Рубрика: Մաթեմատիկա

Կրկնություն

18.04.2022թ ,

1.Կատարի՛ր կոտորակների գումարում կամ հանում

ա)1/7+2/7=3/7
բ)16/30-5/30=11/30
գ)3,2+1,25=4,45
դ)7+145,58=152,58
ե)32,9-12,8=20,1
զ)158 -46,04=111,96

2.Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝ 4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

Լուծում

1) 4×5,2=20,8 (կմ)

3×4,8=14,4 (կմ)

20,8+14,4=35,2 (կմ)

Պատ.’35,2 (կմ)



3.Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

1) 240:4= 60

2) 60×60=3600 (կմ^)

4.Քառակուսու կողմը 10, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը:

1) 10,2:10=1,02 (սմ)

2) 1,02×4=4,08 (սմ)

5.Կոորդինատային հարթության վրա նշի՛ր A( -7, -6) կետը ։

ա․Նշի՛ր , որ կետում է հատում x-ի առանցքը ։

X=-7


բ․Նշի՛ր , որ կետում է հատում y-ի առանցքը ։

Y=-6


գ․Եթե նշված կետը երկու միավորով բարձրացնենք վերև ,ապա այդ կետում ինչ կոորդինատներ կունենա ։

B(-6, -4)


դ․Եթե նշված կետը 4 միավորով տնաենք ձախ և 2 միավոր` վերև , ապա այդ կետում ինչ կոորդինատներ կունենա ։

C(-11, -4)

6 .Հաշվի՛ր ․
1 սմ = 1/100 մ , 1ր = 1/60 ժ , 1գ = 1/1000 կգ ,
5սմ = 5/100 մ , 30 ր = 3/60 ժ , 25 գ = 25/1000 կգ ,
15 մ 50 սմ = 15,5  մ , 1ժ 20ր= 1,2 ժ , 1 տ 250 կգ= 1,25 տ

7.Գտիր AB հատվածի միջնակետը, եթե
ա)A(7), B(-5)=1
բ) A(14), B(20)=17
գ) A(0), B(-8)=-4
ե) A(-2), B(18)=8

Рубрика: Մայրենի

Տղան և խնձորենին, առակ

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել է` իմ չորացող կոճղն է:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին կոճղը ամենալավ տեղն է հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերում երջանկության արցունքներ են երևում:

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ նրանց հետ, վազել նրանց շուրջը: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիքն ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն: Կարելի է ասել, որ տղան ծառի հետ դաժան վարվեց, բայց հենց այդպես էլ մենք ենք վարվում մեր ծնողների հետ: Մենք նրանց վերաբերվում ենք, ինչպես սովորական ինչ-որ բանի:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Բառաշարքում գտիր և խմբավորիր գոյականները, ածականները, թվականները, դերանունները և բայերը:


Կղզի-ինչ, խորհրդավոր-ինչպիսի, կարմրել-ինչ անել, երեսուն-ինչքան, օր-ինչ, անանուն-ինչպիսի, հինգերորդ-որերորդ, նա-ով, դարբին-ով, այդ-որը, ասել-ինչ անել, արձակուրդ-ինչ, վախենալ-ինչ անել, վախկոտ-ինչպիսի, վախ-ինչ, մենք-ովքեր, երգել-ինչ անել, խորհուրդ-ինչ, կարմիր-ինպիսի, տասական-ինչքան, երգ-ինչ, այդպիսի-ինչպիսի, լավագույն—ինչպիսի, իր-ում, դժբախտանալ-ինչ լինել, դժբախտ-ինչպիսի, միմյանց-ում, ով-ով, հարյուր-որքան, հարյուր յոթ-որքան, տասնամյա-ինչքան, տասնամյակ-ինչ, նվագել-ինչ անել:


Տրված գոյականներից կազմիր մեկական ածական ու բայ:

Սարսափ֊ սարսափել, սարսափելի
բան֊ բանել, բանական
հարց֊ հարցնել, հարցական
դադար֊ դադարել,
գույն֊ գունավորել, վարդագույն
աղմուկ֊ աղմկել, աղմկոտ
դաս֊ դասել, դասական
ծաղիկ֊ ծաղկել, ծաղկազարդ
պատում֊ պատել, ձյունապատ

Рубрика: Մաթեմատիկա

Կոորդինատային հարթություն

14.04.2022թ




1. Կոորդինատային հարթության վրա նշի՛ր A( 5,3) կետը ։

ա․Նշի՛ր , որ կետում է հատում x-ի առանցքը ։
5

բ․Նշի՛ր , որ կետում է հատում y-ի առանցքը ։
3

գ․Եթե նշված կետը երկու միավորով բարձրացնենք վերև ,ապա այդ կետում ինչ կոորդինատներ կունենա ։
B(5;5)

դ․Եթե նշված կետը 5 միավորով տնաենք ձախ ,ապա այդ կետում ինչ կոորդինատներ կունենա ։

(0;3)

2.Կոորդինատային համակարգում գծի՛ր ուղղանկյուն,որի գագաթները լինեն ՝
A (5, 2 ) ,B( -7,2) ,C (5 ,-6) ,D (-7,-6)
ա․ Գտի՛ր ուղղանկյան կողմերի երկարությունները

AB=5+7=12 (երկարություն)

AC=2+6=8 (լայնություն)

բ․Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը ։

P=(12+8)×2=40

գ․Հաշվի՛ր ուղղանկյան մակերեսը ։

S=12×8=96



3.Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 < 2,64
բ) 15,899 < 14,9
դ) 78832,91 < 78732,91

ե) 72,93 > 73,851
զ) 0,382 < 0,45
է) 663,0001 > 663,0002

4.

3.Կատարե՛ք գումարում կամ հանում

ա)5,2+1,7=6,9
բ)14,12+5,17=19,29
գ)7+45,58=52,58

դ)32,9-12,8=20,1
ե)48,38-13,29=35,9
զ)158 -46,04=111,96

է)3 – 0,9=2,1
ը)12 – 9,48=2,52
թ)17,04-51=-33,96

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1.Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • Դժգույն- դժ (ածանց) գույն (արմատ)
  • Գունավոր- գույն (արմատ) ավոր (ածանց)

  • Խաղաղություն – խաղաղ (արմատ) ություն (ածանց)

  • Անկախություն – անկախ (արմատ) ություն (ածանց)

  • Չկամ – չ (ածանց) կամ (արմատ)

  • Ամպոտ – ամպ (արմատ) ոտ (ածանց)

  • Միտք – միտ (արմատ) ք (ածանց)

  • Գետափնյա – գետափ (արմատ) նյա (ածանց)
  • Հորդառատ – հորդ (ածանց) առատ (արմատ)

2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգեր կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ ագցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգակ ան, ժանիք, լեգեոն, լկտի, ծակել։

3. Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագու յն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ,  շիկահեր, շղթայակապ, գրասեղան, գետափ, սառնասիրտ, բարեկամ, արշալույս, պարասրահ:

Վարդագույն – Ոսկեգույն
Ճերմակահեր – Շիկահեր
Օձաձև – Գլանաձև
Արշավախումբ – Երգչախումբ
Շիկահեր – Ճերմակահեր
Շղթայակապ – Հեռախոսակապ
Գրասեղան – Դասասեղան
Գետափ – Ծովափ
Սառնասիրտ – Բարեսիրտ
Բարեկամ – Չարակամ
Արշալույս –Վերջալույս
Պարասրահ – Խաղասրահ

Рубрика: Մայրենի

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

13.04.2022թ

Առաջադրանքներ

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14=1,42 , գ) 111,782 – 65,327=46,408 , ե) 0,625 – 0,1=0,624 ,

բ) 81,22 – 53,12=28,1 , դ) 17,1 – 8,256=8,844 , զ) 7,35 – 6,35=1 ։

2) Ինչքանո՞վ է 27,38մ-ը մեծ 13,81 մ‐ից։

3) Գտի՛ր *-ը

ա) 7,86 + 2,19 = 10,05= , գ) 117,18 – 78,939 = 38,241 ,

բ) 43,19 + 1,924 = 45,114 , դ) 53,27 + 36,73 = 90։

4) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1=0,037 , գ) 8,002 – 8=0,002 , ե) 107,03 – 56=51,03 ,

բ) 3,263 – 2=1,263 , դ) 11,397 – 9=2,397 , զ) 34,56 – 29=5,56 ։

5) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37դմ և 10,01դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով,
իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։
Լուծում
1)6,37-3,2=3,17
2)10,01-5,5=4,51
3)3,17+4,51=7,68
4)7,68+7,68=15,36

Պատ.`P=15,36 դմ

6.

Կոորդինատային համակարգում նշված են x և y կոորդինատներով կետեր:

Koord_plne_01.png

Գրիր A,B ,C ,D կետերի կոորդինատները:
A(3;2) B(-3;2) C(-3;-2) D(3;-2)

7.Կոորդինատային առանցքներից մեկի վրա վերցված է կետ: Պարզիր, թե ո՞ր առանցքի վրա է այն գտնվում A(0;−20) կետը :


A կետը գտնվում է y առանցքի վրա։

8.Հայտնի է, որ A, B, C և D կետերը ուղղանկյան գագաթներ են: Երեք կետերի կոորդինատները տրված են՝ A(0;0); C(6;1); D(6;0)

Գտիր B չորրորդ կետի կոորդինատները:

6,1

Рубрика: Մայրենի

Մայրենի

Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ 
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
 Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
  Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
  Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար-մեզ համար, իրեն հետ-իր հետ, մեր պես-մեզ պես, ձեր նման-ձեզ նման, իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-ձեզ մոտից, ինձ պես-իմ պես, ձեզ հետ-ձեր հետ, քո նման-քեզ նման, իմ մոտ-ինձ մոտ, ձեզ նման-քեզ նման, իմ վրա- ինձ վրա, իմ մոտով- ինձ մոտով, ձեր մոտ- ձեզ մոտ, իմ համար-ինձ համար:


    2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ:

Ում շնորհիվ դուք սկսեցիք զբաղվել ֆուտբոլով:

Նա փոխարեն տուն գնա, գնաց մի քանի քայլ դեպի առաջ, չնայած, որ նա առանց կապի էր և հետո նա հօգուտ իրեն, որոշեց վերադառնալ տուն։

Նա կռվում էր հանուն իր ընկերոջ համար։

Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:

ա) հանգամանքներին չնայելով-չնայած հանգամանքներին
բ) առյուծի պես — ինչպես առյուծը
գ) հրամանի համաձայն — ըստ հրամանի
դ) սովյալների օգտին — հօգուտ սովյալների
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար — հանուն հավատի
է) այն մասին — վասն այն
ը) թշնամիների դեմ — ընդեմ թշնամիների

Տեքստի փակագծերում դրված բառերը գործածել համապատասխան հոլովով, ընդգծել կապերը:


Գարնանային պարզ թափանցիկ երեկո էր: Հետո կապույտ հորիզոնի (հորիզոն) վրա հսկայական առագաստանավի (առագաստանավ) պես գծագրվում էր ծեր Մասիսի սպիտակափառ գագաթը: Երանությամբ նայում էի լեռներին, որոնք կանաչ գոտու (գոտի) պես գոտևորում էին քաղաքը, որ վերևից, ասես, մեծ ծաղկած այգի լիներ Արարատյան դաշտի (դաշտ) մեջ: Օդը լցված էր գարնանային հազարավոր թռչունների երգերով, որոնք կեսօրից (կեսօր) հետո խաղում էին լույսի ալիքների (ալիքներ) մեջ և երգում մոտակա պուրակներում:

Рубрика: Մաթեմատիկա

11.04.2022թ  ,

Թեմա՝ Կոորդինատային համակարգ
Թեմայի տեսական մասը տես այստեղ:

Առաջադրանքներ:

Լրացուցիչ աշխատանք , չկատարել


Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:


№ 1

(3;3); (0;3); (-3;2); (-5;2); (-7;4); (-8;3); (-7;1); (-8;-1); (-7;-2); (-5;0); (-1;-2); (0;-4); (2;-4); (3;-2); (5;-2); (7;0); (5;2); (3;3); (2;4); (-3;4); (-4;2);
աչք՝ (5;0).

Ձուկ

 № 2
(3;0); (1;2); (-1;2); (3;5); (1;7); (-3;6); (-5;7); (-3;4); (-6;3); (-3;3); (-5;2); (-5;-2); (-2;-3); (-4;-4); (1;-4); (3;-3); (6;1); (3;0);
աչք (-1;5). 
Ճագար

 № 3
(1;7); (0;10); (-1;11); (-2;10); (0;7); (-2;5); (-7;3); (-8;0); (-9;1); (-9;0); (-7;-2); (-2;-2); (-3;-1); (-4;-1); (-1;3); (0;-2); (1;-2); (0;0); (0;3); (1;4); (2;4); (3;5); (2;6); (1;9); (0;10);
աչք (1;6). 
Ճագար, Նապաստակ

№ 4

(1;-4); (1;-6); (-4;-6); (-3;-5); (-1;-5); (-3;-4); (-3;-3);  (-1;-1); (-1;0); (-3;0); (-3;-1); (-4;-1); (-4;0); (-3;1); (-1;1);  (-1;2); (-3;3); (-1;4); (0;6); (1;4); (1;2); (3;4); (6;5); (9;2); (9;0); (9;-4); (6;-4); (5;-1); (4;-1); (1;-4);   
աչք (-1;3). 
Սկյուռ

№ 5

(7;-2); (7;-3); (5;-3); (5;-4); (1;-4); (1;-5); (-7;-5); (-8;-3);(-10;-3); (-11;-4); (-11;-5); (-6;-7); (-4;-9); (-4;-11); (-12;-11);  (-15;-6); (-15;-2); (-12;-1); (-10;-1); (-10;1); (-6;3); (2;3); (3;4); (5;4); (6;5); (6;4); (7;5); (7;4); (8;2); (8;1); (4;-1); (4;-2); (7;-2);   
աչք՝  (6;2). 

№ 6
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։

№7.
(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)


Արջ


№8
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․

№9
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․
Ծիծեռնակ