Վերջապես եկանք դպրոց: Շատ էինք կարոտել իրար։ Առաջին ժամին շփվեցինք, պատմեցինք, թե ինչպես, որտեղ ենք անցկացրել տոները, նաեւ որոշեցինք, թե ուր ենք ճանփորդելու ճամբարի ընթացքում։
Երկրորդ ժամին գնացինք տեխնալոգայի, ես նկարեցի շուն 🐶։ Ես ու Դավիթը նկարում էինք’ ականջակալներով երգեր լսելով, ու չնկատեցինք, թե ինչպես դասարանից բոլորը դուրս եկան, իսկ ես ու Դավիթը մնացել էինք։ Ընկեր Թագուհին ասաց, որ մեր դասարանի բոլոր երեխաները գնացել են, իսկ մենք չենք նկատել։ Ես ու Դավիթը հասկացանք, որ մյուս դասն է արդեն սկսվում, իսկ մենք ուշանում ենք։ Բարեբախտաբար մենք չուշացանք հաջորդ դասից։ Ընկեր Նունեի հետ որոշում էինք, թե ինչ ուտեստ պատրաստենք ձմեռային ճամբարի շրջանակներում։ Մեծամասնության համաձայնությամբ առաջինը թխելու ենք պիցցա, այնուհետեւ չինական խոհանոցի սուշի։ Մենք իմացանք, որ սուշին բավական վտանգավոր ուտեստ է, քանի որ պատրաստվում է հում ձկով։
Չորրորդ ժամին ես ու Դավիթը հեծանիվ վարեցինք ձյան մեջ։ Մենք առաջին անգամ էինք ձյան մեջ հեծանիվ վարում։ Շատ հետաքրքիր էր, հաճելի ու ոգեւորիչ։
Հետո նետաձգության գնացինք, սակայն երեխաների ցանկությամբ խաղացինք գնդակով։
Ձմեռային ճամբարի մեր առաջին օրը շատ հետաքրքիր անցավ։ Մենք պիտի աշխատենք, որ մնացած օրերն էլ անցնեն հետաքրքիր, ստեղծագործական ու անմոռանալի։
Рубрика: Без рубрики
Մաթեմատիկա
15.09.2021 թ
1.Կոտորակների գումարում , հանում
5+7/16=5 7/16 1-7/8=8/8
3+4/5 =3 4/5 12+1/10=12 1/10
12/20+4/20=16/200 6/15+3/15=9/15
1/5+3/15= 6/15 4/20+1/4=9/20
6/35+ 4/7= 26/35 2/7 +3/8=
12/30-1/6 =7/30 13/14-1/2=6/14
2. Անկանոն կոտորակը դարձրու խառը թիվ, իսկ ամբողջ մասը կարմիրով նշի՛ր ․
12/7 = , 15/8= , 27/10= , 45/8= , 42/10= , 34/ 12= , 72/28= , 70/13=
3.Խառը թիվը դարձրու՛ անկանոն կոտորակ ։
4.1/3= , 5.2/6= , 10.4/10= , 5.7/15= ,
4.Կոտորակների բազմապատկում
1/2 * 12= 4/5* 15= 3/10* 20= 4/15*25=
1/2*3/5= 10/12* 6/5= 48/14* 7/6 =
5.Մերին որոշեց գնալ այգի զբոսնելու ։ Նա մի ժամում անցավ ճանապարհի 1/3 մասը և այգի հասնելուն մնաց 6 կմ ։
ԿԻՆՈ-ՓՈՏՈՅԻ ՖՈՏՈՊԱՏՈՒՄ
Ճանբարում 03.06.2021թ․
Առավոտյան ես մտա դպրոց և ուզուն էի իմանալ թե ուր է ընկեր Սնբատը ես ու Աշոտը գնացինք ընկեր Արմնեին ասենիք թե ուր է ընկեր Սնբատը ընկեր Արմին են ասաց, որ ընկեր Սմբատը չի եկել ես ու Աշոտը շատ տղրեցինք։ Մենք շատ էինք ուզում մտնել լողավազան, բայց ասեցին, որ մտնենք ժամը 12:00-ին ենք մտնելու մենք շատ ուրախացանք երբ եկավ ժամը 12:00-ը մենք մտանք լողավազան 30 ուն րոպե, բայց ընկեր Սմբատը ասելեր 1 ժամ և 30 րոպե։ Ընկեր Անահիտը ասաց, որ 1:30-ից հետո ինչքան ուզեք կլողաք մենք ընդամենը լողացինգ 45 րոպե և գնացինը տուն իսկ կեսը չգիտ եմ ?։
Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
Բար- Նորատունկ ծառի առաջին պտուղը:
- ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:
ողբանվագ= ողբ+ա+նվագ (կազմությունը բարդ)
անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ (կազմությունը բարդ-ածանցավոր)
լուսապսակ=լուս+ա+պսակ (կազմությունը բարդ)
- արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:
արնանման-արյուն+ա+նման
հնամյա-հին+ա+մյա:
- Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր
Լացակումած= լաց+ա+կում+ած, կարոտած, հոգնած, զարմացած, տխրած, ուրախացած, ոգեւորված, հետաքրքրված, ուսումնասիրած, գրած, հորինած
Վառման = վառ+ման, բերման, մաքրման
նաիրյան = Նաիրի+յան, երեւանյան, փարիզյան, ամերիկյան, Ամիրյան
լուսե = լույս+ե, փայտե, երկաթե, ոսկե, արծաթե, բրոնզե
ամռան=ամառ+ան, գարնան, աշնան, ձմռան
ձմեռվա= ձմեռ+վա, ամառվա, ցերեկվա, գիշերվա, կեսօրվա, առավոտվա, լոռվա
անհյուրընկալ-ան+հյուր+ընկալ, ան+հաս, անտուն, անգործ, անտեր, անկենդան
հնամյա= հին+ամ+յա, հազար+ամ+յա, հարյուրամյա, յոթօրյա, տասնօրյա, հինգօրյա
Հայաստան = Հայ+ա+ստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Հնդկաստան
Նարեկացի = Նարեկ+ացի, երեւանցի, հայասանցի, արցախցի
- Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
Անուշ Հայաստան, հազարամյա քար:
- Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:
,
Նկարի հեղինակն է Մարտիրոս Սարյանը։ Այս նկարը կոչվում է <<Հայաստան>>։
Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 16 (28), 1880 կամ փետրվարի 28, 1880, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն — մայիսի 5, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951)։
Մինչև 21 թվականը ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում։ Այդ տարիներին շատ է ճանապարհորդել՝ եղել է Կովկասում, Երևանում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում և Պարսկաստանում։ Մասնակցել է <<Ոսկե Գեղմ>>, <<Արվեստի աշխարհ>> և այլ ընկերությունների:
Նկարներ
Նկարող` Գրիգոր Ամիրյան







Շիրակի մարզի 3-եկեղեցիներ և 1-տուն թանգարան
Ձիթողցոնց տուն թանգարան
Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը: Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է «Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն—թանգարան:
ՍՈՒՐԲ ՅՈԹ ՎԵՐՔ
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, որը Գյումրի է բերվել Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
- Հիսուսի տաճարին հանձնելը,
- Եգիպտոս փախնելը,
- տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
- խաչը տանելիս,
- Հիսուսի մահը խաչին,
- Հիսուսի մարմնի ստանալը,
- Հիսուսի գերեզման դնելը։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ, ԵԿԵՂԵՑԻ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ։ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2002 Թ.-ԻՆ ԱՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ։ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ Է։

Եկեղեցու աշխարհագրական կոորդինատներն են. 40°49’46″N 43°49’44″E:
Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սբ. Հակոբ Մծբնացի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։
Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հա մակերես։ Եկեղեցին ունի 2 մուտք՝ արևմտյան՝գլխավոր, և կողային՝ հարավային դուռ։
Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002 թ. Օգոստոսի 29-ին։
Եկեղեցու ընդարձակ աղոթասրահը անգամ գերազանցում է Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ Վերք եկեղեցուն։ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին ուն խաչաձև հորինվածք։ Առաջին հարկում խաչթևերն ու անկյունային չորս ավանդատներն են, իսկ երկրորդ հարկում՝ խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են նաև որպես վերնատուն։ Երրորդ հարկում գմբեթածածկ կենտրոնական շրջանաձև աղոթասրահն է։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 33.6×25.85 մ։ Ընդհանուր բարձրությունը գրեթե 30 մ է։ Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մ է, մինչդեռ գմբեթի բացվածքի տրամագիծը ներքուստ 9 մ է։ Թմբուկի բարձրությունը 5.5մ է։ Վեղարն ու թմբուկը 16 նիստանի են։
Թմբուկի ամեն մի նիստը ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակությանը։ Մկրտարանը գտնվում է հյուսիսային կողմում։
Եկեղեցու խորանը ձգված կողերով կիսաշրջան է, շառավիղը՝ 3 մ, խորությունը՝ 5.5 մ։ Խորանի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր։ Խորանային հաղթակամարի բարձրությունը մոտավորապես 13 մ է։ Եկեղեցին ունի 4 ավանդատուն, որից երկուսը գտնվում են արևմտյան կողմում են՝ գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03×4.02; 3.98×4.08), իսկ մյուս երկուսը՝ միասին գտնվում են 7.22×5.8 չափերի փոքրիկ նախասրահում և շրջապատում են ավագ խորանը (3.98×3.90; 3.92×3.93)։
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՅՈՒՄՐԻ)
Սուրբ Նշան, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.` իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան։ Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։
Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:
Հարցեր և առաջադրանքներ՝
- Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
- քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
Քար-քարի, ձի-ձիուն, ծով-ծովից, երկինք-երկնքում
Քարի վրա ժրաջան մրջյունները աշխատում էին:
Նա մոտեցավ ձիուն, շոյեց նրա բաշը և համբուրեց ճակատը:
Ծովից դուրս թռավ դելֆինը, օդում մի պտույտ կատարեց և կրկին սուզվեց:
Անամպ երկքում երևում է թռչուն էր:
- Նամակ գրիր Արեգին:
- Արեգ դու լավ արեցիր, որ Երքաթե Ձերքի ձեռը ջարդեցիր և նա մահցավ և Կապույտ երկրի մարդիկել անհագիստ չեն արդեն:
- Հատվածը պատմիր Արեգի անունից:
Ես գնացի հասա Կապույտ Աշխարհ այնտեղ ամենիչը կապույտ էր հողը կապույտ, ջուրը կապույտ… ես ասացի
Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեցի ես
Մի կողմից մարդիկ գունատ ու նիհար
Ես ասացի ինչ է եղել ձեր հետ նրանք ասացին թե
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը
Նրանք շատ բողոքեցին ես ասացի, որ իրանք տանեն իրենց թագավորի մոտ նրանք ինձ տարան իրենց թագավորի մոտ:
Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր
Ես ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
Նա ասաց վտանգավոր է, բայց ես մեկա ասացի, որ գետից է գալու նա մարդիկ ինձ ասացին ես նստեցի մի նավ ուգնացի մինև նստելս մի փոթորիկ եղավ մթնես երկինքը այդ պահին դուրս եկավ Երկաթա Ձեռքը
Ես ջարդեցի նրա ձերքը և նա մահացավ և դուրս եկավ Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ ես առաջ` երգ ու պարով ուրախ ուրախ:
Գնացին հասան պալատ թագավորը ասաց թե ես ճառանգ չունեմ դու եղիր երբ ես կմհանամ դու եղիր թագավորը:
Ես ասացի չէ թաքավոր ապրած կենա ես պետքա գնամ Հազարան Հավքը բերեմ այգի, որ փուշը դառնա վարդ գազանը մարդ թագավորը առաջարկեց գնամ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: ես այդպես ել արեցի ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով
Եկավ Քամի Ձին փոթորիկ ով ես շատ շնորակալ էի և ես գնացի:
Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
Նա ամենիչ քանդում էր, ավիրում էր ու բոլորին վախեցնում:
6.Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
Նույն ձև ձեռքը կջարդեի:
7.Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:
Այնտեղ կա արտ ու անդաստան ամենիչ քանդում – ավիրում էր:
Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:
Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:
Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:
Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․
- Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։
