխտոր, խնձոր, կաղամբ, լոբի, սունկ, սալորաչիր և համեմունքներ:

Իսպանիայում ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:

Բրազիլիան նույնպես ունի հետաքրքիր ամանորյա խոհանոց: Բրազիլիան համատեղում է շատ ժողովուրդների ամանորյա ավանդույթները: Տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից են ձկան կամ խոզի միսը, բազմազան գարնիրը՝ գունավոր բրինձը, մրգային աղցանը և ընկուզեղենը:

Իտալիայում ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ:

Որպես ամանորյա ավանդական ուտեստ իրանցիները պատրաստում են յոթ բաղադրիչներից կազմված ուտեստ, քանի որ յոթ թիվը համարվում էր աստվածային: Եթե ուտեստի մեջ կան բոլոր 7 բաղադրիչները, ուրեմն նոր տարում Ձեր բոլոր ցանկությունները կիրականան: Այդ յոթ բաղադրիչներն են ոլոռ, նուշ, պնդուկ, չամիչ, ծիրանի չիր, պիստակ և բրինձ:

«Ամանորյա մի երգի պատմություն» 

Jingle Bells — ը ամբողջ աշխարհում հայտնի է, որպես սուրբ ծննդյան երգ։ Հայտնի նաև որպես «One Horse Open Sleigh»։ Երգը գրվել է Ջեյմս Լորդ Պիերպոնտի (1822—1893) կողմից։ Նաև 1858 թվականի սեպտեմբերի 16-ին գրանցվել է «One Horse Open Sleigh» վերնագրով։ Օրիգինալ երաժշտությունը շատ է տարբերվում հայտնիից։ Շատ է երգվել տարբեր կատարողների կողմից։ Հայտնի է դարձել 1940-ական թվականներին՝ Բինգ Կրոսբիի կատարմամբ։ Jingle Bells անունը սկզբնապես վերնագրված էր, որպես One Horse Open Sleigh վերնագրով: One Horse Open Sleigh երգը նախատեսված էր շնորհակալության ծրագրի համար, որը գտնվում էր Վրաստանի եկեղեցում, որտեղ Պիփոնտը օրգանիզմ էր: Երգը այնքան լավ ընդունվեց, որ այն կրկին հնչում էր Սուրբ Ծննդյան օրվա ընթացքում: ԵՎ նա այնքան հայտնի է, որ մինչև հիմա նա Սուրբ ծնդդյան երգ է համարվում։

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/Նոր՝ Գրիգորյան օրացույցը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր XIII պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16—20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր.

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

Խորհրդային ժամանակաշրջանում նույնպես ամենա սիրված տոներից մեկն էր:

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Քրիստոնյաները Նոր տարին և Ամանորն նշում են հունվարի 1-ին։

Սուրբ ծնունդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը կաթոլիկ Քրիստոնյաները նշում են դեկտեմբերի 25, իսկ Առաքելական եկեղեցու հետևորդները նշում են հունվարի 6-ին։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում

Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները,  ժամանակագրությունը:

Ք. ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը։ Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի։ Ք. ա. 570-525 թթ. Երվանդ Սակավակյացին հաջորդեց նրա որդի Տիգրան I Երվանդյանը։ Ք. ա. 550 թ. Տիգրան I աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին համատեղ ուժերով տապալեցին Մարաստանի տերությունը, որից հետո Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով)։

Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:

  1. Մարաստան-պետություն
  2. Երվանդ առաջին Սակավակյաց-Երվանդունիների արքայատոհմի հիմնադիր
  3. Հայկազունի Երվանդականներ- Երվանդականները սերել են Հայկազունիների մի ճյուղից
  4. Համահայկական երկրորդ թագավորություն-Տիգրան I Երվանդունին հանդիսանում է այս տերության հիմնադիրը
  5. Տիգրան I Երվանդունի-Տիգրան I Երվանդունին եղել է Երվանդ Սակավակյացի որդին։
  6. Կյուրոս Մեծի տերություն-Կյուրոս Մեծը հիմնադրեց Աքեմենյան տերությունը
  7. Պարույր Նահապետ-Սկայորդու որդին, որի օրոգ Վանի թագավորությունը կրկին հզորացավ
  8. Սկայորդի-Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Տիգրան I Երվանդունին իշխել է Ք. ա. 570-525թթ.։ Նա հաջորդեց իր հորը Երվանդ Սակավակյացին։ Տիգրան I Երվանդունին ստեղծեց առաջին համահայկական տերությունը։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Վերլուծել  Բեհիսթունյան արձանագրությունը:

Բեհիսթունյան արձանագրության մեջ նշված է, որ Ք. ա. 522թ. սկսվեցին գահակալական կռիվներ։ Դրանք ավարտվեցին Աքեմենյան տոհմի ներկայացուցիչ Դարեհի հաղթանակով, որը հիմք դրեց Աքեմենյան տերությանը։ Եթե մյուս հակառակորդ պետությունները հեշտությամբ ընդունեցին Դարեհ I-ի գերիշխանությունը, իսկ Հայաստանը չէր ընդհունում։ Դարեհից պահանջվեց հինգ արշավանք իրականացնել, որպիսի գերիշխանությունը կարողանալ տարածել նաև Հայաստանի վրա։

Առաջադրանք 2

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Ք. ա. 331 թ. Գավգամելայի ճակատամարտի արդյունքում փլուզվեց Աքեմենյան պետությունը և Հայասատնը ձեռք բերեց անկախություն։

Թվարկել  Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

Ըստ հույն մատենագիր Ստրաբոնի Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը 2-3 տարի անց արշավեցին Հայաստան գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերը, բայց ջաղջախվեցին Հայկական զորքի կողմից, ինչպես նաև խեղդամահ արեցին Մենոն զորավարին։ Այդ էր պատճառը որ Մակեդոնացին էլ արշավանք չկազմակերպեց Հայաստանի դեմ։

Աղբյուրներ

Երվանդունիներ

Հայկազուն Երվանդունիների թագավորություն

Երվանդունիներ

Լրացուցիչ

Համեմատել «Գիլգամեշ» էպոսը և «Ալեքսանդրի վեպը

ա.ներկայացնել առանձին-առանձին

Ալեքսանդրի վեպում նա ձգտում էր անմահության, որի համար ճանապարհ է բռնում դեպի Հայոց աշխարհ, բայց այդպես էլ չկարողացավ մտնել Հայաստան, որովհետև 33 տարեկանում մահացավ։

Հատկանշական է, որ դրանից շուրջ 2000 տարի առաջ գրված շումմերական «Գիլգամեշ»էպոսում հերոսը նույնպես ձգտում էր անմահության և ճանապարհ էր բռնել դեպի «Արատտա», այսինքն Հայաստան։

Հին արևելքի հոգևոր ընկալմամբ հենց Հայաստանն էր ընկալվում Եդեմ-դրախտը, որտեղ էլ գտնվում էր անմահության խորհրդանիշը

Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 

2-12

1.Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին: Հիմնավորիր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը:

Ք. ա. XVII դարերում խեթերի պետության միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով։ Մայրաքաղաքը հռչակվեց Խաթթուսա։ Ամբողջ Փոքր Ասիա թերակղզին նվաճեց հաջորդ արքան և այդպես էլ ստեղծվեց Խեթական մեծ պետությունը։ Ք. ա XIV-XIII դարերում Խեթական տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Խեթերը նվաճեցին Միտաննին, այնուհետև հասան մինչև Եգիպտոսի սահմանները։

Միտաննի պետությունը հիմնվել է Ք․ ա 16-րդ դարում Ասորիքի և Միջագետքի հյուսիսում։ Միատնին հիմնված է եղել Խուռիների կողմից։ Խուռիները պայքարում էին եգիպտացիների և խեթերի դեմ։ Նրանց հաջողվեց ենթարկեցնել Ասորեստանին։ Եգիպտական փարավոն Թութմոս 3-րդ-ի արշավանքների հետևանքով Միտաննի դադարեցրեց իր զավթողական պատերազմները և բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Եգիպտոսի հետ։

Խեթեր

1-12

Խեթեր.ժողովուրդ, որը երկրպագում էր երկգլխանի արծվին

2.Պատմիր փյունիկեցիների, նրանց ձեռքբերումների մասին:

Փյունիկյան երկիրները սփռված էին Միջերկրական ծովի արևելյան մասում: Քաղաքները մեծ էին ու գեղեցիկ: Աչքի էին ընկնում՝ Բիբլոսը, Սիդոնը և Տյուրոսը: Ք.ա. IX դարի վերջում հիմնեցին Աֆրիկայի հյուսիսում հիմնեցին Կարթագեն քաղաքը: Փյունիկացիները աշխարհում առաջինը ստեղծեծին այբենական գիրը: Նրանցից այդ հնչյունագիրը վերձրեցին ժողովուրդը: Ասեմ, որ հին հուսնաստանի առաջին մաթեմաիկոսը փյունիկացի էր:

«Փյունիկյան պետությունները»/նշված աղբյուրից ընտրել մեկ թեմա ,կարևոր հատվածները թարգմանել,

Փյունիկիան ընդամենը մի փոքրիկ հողակտոր էր։ Բայց նրանց ելույթը հնչում էր եգիպտական ​​քաղաքների նավահանգիստներում, Սիցիլիայի, Իսպանիայի, Հյուսիսային Աֆրիկայի ափերին, հունական նավահանգիստներում… Փյունիկյան նավերը գերիշխում էին ողջ Միջերկրական ծովում:

Փյունիկեցիները աշխարհին տվեցին այն այբուբենը, որը դարձավ բոլոր գոյություն ունեցող գրային համակարգերի հիմքը։

Նրանք իրենց նախահայրենիքը անվանում են Պարսից ծոցի կղզիները:

Փյունիկյան պետությունները

3.«Դրվագներ Ասորեստանի պատմության էջերից»

Ասորեստանի վերելքը

4.«Բաբելոնի վերելքն ու անկումը»

Բաբելոն

Բաբելոնի նոր թագավորությունը

5.«Ցին կայսրության հաջողություններն ու ձախողումները»

«Հին Չինաստան, Մեծ կայսրության պատմությունը»

«Ցին կայսրություն»

Առաջադրանք 2

6.«Արիական քաղաքակարթություն»

Ք. ա. XVII դարում Հնդկաստան ներխուժեցին Արիական ցեղերը։ Նրանք ավելի կազմակերպված և մարտունակ էին, ինչպես նաև ռազմատենչ։ Այդ էր պատճառը, որ կարողացան իրենց տիրապետությունը հաստատել տեղի բնակչության վրա։

7.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

?

8.«Կորեական քաղաքակրթության առանձնահատկությունները»

?

9.«Հին Հնդկաստանի պատմության էջերից»

Հնդկաստան

Հին Հնդկաստան