Рубрика: Հայոց լեզու

Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

1․Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Հույժ-շատ, սաստիկ, ուժգին կերպով
Բարբարոսություն-մարդկության զարգացման ստորին աստիճանը
Նվազ-քիչ, փոքր քանակությամբ
Սոսկ-պարզապես
Հրաշափառ-հրաշալի
Հորջորել-անուն դնել
Շլմորել-շփոթվել, շշմել
Աղոտել-աղոտ դարձնել
Սարսել-սարսափել
Քինախնդրություն-վրեժխնդրություն

2․ Ստեղծագործության գլխավոր հերոսին․

  • մեղադրի՛ր
    Այդ տանձերը, որոնք նա գողացել էր, ուրիշի երկար խնամած տանձերն էին, դա կարող է այդ մարդու միակ ձևի լինել գումար աշխատելու։
  • արդարացրո՛ւ
    Այդ տանձերին նա շաբաթներով սպասել է, որպեսզի վերցնի և ուղղակի շոշափի, իսկ այդ տանձերի իսկական տիրոջ համար այդ տանձերը կարելի է ասել ոչինչ էին։
  • բնութագրի՛ր
    Նա շատ ազնիվ էր, բարի և համբերատար։

3․ Արդյո՞ք տղայի արարքը գողություն էր։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

Ոչ, քանի որ նա երկար ժամանակ սպասել է մինչև այդ տանձերը հասունանան, և ամեն փուլը նրանց հետևել է։

4․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղծագործության համար։

Փոքրիկ տղայի սերը տանձերի հանդեպ։

5․ Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Ստեղծագործության գլխավոր ասելիքն այն է, որ պետք է ճշմարտության ասես, քանի որ թեկուզ պատժվես, բայց ամբողջ կյանքում չես ունենա մեղքի զգացում։

6․ Գրավո՛ր վերլուծիր պատմվածքը։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց Լեզու (Գործնական քերականություն)

1..Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1 Ընթացող գնացքի լուսամուտից երևում էր մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան  թանձրացող խավարում, ապա առկայծեցին։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2 Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնումէին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրովում էին, իսկ մեղմ քամին բերել էր  մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3 Վարպետը վերցելէր հաստոցը, համեմատել նոր պատրաստած դետալը և անջատել էր  գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4 Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողել էին հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5 Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ  թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասերամպոտծույլուսյալերկչոտ,  գագաթ,
օրինականանջրդիապօրինի,  նոսրողորկ
արատավորխորդուբորդջրարբիհամարձակջինջտգետ,  ստորոտ,
թանձրանբասիր։
տգետ խորդուբորդ
ողորկ ջինջ
արատավոր անբասիր
Ջանասեր ամպոտ
ծույլ ուսյալ
անջրդի ջրաբի
համարձակ երկչոտ
նոսր թանձր
օրինական ապորինի
գագաթ ստորոտ
3.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավեկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Սեր — Կաթի սերը յուղոտ էր:

Սեր- Սերը աստվծային զգացմունք է:

2. կետ (կետանիշգծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետ- Ուղղակի խոսքից առաջ կետ է դրվում

Կետ- Կետը ծովային ամենամեծ կենդանին է:



3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Քանոն- առանց քանոն մենք կդժվարանանք երկրաչափության ուղիղ գծել:

Քանոն- Քանոնը հայկական երժշտական գործիք է:



4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Դող- Քամուց մարմնովս դող անցավ

Դող- Մեքենայի դողը վնասվել էր:


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Տոն — Խոսոլիս ձայնիդ սոնը մի՛ բարձրացրու:

Տոն- Ապրիլի յոթը մայրության տոնն է:



6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում ենոր այն հեղինակի կարապի երգն էնկատի ունենոր դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ելավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ավես — վսեմ
Բնսեմ 
Գցնծություն — հրճվանքով
Դերես — դեմքը
Եցնծալ –

8..Բերված բառազույգերըբացի մեկիցկազմվել են որոշակի օրինաչափությամբՈ՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ալռիկմնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գմի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
ԵՈւսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք—ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1.Ուղղիր ընդգծված կապական կառույցները:

Ինձ հետ այդպես մի՛ խոսիր։

Մենք հույս ենք դնում միայն մեզ վրա։

Ի՞նչպիսի եղանակ է ձեր մոտ։

Քեզ պես քչերը կան։

Ինձ համար նույնը չէ։

Ձեզ նման չենք կարող։

Մեզ համար
 նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն

Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է ու ցանկալի ջերմություն։ Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
Տեքստից դուրս գրել հինգ վերացական գոյական, հինգ ածական, հինգ մակբայ, հինգ կապ:

ածական-յուրօրինակ-նաղշազարդ-գույնզգույն-ցանկալի-մեղմօրոր

վերացական գոյական-թախիծ-հմայք

մակբայ-արդեն-մեթընդմերթ-շուտով-քնքշաբար-հանդարտորեն

կապ-վրա-դեպի-պես-շնորհիվ-հետ

3.Խիճկարճ,  ծածկկարգ,մարգմատ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր

Խիղճ-կարիճ-ծածուկ-կարագ-մարագ-մարտ

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս (ժամանակի մակբայ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա (ժամանակի մակբայ) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս (ժամանակի մակբայ) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով (ձևի մակբայ) լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է (ժամանակի մակբայ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր (ժամանակի մակբայ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ (ձևի մակբայ) նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ (ձևի մակբայ) կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց (ձևի մակբայ) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար (ձևի մակբայ) ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս (ձևի մակբայ)  էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ (տեղի մակբայ) :

Փահլևանները գյուղեգյուղ (տեղի մակբայ) ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն (տեղի մակբայ) շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ (տեղի մակբայ) սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ (տեղի մակբայ), էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին (չափի մակբայ) թրջվել էր անձրևից:

Նա հաճախ (չափի մակբայ) է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ (չափի մակբայ)  մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե (չափի մակբայ) չէր լսվում:

Լևոնին ամենևին (չափի մակբայ) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար- կռվել

աստիճանաբար — մարել

օրեցօր — սպասել

խորապես- մտածել

շարունակ — լացել

կուզեկուզ- քայլել

հավիտյան — սիրել

սրտանց — ցանկանալ

գյուղեգյուղ — ընկնել

լռելյայն — ժպտալ

բերնեբերան — բացատրել

արագ-արագ- խոսել

վերջնականապես — հասնել նպատակին

հոտնկայս — ծափահարել

ներքուստ — նեղանալ

շատ-շատ — սիրել

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար — մեղմաբար։

(ա)պես -նմանապես — պարզապես։

-(ա)վարի -մարդավարի  — վայրենավարի։

-իվ- խստիվ — մեղմիվ։

-ովին -գլխովին — լիովին։

-որեն -մեղմորեն — քնքշորեն։

-ուստ -վերուստ — ներքուստ։

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել-պառակտել-մասնատել, վատաբանել-պախարակել-փնովել, հանգցնել-մարել-շիջել, վհատվել-հուսահատվել-հուսալքվել, պղծել-ապականել-արատավորել։
2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսօր-միջօրե, հանդարտություն-խաղաղություն, այգաբաց-արշալույս, հավերժություն-հավիտենություն, կատար-գագաթ։
3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

Քնքուշ-բիրտ, ազնիվ-նենգ, փոթորկուն-հանդարտ, ողորկ-խորդուբորդ, եդեմային-դժոխային։
4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Հիվանդ-հիվանդանոց-հիվանդարան, ջերմ-ջերմանոց-ջերմարան-ջերմոց, արգելել-արգելանոց-արգելարան-արգելոց-արգելանք, ավազ-ավազանոց-ավազուտ, ճահիճ-ճահճուտ, գերեզման-գերեզմանանոց-գերեզմանոց, ամուր-ամրոց, կտակ-կտակարան, դարբին-դարբնոց, հյուր-հյուրանոց, ծառ-ծառանոց, աղոթել-աղոթանոց-աղոթարան, աշխատել-աշխատանոց-աշխատարան, ծիրան-ծիրանանոց-ծիրանոց-ծիրանուտ, լվանալ-լվանոց-լվացարան, դպիր-դպրանոց-դպրոց, արվեստ-արվեստանոց-արվեստարան։
5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր-ջրամբար-ծովաջուր, լույս-լուսաբնակ-արշալույս, հաց-հացահատիկ-թոնրահաց, որս-որսագող-ձկնորս, երգ-երգախումբ-, արյուն-արյունագույն- արվեստ-արվեստագետ-հնարվեստ, աստղ-աստղափայլ-ծովաստղ, օգուտ-օգտագործել-:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Рубрика: Հայոց լեզու

Հայց լեզու

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Անբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ ամպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասընկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակընթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
 Վերելքը դժվարին էր, բայց  ինքնըստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչընդոտները և չընկրկել: 
Լուսընկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ  հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան գույնզգույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաջվարդ երկնքով, պչրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանճ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոճիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նույնիսկ  չղջիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփգորգածածկսևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրե, անէանալ, այժմեական,Սևանհէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրե, մանրէաբան, հնեէագետ, անէություն, ջրեջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդողակ, գիշերուզոր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորս

հակաօդային, անօթևան, առօրյա, ովքեր

փոխոգնություն, օրեցօր, ապօրինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ;
Գործողություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը:
Օրինակ՝ Անձրևը լվանում է բոլոր հետքերը:
Եղելություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը, դառնալը:
Օրինակ՝ Աշնան գույներից բնությունը շքեղացել է:
Առարկայի մի բան անելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է արել, ի՞նչ արեց. ի՞նչ է անելու, ի՞նչ կանի և նման հարցերի:
Առարկայի մի բան լինելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ լինել, ի՞նչ է լինում, ի՞նչ է եղել, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման հարցերի:

Բայի կազմությունը

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր սոսկածանցավոր 3 բայ. ՝ ան, են, ն, չ:
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ, պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնելելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բազմապատկական ածանցով 3 բայ՝ ատ, ոտ կոտ, տ, կլտ:
ա. մորթոտել, նպաստել, նեղսրտել, կապոտել, կտրտելխարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, ցատկոտել, կոտրատել, կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել, հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, խոցոտել, ածխոտել, ցատկոտել
ե. փայլկլտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ, ճտճտալ

3. Ընդգծի՛ր 3 բազմապատկական բայ՝ արմատի կրկնությամբ:
ա. ջախջախելգոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել, սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել, կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, ծալծլել, բարբառել
դ. վազվզել, ավարտել, նեղսրտել, ծամծմել, դխկդխկալ, կողոպտել
ե. թշթշալ, փոշոտել, քաշքշել, խայտալ, խշխշալ, ժպտալ:

4.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Թարմանալ-թարմացնել
սարսափել-սարսափեցնել
մոլորել-մոլորեցնել
կռվել-կռվացնել
պայթել-պայթացնել
խմել-խմացնել
խոսել-խոսացնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագնեցնել
իջնել-իջացնել
քնել-քնացնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղացնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առողջացնել
կարմրել-կարմրացնել
կատաղել-կատաղացնել

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

բարձրացնում – բարձրացնել
կորցնում – կորցնել
ենթադրեց – ենթադրել
բարձրացնել – բարձրացնել
կանգնած – կանգնել
պնդեց – պնդել
շփոթված — շփոտվել
թոթվեցին – թոթվել
մտածել – մտածել
ասաց – ասել
վիճում – վիճել
մեծանում – մեծանալ
հեռանում – հեռանալ
հեռանում – հեռանալ
լսեն – լսել
բարձրացնում – բարձրացնել
գոռոմ – գոռալ
սիրահարված – սիրահարվել
բարձրացնում – բարձրացնել
խոսում – խոսալ
գտնվում – գտնվել
ջնջվում – ջնջվել
իշխում – իշխել
խոսում – խոսալ
շշնջում – շշնջալ
ասում – ասել
հեռացնում – հեռացնել
արտաբերված – արտաբերել
մեծացնում – մեծացնել
չարաշահեք – չարաշահել
կգա – գալ
կլինի – լինել
գտնի – գտնել

1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-պկարծել
պնդել-հաստատել
իշխել- թագավորել
արտաբերել- արտասանել
թոթվել- ցնցել
ջնջել- սրբել
շշնջալ-փսփսալ
ստիպել-պարտադրել
գոռալ-աղմկել
վիճել- կռվել
շփոթվել-խառնվել

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իր շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք ում ասես կարողանում են իրենց կամքը պարտադրել;
Նրանքել էլ կարող են մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ ինձ վրա զարմանում:
Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն- հպարտություն
երթ- թերթ, հերթ
աղեղ- բաղեղ
յուղ-ճյուղ
լոր- քլոր, շլոր, կլոր
ութ- թութ, մութ, բութ
վազ- ավազ, նվազ
աքար-Զաքար, շաքար
ախտ- բախտ, թախտ
ճար- վճար
նուշ- անուշ
ծուխ- ածուխ
կարել- նկարել
այծ- կայծ

Առաջադրանք գրքից, վարժություն 349

349. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»: