Рубрика: Հայոց լեզու

Բացահայտիչ

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում:

Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի՝ իր հայրենիք թշվառ վիճակից:

Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր Կարոյով՝ իր թոռնիկ հպարտանում:

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` իմ ընկերը, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Էլիզաից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` արագավազ ձիու երևալուն:
Մայրը որդուց` Արամից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Դավթին:
Հրազդանը` արագահոս գետը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`մեր ճանապարհի ուղեկիցը, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որը լի է ծառերով, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`օգնեցե՜ք, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…:
Պահակը`խանութի, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`Արան:
Հարցերին պատասխանող պարոնը`Արամը անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա չլսեց ինձ, այնուամենայնիվ կարողացավ հաշթահարել այդ դժվարությունը:
Թեպետ Անին խելացի է, սակայն չկարողացավ լուծել խնդիրը :
Չնայած որ Էլիզան մենակ էր, բայց նա կարողացավ գտնել իրեն ընկերն էր:
Թեև խնդիրը շատ դժվար էր., բայց և այնպես Անժելիկան կարողացավ լուծել այն:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե նա իմանար, ապա նա չէր սխալվի :
Քանի որ նա խելացի է, հետևաբար նա կլինի գերազանցիկ:
Որովհետև նա չէր հասկանում իր սխալը, ուստի ես բացատրեցի նրան իր սխալը:
Քանզի մենք կանխ, ուրեմն մեր հայրենիքը կլինի միշտ ազատ և անկախ:

7. Կետադրի՛ր

Ամառային՝ սիրուն երեկո էր, արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին՝ խառնվել էր մեղմ հովիկը, զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր՝ ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում՝ ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել՝ ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում՝ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով՝ ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում՝ անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողը ինքնամաքրվելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրերում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունները նույնպես անսահման չեն: Իսկ թափոններով աղտետված հողը սպառնում է հիվանդություն առաջացման պատճառ դառնալ:

2.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան արագ է վազում, որքան որ կարող է:

Այնպես հմայիչ է , ինչպես թագուհին:

Այնտեղ է գնում , որտեղ գտնվում է եկեղեցին:

Երբ տեսավ նրան, հենց այդ ժամանակ հեռացավ նրանից:

Հենց որ եկավ նա, դու շտապ գնացիր:

Եթե չգաս ես կնեղանամ քեզանից, այնպես որ դու պետքա գաս:

Զբաղացրու Անիին, մինչդեռ նվերը հասնի:

Քանի դեռ մենք կարող ենք աշխատել միասին, մեզ մոտ ամենիչ կստացվի:                                           :

Ընտրի գնանք խանութ, թե տուն:

3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Շատ սպասված հեռագիրը, բերել էին գիշերը:
Գեղեցիկ ծաղիկը, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է համեղ մրգերով:
Նրա հիասթափությունը մատնում էին տխուր աչքերը:
Մի գեղեցիկ ժպիտը, թառել էր դեմքին:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։

Վիլյամ Սարոյան «Գյուղացին»

5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Քնաի որ դնում ենք ՝ նշանը

Рубрика: Հայոց լեզու

Որոշիչ

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Առաջադրանքներ

Կարդա՛ Թումանյանի «Ձևն ու հոգին» հոդվածը՝ ընդգծելով որոշիչները։

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն

Պարզ նախադասություն ամփոփ միտք արտահայտող, մեկ ստորոգումով դրսևորվող նախադասություն։ Կառուցվածքային հիմնական տարրերն (բաղադրիչները) են գլխավոր ու երկրորդական (որոշ կառույցներում՝ գերադաս ու ստորադաս) անդամները։ Գլխավոր անդամներն են ենթական ու ստորոգյալը, երկրորդական են լրացման դերով հանդես եկող անդամները՝ որոշիչը, հատկացուցիչը, բացահայտիչը, խնդիրներն ու պարագաները։

Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝

ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):

բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը…):

գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել… Ցրվե՜լ. տղանե՜ր:

գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ…Ճառե՞ր… Հեռագի՞ր… Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։

ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից.

— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։

— Այո՛, իհարկե:

— Իսկ մո՞րդ։

— Անշուշտ:

— Արմենը հիվանդացել է։

— Վա՜յ, ափսո՜ս

— Սամվե՛լ:

— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։

— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:

— Հե՜յ»: (Հ. Թումանյան)

1․Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ պարզ համառոտ։

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում:

Քարայրներից հարյուր խորանարդ մետր է։

Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:

Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքն էր։

Սարի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր:

Լանջից ջուրը իջնում էր։

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից քաղցր:

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ։

Շատ վաղուց, փիղը կնճիթ չուներ։

2.Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
 Ու բոլորն էլ.
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:

Որպեսզի, մի անմեղի բաց թողնի և իր անունը անմահացնի։
Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:

Թագավորին բանտարկյալները ընդունեցին վատ։
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Դրանք նա համարեց, որպես ուրացում։
Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:

Նա իր մեղքը ընդունեց, ի տարբերության մյուսների։
Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

 3.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:

Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:

Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:

Անգլիայում առաջին ծխողը՝ Անգլիացի պետական գործիչ և ծովագնաց Սրր Ուոլթըր Ռլեյնը, ով Ամերիկայից Անգլիա էր բերել երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը, իր աշխատասենյակում նստած ծխամորճն էր ծխում, երբ իրեն նամակ բերող ծառան, որը երբեք չէր տեսել ծխող մարդ, սենյակ մտավ և տեսնելով, որ տիրոջ բերանից ու քթից ծուխ է դուրս գալիս,մտածեց, որ տերը այրվում է, և միանգամից նամակը գցելով՝ դուրս վազեց և մի դույլ ջուր բերելով՝ լցրեց տիրոջ վրա:

Рубрика: Հայոց լեզու

Ինչո՞ւ են մարդիկ բղավում…

Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ:
-Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես:
Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:

Իսկ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարվում են, նրանք չեն բղավում, հակառակը  խոսում են ավելի ցածրաձայն, որովհետև նրանց սրտերը գտնվում են ավելի մոտ, և նրանց միջև գտնվող տարածությունը շատ փոքր է դառնում: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում ինչ է կատարվում,- շարունակեց ուսուցիչը,- չեն խոսում, այլ պարզապես շշնջում են և ավելի են մոտենում իրենց սիրուն: Վերջում անգամ շշնջալը հնարավոր չի լինում, նրանք պարզապես նայում են միմյանց , հասկանում առանց խոսքերի: Այդպես է լինում, երբ իրար կողք կողքի լինում են երկու սիրող մարդիկ:
Ահա այսպես, եթե վիճում եք, ապա թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի՛ արտաբերեք ոչ մի խոսք, որոնք ավելի են մեծացնում ձեր միջև գտնվող այդ տարածությունը:  Որովհետև կգա մի օր, երբ այդ տարածությունն այնքան մեծ կլինի, որ դուք չեք կարող գտնել հետադարձ ճանապարհը:

Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակ-
ցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։

Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող
կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,
հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի
առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել
կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝
բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ
կապակցությունը) և այլն։

Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական,
անիսկական և կապական բառեր։

Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող
և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։

Անիսկական են որպես կապ
գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և
այլն։

Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,
որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով
(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա
ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։
Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։

Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող
բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի
սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը
կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը
որ հոլովով խնդիր է պահանջում։

Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,
զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները
դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,
նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։ Չափ կապի հետ նշված դերանունները
կարող են դրվել նաև սեռական հոլովով՝ իմ չափ։ Հանդեպ կապի հետադաս
լինելու դեպքում դերանունը դրվում է սեռականով (իմ հանդեպ), իսկ նախադաս
լինելու դեպքում՝ տրականով (հանդեպ ինձ)։ Կապերի հոլովված ձևերի հետ
առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են սեռական
հոլովով՝ իմ մոտից, քո մոտից, քո վրայից և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

  1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
  2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  3. վրա, որևէ, և, մյուս
  4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  5. հանուն, անուն, այնքան, սույն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ-մեջ+ին(ած)+պատ, միություն, գինեգործ-գինի+գործ, կիսալուսին-կես+լուսին, թիավարել, վիպասան-վեպ+ասող, շինարարություն-շեն+արար, հիվանդասենյակ, գիրանալգիտուն-գետ+ուն(ած), վիրահատել-վեր+հատել, վիճահարույց-վեճ+հարույց, գիսավոր-գես+ավոր, հիանալի, լիություն, զինագործ-զեն+գործ, սիրավեպ-սեր+վեպ, դիմաքանդակ-դեմ+քանդակ, կինոթատրոն։

Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ:

քանակական-Տասնյոթ, միլիարդ, հարյուր ութ, երեք հազար, ութսունինը, յոթանասուն, մեկ, քառասունհինգ։

դասական-առաջին, քսանմեկերորդ, վեցերորդ

բաշխական-հինգ-հինգ, մեկական ,հազարական, ինը-ինը

Վարժություն 5.Առանձնացրու ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:

Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել:

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1..Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից առկայծեցին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ երևացին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում , իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը . ողողված էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, նոսր, ողորկ,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, ստորոտ,
թանձր, անբասիր։

Ամպոտ-ջինջ
Օրինական-ապօրինի
Ողորկ-խորդուբորդ
Թանձր-նոսր
Ուսյալ-տգետ
Գագաթ-ստորոտ
Անջրի-ջրարբի
Երկչոտ-համարձակ
Ջանասեր-ծույլ
Անբասիր-արատավոր

3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի աղբյուրը:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրգեյջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։

  1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
  2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
  3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
    գործիք)
  4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
  5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
    հանդիսավոր օր)

Մայրիկս առանձնացրեց կաթի սերը։

Սերը մի անբացատրելի, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացմունք է։

Ռուսերենում կետը մեր վերջակետն է։

Կետը համարվում է ամենամեծ ջրային կենդանին։

Մաթեմատիկայի դասերին քանոն շատ ենք օգտագործում։

Ռիփսիմեն շատ լավ քանոն է նվագում։

Լուսինեի մարմնով դող անցավ։

Կարենը փոխեց իր մեքենայի դողը։

Ամեն տարի այդ օրը մեզ մոտ մեծ ու հանդիսավոր տոն է։

Գեղեցկուհի երգչուհին երգելիս վարպետորեն փոխում էր իր ձայնի տոնը

6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես —
Բ. նսեմ —
Գ. ցնծություն —
Դ. երես —
Ե. ցնծալ –

8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

Պարգև, շանք, վարդ, շուշան, հասմիկ, հայրապետ,

  1. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
    Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք, ։
Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

 ա) բառասկզբում,

էջ, էշ, էություն, Էջմիածին

 բ) բառամիջում,

էլեկտրոէներգիա, վայրէջք, ամենաէական

 գ) բառավերջում:

որևէ, ինչէ, երբևէ, մանրէ

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում,

եմ

բ) բառամիջում,

վերջ, մեջ, սեր, դեր,

գ) բառավերջում:

Միթե, ինչևիցե, որևիցե։

3․ Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն:

Օրինակ՝ ողորկ — 5տառ, 6հնչյուն

Երփներանգ-9տառ, 10հնչյուն

Երևի-4տառ, 6հնչյուն

Եղանակ-6տառ, 7հնչյուն

Ոզնի-4տառ, 5հնչյուն

Որդի-4տառ, 5հնչյուն

Արև-3տառ, 4հնչյուն

Ոգի-3տառ, 4հնչյուն

Վերև-4տառ, 5հնչյուն

Ներքև-4տառ, 5հնչյուն

Բարև-4տառ, 5հնչյուն

4․ Գրի՛ր տասը այնպիսի բառեր,որոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն:

 Օրինակ՝ ռադիո, եղբայր

Աղջիկ, ճանապարհ, բարդ, թուղթ, հագուստ, աշխարհ, վերջ, խաբել, մարդ, համակարգիչ։

5․ Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ, խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել-երդվել, փարթամ:

6․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

7.Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

Տարի -թվական

Բացատրություն է տվել- բացատրել է

Ներգործության — ազդեցության

Տեղի — եղել

Հրապարակվել է — հայտնի է դառել

Ձգողականություն — ձգողության

Վերաբերյալ — մասին

Երկրագնդի — հողագնդի

8.Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ` կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:

Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:

Գժտվել — խռովել
Ընդհարվել — բախվել
Իրար ուտել — վիճել
Պատերազմել — մարտնչել
Քամի — մրրիկ
Ձայն — ելևէջ
Վախ — երկյուղ
Գեղեցիկ — հմայիչ
Տգեղ — գեշ
Շատ — բազում
Ցանկություն — տենչություն
Ծիծաղել — քրքջալ

9․ .Տեքստում կետերի  փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:
Մարդիկ հիշում են արտասովոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը:
Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն սովորական մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին բռնում ու նետում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի փոքր արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխայական զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առաձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչում:  

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով, հասկանում եմ, մարդու կիրթ պահվածքը և մտքի զարգացման մի ձև։
  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որին փոքրուց կիրթ են դաստիարակել։
  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև անկիրթ մարդ լինելով կյանքում ոչնչի չեմ հասնի։
  • Կիրթ մարդը չպետք է, իրեն անկիրթ դրսևորի։
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի, լինում են դեպքեր երբ ես ստիպված եմ ինձ անկիրթ պահել։
  • Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև, եթե բոլորս կիրթ լինենք, ապա չեն գտնվի, ինչ-որ խուլիգաններ, որոնք հիմա կան, և խանգարում են մարդկանց մեծամասնությանը նորմալ ապրել։
  • Որակյալ կրթությունը, մարդկանց մարդ է դարձնում։
  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ մեծահասակ լինելուց հետո, կյանքս լավ կառուցեմ։
  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով հասկանում եմ, որ երբ երեխան ընդունակ է առանց ուսուցչու կրթվել գրքերից կամ այլ սոցիալական ցանցերից և ստանալ բավարար կրթություն։
  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև մարդը, մարդ կմեծանա։
  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև կրթվելով դու ավելի և ավելի նոր ինֆորմացիա ես ստանում քեզ հետաքրքրող թեմայի շուրջ և այդ ինֆորմացիան ավելորդ չի կարող լինել։
  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև ոչ միայն դասն է մարդուն կիրթ դարձնում, նաև բնությունը և ընտանիքիդ անդամները։
  • Սովորում եմ սովորել գերազանց նկարել։
  • Մեդիան օգնում է ինձ սովորել, կիրթ դրսևոել ուր էլ որ լինեմ։
  • Ես սովորում եմ, որ ապագայում նորմալ աշխատանք և ընտանիք ունենամ։
  • Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ, իմ կրթությունով։

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:

Ինչով է կարևոր կրթությունը մարդկանց համար