Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան։ Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

– Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


Բախելով-Ծեծել Հեծնել-ձիու վրա հռչակավոր-ունեցող խրխնջաց-արձակել
քմահաճ-շարժվելով


2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

Քանի որ Մուրադը շատ էր սիրում ձի և դա ոչ թե գողություն էր այլ մակական երեզանքների իրականացում։
3. Բնութագրիր Արամին:

Նա շատ բարի էր սիրում էր ձիավարել բայց Մուրադի նման ճարպիկ չէր։


4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:

Եթե Մուրադը ձին վաճառեր և փողը ոգտագործեր դա կհամարվեր գողություն։


5. Բնութագրիր Խոսրով քեռուն:

Խոսրով քեռին իր մեջ խտացնում է հայ այն մարդուն որը լցված է անսահման բարությամբ և ամենավատ իրավիճակում ասում է վնաս չունի ուշաբրություն մի դարցրու միաժամանակ նա մտածում է, որ մեր աղգը մի ամբողջ երկիր է կորցրել իսկ Ջոն Բայրոն անհանգստանում է կորած ձիու համար


6.Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:

Մուրադը ու Արամը ճիշտ խնամել կերակրել և վարժերել ձիուն։

Рубрика: Բնագիտություն

Ապրիլ ամսվա ամփոփիչ աշխատանք

Որ օրգանի շնոհիվ է ,որ ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերները մենք տեսնում ենք ուղիղ դիրքով։

Բջիջ

2.Որ նյութերն են բջջում համարվում էներգիայի հիմնական աղբյուրներ։

Ճարպ, սպիտակուց, գլյուկոզա։


Լուսնի վրա անհնար է որևէ ձայն լսել,մեկնաբանեք ի՞նչու։

Տիեզերքում ձայն չկա։ Որովհետև թթվածին չկա։


.Ջրում ձայնի արագությունը ո՞րքան է։

340մ/վ


Օդում ձայնի արագությունը ո՞րքան է։

Մեկ վարկյանում 340մ։


Ի՞նչ նշանակություն ունի ճարպը կենդանի օրգանիզմի վրա։

Որոնք չեն հանդիպում անկենդան բնության մեջ։


Ի՞նչ քիմիական տարրերից է կազմված բջիջը։

Թթվածինը (մոտ 98%) (Օ), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N)։


Ինչու են Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական ,իսկ մոմը և էլեկտրական լամպը արհեստական աղբյուրներ:

Որովհետեւ արեգակը ստեղծել է բնությունը իսկ լամպը մարդիկ։


Ի՞նչու են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում։

Որովհետեւ առանց ջրի չկա կյանք։


Որ անկյուն է կոչվում բեկման անկյուն։

Որովհետեւ բակման անկյունը փոխվում է անկման անկյունը


Անթափանց մարմնի գույնը ինչից է կախված։

Բոլոր գույները կապված են սպիտակ լույսից։


. Թափանցիկ մարմնի գույնը ինչից է կազմված։

Արևի ճառագայթից։


Թվարկեք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, Մանուշակագույն։


. Ինչ է նուկլեինաթթուն։

Рубрика: Մաթեմատիկա

Ինքնուրույն աշխատանք


28.04.2022թ Ինքնուրույն աշխատանք


1.Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ փոքր է տրված թվից.
ա) 36,62 բ) 8,543
2.Լուծե՛ք հավասարումը.
ա) x – 832 = 174,

X=1006


բ) 1405 – x = 108,

X=1297


գ) x + 818 = 896,

X=78


դ) 2x+6=36

X=15


3.Կատարե՛ք բաժանում.
ա) 8,368 ։ 2=4,184
բ) 17,024 ։ 4=4,256
գ) 0,0225 ։ 0,5=0,045


4.Կատարե՛ք գումարում կամ հանում
3,12+1,5=4,62 4,12-3,17=0,95 7+145,58=152,58
32,9-12,8=20,1 48,28-13,28=35 158 -46,04=111,96
-25+58=33 -68-56=-124 -69+89=20 -100-(-36)=-64
-3/5+3/5 =6/5 -12/10-7/10=5/10 21/36- 5/6 =0.25


5.Տասնորդական կոտորակները ներկայացնել դիրքային գրառման տեսքով․
12/10 =0.12 136/100 = 4/1000= 17/10= 21/10.000=

6.Գտիր այն թիվը, որի 20 %-ը հավասար է 60-ի,7.6800-ը փոքրացրու 15%-ով : Գրի՛ր որքանով փոքրացավ թիվը ։

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը խաղցածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ դյուրին։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;


Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ — վճիտ
այգաբաց — մայրամուտ
աշտանակ — ճրագակալ
գիրթ — շեշտակի
թափոր — շքերթ
կտրիճ — քաջ
մահիկ — կիսալուսին
շեղբ — ծայր
սկահակ — փոքրիկ գավաթ
դշխուհի — արքայադուստր
դժնի — դաժան
կշտամբանք — մեղադրանք
մարտիկ — ռազմիկ
մթնշաղ — աղջամուղջ

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

աստղիկ, գոռ, հասմիկ, մաքրուհի, զեփյուռ, գավառ, թագուհի, սպիտակ, արև, լուսին, կարապետ, անդրանիկ, ավան

Рубрика: Մաթեմատիկա

Առաջադրանքներ կրկնության համար

27.04.2022թ

1. Գտե՛ք տրված թվերի հակադիր թիվը.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10

0, 1.⅔, 5, -6, 12.½, -¾, 56.⅛, 10

2. Նշիր տրված թվերի բացարձակ արժեքները.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10

0, 1.⅔, 5, 6, 12.½, ¾, 56⅛, 10

3.Թվերը դասավարոիր աճման կարգով: Այնուհետև նշիր ամենամեծ և ամենափոքր թվերը.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10

-56.⅛, -12½, -10, -5, -1.⅔, -1, 0, ¾, 6

4.Ամենափոքր երկնիշ  թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ  թիվը:

99-999=-900

5.Կատարիր գործողությունը.
–12x(-5)=60
-34+4=30
+21-1-11=9
-36+3+33=0
0x12=0
-121:(-11)=11
+144:(1/2)=288
-65x(-2)=130
+125-(-125)=250

6. Ապրանքի գինը  46000 դրամ է, այն 15 %-ով բարձրացնելուց հետո ինչքա՞նով կթանկանա ապրանքը:

  1. 46000×15:100=5700

Պատ.`5700 դրամով կթանկանա

Рубрика: English

English

Calvin

Calvin lives on Vatersay, an island in the Outer Hebrides, Scotland. The island is very, very small. It is flve kilometers long and flve kilometers wide, and there are fewer than 100 people on the island.

Calvin father works as a fisherman. He usually leaves the house before six o’clock in the morning. His mum always spends the day at home. She often does the housework, but that isn’t the only thing she does. She teaches Calvin and his three sisters too. Vatersay hasn’t got a school, so the children learn at home .

Calvin and his family someone watch TV in the evenings, but not very often, because the picture is hardly ever very good.

Mawar

Mawar
Mawar lives in the village of Kertajaya, West Java. It is 8o kilometres to the
city from Mawar’s home. And it is a seven kilometre walk to a real school.
But Mawar never goes to that school. There is a temporary school in Mawar’s
village, and that’s where she and 100 other pupils have their lessons every day.
«I can’t walk seven kilometres to school and back again every day. There are
often storms and there is a lot of rain; Mawar says. The school in our village is
great. The building is old and it isn’t very good. But it means I can always go to
school!’ Mawar and her family never watch television — they haven’t got a TV.



Հայերեն

Կալվին

Կալվինը ապրում է Շոտլանդիայի Արտաքին Հեբրիդների կղզում գտնվող Վաթերսեյում: Կղզին շատ, շատ փոքր է: Այն ունի մեկ կիլոմետր երկարություն և մեկ կիլոմետր լայնություն, և կղզում 100-ից քիչ մարդ կա:

Կալվինի հայրն աշխատում է որպես ձկնորս։ Նա սովորաբար տնից դուրս է գալիս առավոտյան ժամը վեցից առաջ։ Նրա մայրը միշտ օրն անցկացնում է տանը։ Նա հաճախ է անում տնային գործերը, բայց դա միակ բանը չէ, որ անում է։ Նա նաև սովորեցնում է Կալվինին և նրա երեք քույրերին: Վաթերսայը դպրոց չունի, ուստի երեխաները սովորում են տանը:

Կալվինը և նրա ընտանիքը երեկոյան հեռուստացույց են դիտում, բայց ոչ շատ հաճախ, քանի որ պատկերը դժվար թե շատ լավ լինի:

Մավար


Մավարն ապրում է Արևմտյան Ճավայի Քերթաջայա գյուղում: Այն գտնվում է 80 կիլոմետր հեռավորության վրա
քաղաք Մավարի տնից։ Իսկ իրական դպրոցը յոթ կիլոմետր հեռավորության վրա է։
Բայց Մավարը երբեք չի գնում այդ դպրոց: Մավարում գործում է ժամանակավոր դպրոց։
գյուղ, որտեղ նա և 100 այլ ուսանողներ ամեն օր սովորում են:
«Ես չեմ կարող ամեն օր յոթ կիլոմետր քայլել դպրոց և վերադառնալ դպրոց:
հաճախ ամպրոպ և առատ անձրև; Մավարն ասում է. Դպրոց մեր գյուղում
մեծ. Շենքը հին է և ոչ այնքան լավ։ Բայց դա նշանակում է, որ ես միշտ կարող եմ գնալ
դպրոց!’ Մավարը և նրա ընտանիքը երբեք հեռուստացույց չեն դիտում, նրանք հեռուստացույց չունեն:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

25.04.2022թ

Ռացիոնալ թվերի  բազմապատկում

Թեմա՝ Ռացիոնալ թվերի բազմապատկումը և բաժանումը:

Տեսական նյութ

Ձևակերպենք ռացիոնալ թվերի բազմապատկման և բաժանման կաննոները։

Կանոն 1. Միևնույն նշանն ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
Օրինակ՝
(+1/3)x(+1/4)=+(|+1/3| x |+1/4|)=+1/12
(-1/3)x(-1/4)=+ (|-1/3| x |-1/4|)=+1/12

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
(+1/3)x(-1/4)=- |+1/3| x |-1/4|=-1/12

Կանոն 3. Միևնույն նշանն ունեցող ռացիոնալ թվերի քանորդը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։

Կանոն 4. Տարբեր նշաններ ունեցող ռացիոնալ թվերի քանորդը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։

Առաջադրանքներ

566.

ա-1/2:2=1/4
բ)-1/3:2=1/6
զ)-(-3):(-1/2)=6
է)5:(-3/10)=5,10/3

567.

ա)48:(-1/2)=96
բ)-55:(-2/5)=137.5
դ)(-16/35):64=1/140
ե)-12/13:24=1/26

568

ա)-3/5x(-2/5)=6/25
բ)2/3x(-5/7)=-10/21
դ)-3/5x(-2/3)=2/5
ե)-15/16x(-48/25)=1,4/5

Рубрика: Մայրենի

Շաղկապ

Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Երկինքը մթնեց , ևանձրև սկսվեց: Սա բարդ նախադասություն է, և  շաղկապը իրար է կապում երկու պարզ նախադասությունները:

Մանեն և Նանեն քույրեր են, այս նախադասության մեջ և շաղկապը իրար է կապում նախադասության անդամներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ,  թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:

Առաջադրանքներ:

 1. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

  • Մենք չենք հասնի մեր նպատակին, եթե չցանկանանք։
  • Նրան պետք է համոզել, որպեսզի նա անի այդ դժվար բանը։
  • Ես չկարողացա պարապունքի գանալ, որովհետև ես հոգնած էի։
  • Նրա պատմությունը այդքան էլ հետաքրքիր չէր, սակայն ինձ դուր եկավ։
  • Իսկ նա կարո՞ղ է գալ դպրոց:
  • Ես և դու ամենալավ ընկերներն ենք։

2.Կետադրիր նախադասությունները և ընդգծիր շաղկապները: 

 Սուրբ Հեղինե կղզին պատված էր համատարած անտառով, երբ պորտուգալացիները հայտնագործեցին այն:

Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:

Արևելյան մի տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 

Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

3. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:

(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում, երբ իրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ, քանի որ հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում նա, որ համառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել, բայց այդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, ….եթե ժամանակը զուր չվատներ:

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Ընդգծիր շաղկապները
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց:Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2. Երփեմն, երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք`խոնարհ, բայց արժանապատիվ: Կրծքից արձակելով զղջման հառաչանք՝ խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:

3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փրփրացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի ալիքները: Արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչյունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը` պչրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարհած ճյուղերը: Արթնացան ծաղիկները՝ գինարբուքը, սուսամբարը, վարդը:

5. Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևույթացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղք պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թրթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիքի դուռը:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Նախքան-նախքան վերադարձը, նախքան հանդիպումը
անկախ-անկախ վերաբերմունքից, անկախ կամքից
շնորհիվ-ուսման շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ
ըստ-ըստ տվյալների, ըստ էության
հօգուտ-հօգուտ երեխաների, հօգուտ աշխատանքի
մինչ-մինչ վերադարձ, մինչ հանդիպում
նկատմամբ-ընկերոջ նկատմամբ, եղբոր նկատմամբ
ընդդեմ-ընդդեմ թշնամու, ընդդեմ հակարակորդի
առանց-առանց միջոց, առանց կանոնների

 

Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը: 

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության): 


Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Օգտին, պես, հանուն, առանց, բացառությամբ, նկատմամբ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև: 

  • Նախադրություն-հանուն, առանց, բացառությամբ, անկախ համար, դեպի, հօգուտ, որպես, մինչև։
  • Ետադրություն-օգտին, նկատմամբ, հանդերձ, հեռու, ներքո նման։
Рубрика: Մաթեմատիկա

Ինքնույրուն աշխատանք

26.04.2022թ

1.Հաշվի՛ր արտահայտության աշխատանքը ․
ա․ 12-25 =-13     բ․ 0-15 =-15     գ․  -24-36=-60    դ․ 15- (-18) =33
ե․ 12,45-7,12=5,33     զ ․4,124-2,6 =1,524    է․ 23,21×100 =2321
ը․ 34,25:100 =0,3425    թ ․ 3,5×7,2=25,2     ժ․  -3/5 x( -1/8) =3/40

2. .Հաշվի՛ր  ․
1 սմ =   մ ,     1ր  =       ժ ,       1գ =      կգ  ,
7սմ =   մ  ,    30 ր  =   ժ ,       100 գ =    կգ  ,
15 մ 50 սմ  =     մ  ,    1ժ  10ր=   ժ   ,  1 տ  100 կգ=     տ

3. Կատարի՛ր ռացիոնալ թվերի հետ գործողություններ ․

1/8- 3/8 =-2/8                       -1/4 -3/4=-4/4=-1          -1/4:(-2)= 1/8

12/15- 3/15 =9/15               -4/25-(-1/25) =-3/25      -3/8x(-4/10)=12/80

4.Քառակուսու կողմը 18, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը և մակերեսը։

  1. 18,2:10=1,82
  2. P=1,82×4=7,28
  3. S=3,2924

5.(բարձր միավոր հավաքելու դեպքում )

Ավազանին միացված է երկու լցնող խողովակ:Առաջին խողովակով  ավազանը լցվում    է  10 ժամում,իսկ երկրորդ խողովակով՝   15 ժամում:

 ա.Ավազանի ո՞ր մասը կլցվի ,եթե առաջին խողովակը բացենք  4  ժամում:

4/10

բ.Ավազանի ո՞ր մասը կլցվի ,եթե երկրորդ    խողովակը բացենք  5 ժամում:

5/15