Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

. Որոշիր ընդգծված գոյականների հոլովը:

Ասում են, թե հենց մի փշուր հաց – ուղղական է գետնին – տրական ընկնում, երկնքից – գործիական մեզ համար անտեսանելի հրեշտակ – ուղղական է իջնում և կանգնում հացի – սեռական փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ – ուղղական պետք է հրեշտակներին – տրական օգնության շտապեն,  հացը գետնից – բացառական վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով – գործիական  մաքրվել, սրբացել:

2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։

ա. Տիկին, հատակին, մարտին, գետինկաղին, ջրվեժին, բաժինխուրջին, հաղարջին

բ. Թղթակից,  կողակիցդաշնակից, ծուղակից, խոսակիցուղեկից, խոյակից, կղզյակից

գ. Կորովգորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողովհոլով

դ. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդումփլուզում, երկնքում, անկումշտկում, որջում

2. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։

ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդուքրոջՀակոբենց, անտառի մեջ

3.  Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։

Տիկին,  ձորին ,  արձանին, հոգին, գերանդին, հացին,  գրին,  բանալին,   սարին

4. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։

ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից

բ. Հոգուցուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց

4. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։

 Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից

5. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։

Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի

6. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):

զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Լյուդվիգ Թոմա: Քեռի Ֆրանցը

Մայրս նամակ ստացավ զորացրված սպա քեռի Ֆրանցից և ասաց, որ ինքն իսկապես ուրախ է, որ քեռի Ֆրանցը գրել է, թե կամենում է ինձ մի կանոնավոր տղամարդ սարքել, և դա մեզ վրա նստելու է ութսուն մարկ՝ յուրաքանչյուր ամիս։
Ես պետք է քաղաք փոխադրվեի, որտեղ ապրում էր քեռիս։ Նրանք չորրորդ հարկում էին և շուրջբոլորը բարձրահարկ տներ էին և ոչ մի այգի չկար այնտեղ։
Ես իրավունք չունեի երբեէ խաղալու և այնտեղ ոչ ոք չկար, բացի քեռի Ֆրանցից ու քեռակին Աննայից, որոնք ամբողջ ժամանակ զգույշ էին, որ ինձ որեէ բան չպատահի։ Քեռիս այնքան խիստ էր իմ նկատմամբ, որ ամեն անգամ, երբ աչքն ընկնում էր ինձ վրա, ասում էր` «Սպասիր, դո՛ւ, անբան, անդաստիարակ, ես քեզ մարդ եմ սարքելու»…
Պատուհանից կարելի էր թքել ցած և լսել ճտճտոցր սալահատակին, երբ չէր դիպչում թիրախին։ Բայց երբ թուքը անցորդների գլխին էր ընկնում, նրանք գազազած դեսուդեն էին նայում ու ահավոր հայհոյանքներ տեղում։ Հաճախ, իհարկե, ես ծիծաղում էի։ Բայց այդ գործը միշտ էլ տհաճ էր ինձ համար։
Ուսուցիչս ինձ տանել չէր կարողանում, ասում էր, որ շատ վատահամբավ եմ։ Մի բան, որն իհարկե ճիշտ չէր, վատ վկայականս էլ նրա համար էր, որ տիկին ռեկտորի ընթրիքի մեջ ալյուր փչող «ռումբ» էի դրել։
Արածս, իհարկե, գովելի բան չէր, բայց ուսուցիչն էլ չեմ կարծում՝ կարիք ունենար կաշիս քերթելու։ Քեռի Ֆրանցը նրան շատ լավ էր ճանաչում և քանիցս էլ եկավ նրան տեսություն։ Հետո էլ համաձայնության եկան, որ բոլորով ձեռք-ձեռքի տված՝ ինձ «մարդ» դարձնեն։
Երբ դպրոցից տուն էի գալիս, պարտադրված անմիջապես նստում էի ու սկսում դաս սովորել։
Քեռիս միշտ էլ հետևում էր ինձ ու ասում.
– Էլի նույն հիմարություններն ես անում։ Անդաստիարակ, անպատկառ, սպասիր, ես դեռ քեզ ցույց կտամ…
Մի անգամ էլ թվաբանության խնդիր էի փորձում լուծել, չէի կարողանում։ Դիմեցի քեռուս, որովհետև նա մայրիկիս ասել էր, որ ինքը կամենում է ինձ աջակցել։ Քեռակինս էլ ասել էր, որ քեռիս շատ սրամիտ է, և ես շատ բան կարող եմ սովորել նրանից։
Այդ պատճառով էլ նրան խնդրեցի օգնել լուծելու այդ խնդիրը։ Նա կարդաց խնդիրն ու ասաց.
– Տո´, անպե´տք դդում։ Էլի չես կարողանում։ Էլ սրանից հեշտ… Հետո նստեց ու սկսեց լուծել խնդիրը։ Բայց խնդիրը չէր լուծվում։
Քեռիս փորձում էր, փորձում։ Նա ճաշից հետո ամբողջ ժամանակն անցկացրեց դրա վրա։ Եվ երբ ես հարցրի նրան՝ արդյո՞ք գտել է պատասխանը, իսկույն գազազեց և շատ կոպիտ ու կոշտ հայհոյեց ինձ։ Արդեն պատրաստվում էինք ընթրել, երբ նա բերեց լուծումն ու ասաց.
– էս հո մի բան չէր, էշի՛ գլուխ։ Հիմա կարող ես արտագրել։
– Ես ուրիշ անելիքներ էլ ունեի այդ ժամանակ։
Ես արտագրեցի ու հանձնեցի ուսուցչիս։ Հինգշաբթի օրր նա բերեց պատասխանները։ Ես էլ այն կարծիքին էի, որ անպայման մի երկուսեմ ստանալու։ Նորից ու նորից հինգ էի ստացել։ Էջը լրիվ կարմրացրած էր, և ուսուցիչս ասաց.
– Նման հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
– Քեռիս է լուծել խնդիրը։ Ես միայն արտագրել եմ,- ասացի ես։ Եվ ամբողջ դասարանր պայթեց ծիծաղից։ Ուսուցիչս խիստ կարմրեց։
– Դու մի անպետք ստախոս ես,– վրա բերեց նա։  – Կյանքդ էլ բանտում ես ավարտելու։                             Հետո էլ ինձ երկու ամբողջ ժամ պատժված պահեց դպրոցում։ Քեռիս արդեն իսկ սպասում էր ինձ, որովհետև միշտ էլ, երբ պատժվում էի և ստիպված երկար մնում դպրոցում, նա ծեծում էր ինձ։ Բայց ես անմիջապես բղավեցի, որ մեղավորն ինքն է, քանի որ սխալ է լուծել խնդիրր, և ուսուցիչն ասել է՝ նման մի հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
Այստեղ նա իսկականից սկսեց ծեծել ինձ և դուրս գնաց: Հաջորդ օրը ուսուցիչս կանչեց ինձ ու ասաց.
– Ես քո լուծումր մի անգամ էլ վերանայել եմ, շատ էլ ճիշտ է, բայց կատարված է շատ հին ձևով, որն այսօր այլևս չի կիրառվում։ Բոլորովին վնաս չունի, որ դու երկու ժամ պատժված մնացիր դպրոցում։ Արտագրելիս սխալ ես թույլ տվել և արժանի ես եղել այդ պատժին։
Նրանք համաձայնության էին եկել, որովհետև քեռիս էլ ասաց.
– Ես խոսել եմ ուսուցչիդ հետ։ Լուծումը շատ էլ ճիշտ էր, բայց դու, հիմար անասունդ, արտագրելիս անուշադիր ես գտնվել և սխալ ես թույլ տվել։
– Ես ուշիուշով եմ արտագրել։ Լուծումը ամբողջովին սխալ էր։
Մայրս գրում էր ինձ, որ քեռիս իրեն գրել է, թե ինքն այլըս ինձ օգնել չի կարող, որովհետև ես, ամենահասարակ հաշիվները նույնիսկ արտագրել չեմ կարողանում, և ինքը շփոթմունքի մեջ է ընկնում այդ պատճառով։
Սրան ասում են՝ իսկական ստահակ։

* Գերմանիայում մեկը ամենաբարձր նիշն է, գերազանցը, հինգը՝ ամենավատը:

Աղբյուրը

Առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ։
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
Քո հիմնավորված կարծիքը և վերաբերմունքը ստեղծագործության մասին։

Рубрика: Հայոց լեզու

Հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո-երեկոյի, մորաքույր-մորաքրոջ, ամառ-ամառվա, մեղու-մեղվի, տղա-տղայի, մարդ-մարդու, վարձ-վարձի, ձու-ձվի, ընկեր-ընկերոջ, ուսուցիչ-ուսուցչի:


2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ-կսկծի, ամուսին-ամուսնու, տատ-տատու, ուռենի-ուռենու, ականջօղ, տղամարդ-տղամարդու, թագուհի-թագուհու, պապ, ոսկի-ոսկու, քեռի-քեռու։


3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի-տարվա, ժամ-ժամվա, գագաթ, գիշեր-գիշերվա, րոպե, ամիս-ամսվա, դար, օր-օրվա, ցերեկ-ցերեկվա։


4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում-ընդմիջման, ձնաբուք, սառցալեռ-սառցալեռան, հուշասյուն, ամառ-ամռան, բեռ-բեռան, ազգանուն, նուռ-նռան, տեսանկյուն, գարուն-գարնան:


5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր-բաժնետիրոջ, տերտեր, տիկին-տիկնոջ, որդի, հարսնաքույր-հարսնաքրոջ, լապտեր, դասընկեր-դասընկերոջ, դուստր, տեր-տիրոջ, կին-կնոջ:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն-եռանկյան, շարժում-շարժման, ձյուն-ձյան, թոնրատուն-թոնրատան, ձուկ-ձկան, շուն-շան, թերություն-թերության, կորյուն, արյուն-արյան, հանգիստ:


2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր-հոր, տիրամայր-տիրամոր, խաղընկեր, մորեղբայր-մորեղբոր, վանահայր-վանահոր, քույր, եղբայր-եղբոր, սկեսրայր, նախահայր-նախահոր:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Փակագծերի մեջ առնված բառերը դիր սեռական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

Սիրում է Արամայիսը  աշնան  բազմազան երանգները: Փռվել է գյուղը լեռան  թեք լանջ ին, այգիների մեջ : Հովտի  միջով անցնում է գետակը, որի ջուրը հստակ է բյուրեղի պես: Քայլում է Արամայիսը այգու  միջով ու հիշում մանկության օրերը: Այստեղ`  առվի, եզրին, նա շատ է խաղացել: Նա, հոր ձեռքը բռնած, գալիս էր այգի և մնում մինջև ուշ երեկո: Մոր մասին նա շատ աղոտ հիշողություն ունի: Քայլում է ու լսում թափված  տերևի հաճելի խշշոցը ոտքերի  տակ: Քամու հոսանքով թռնում են դեղին տերևները ու պար  բռնում օդի մեջ:

2. Փակագծերի մեջ առնված բառերը դիր տրական  հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

 Գնացքը մոտենում է հայրենի քաղաքին:
Գուրգենը մոտենում է անտառին, կանգ է առնում  անտառի եզրին և ականջ դնում թռչունների երգին:
Արևի շողերն ընկել են լեռան  բարձր կատարին:
Երգում է դեղձանիկը, հեռվից մի ուրիշը ձայնակցում է նրա երգին:

3. Փակագծերի մեջ առնված բառերը դիր  բացառական  հոլովով:

Ծագում է մանուկ արևը գարնան 

  Կովկաս լեռների ձյունի պատնեշից:
   Զարթնում են մեկ-մեկ  սարերն աննման 
   Ձմռան անվրդով քնի մշուշից
   Ամեն մի ձորից  աղբյուր է հոսում,
   Ամեն մի թուփից բլբուլ է խոսում:

Որոշել տրված գոյականների հոլովը

Հայրինիքից-բացառական
ժողվի-սեռական
վճռով-գործիական
աշխարհին-տրական
գործերով-գործիական
լուրից-բացարական
երեխայի-բացառական
ընկուզենու-սեռական
սարու-հայցական
բանակից-բացառական
լեռան-սեռական
գյուղում-գործիական
տիրուհուց-
հոգով-բացառաան
օրը-հայցական
եղբորից-բացառական
ընկերոջ-սեռական
սիրուն-տրական
տունը-հայցական
աղջկան-սեռական
ժամվա-սեռական
գարնանը-հայցական
տանտիկնոջ-սեռական

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Լրացուցիչ առաջադրանք

1.Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա.Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին։

Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ։


Գ.  Հաստաբուն ընկուզենիների տակ՝ հասարակ նստարանների վրա տեղավորվել էին բավականին մեծ թվով մանուկներ, պատանիներ։


Դ. Աշխարհի ցավերից անտեղյակ՝ արևը բարձրանում էր սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տներով լեցուն գյուղերը։

2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Լեռ,  սեղան,  գիտնական, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում,  ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

Ծառ-ծառի

սեղան-սեղանի

ուսանող-ուսանողի

րոպե-րոպեի

գինի-գինու

տիրուհի-տիրուհու

այգի-այգու

հոգի-հոգու

օր-օրվա

ժամ-ժամվա

ամիս-ամսվա

գարուն-գարնան

որոշում-որոշման

ձմեռ-ձմռան

քույր-քրոջ

ընկեր-ընկերոջ

տանտիկին-տանտիկնոջ

հայր-հոր

մայր-մոր

եղբայր-եղբոր

անկյուն-անկյան

սյուն-սյան

տուն-տան

ուրախություն-ուրախության

սեր-սիրո

կորուստ-կորստի

աղջիկ-աղջկա

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

140. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Վերադառնալ ո՞ւր , ինչի՞ն :
Տուն-ուր

երկիր-վերադառնալ ուր

միտք-անրադառնալ ինչին

կարծիք-անրադառնալ ինչին

Միտք-անրադառնալ ինչին

հայելի-անրադառնալ ինչին

ջրեր-անրադառնալ ինչին

ապակի-անրադառնալ ինչին

կարծիք-անրադառնալ ինչին

Անրադառնալ ինչի՞ն որտե՞ղ

 141. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):

Դավաճանել ընկերոջը, հայրենիքին

Ուրանալ դիմացինին, հայրենիքը

142. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Բացատրել սխալը

Մոռանալ դասը

Կարոտել տատին

Մոռանալ մարկանց

Մոռանալ զանցանքը

Կարոտել ընտանիքին

143. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Գրկել աղջկան, մորը, երեխային, Լուսինեին, Արային

Բռնել երեխային, թևը, գլուխը, մազերը

Փարվել թևին, աղջկան, գեղեցկուհուն

144. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ ծնողներով, ընկերներով, քրոջով, հայրենիքով

Կարոտել ծնողներին, հայրենիքը, ընկերներին, արևը, հողին

Սիրել հայրենիքը, հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին

Մտաբերել-քրոջը



145. Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:

Օրինակ`

Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից: Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:

Ընկեր-բացի ընկերոջից, բացառությամբ ընկերոջից, կին-բացի կնոջից, բացառությամբ կնոջից, Արման-բացի Արմանից, բացառությամբ Արմանից, տեր բացի տիրոջից, բացառությամբ տիրոջից, մարդիկ-բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից, տղաներ-բացի տղաներից, բացառությամբ տղաներից, կինո-բացառությամբ կինոյից, բացառությամբ կինոյից, արվեստ-բացի արվեստից, բացառությամբ վարդեր- բացի վարդերից, բացառությամբ վարդերից, մեղու-բացի մեղվից, բացառությամբ մեղվից:

146. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի  (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տանը (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ  ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:

147. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր) ջրերի՝ (ալիք) ալիքի կապտականաչավուն  լուսարձակման (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերն (բույսեր), այնպես էլ կենդանիները (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությանբ (արտադրություն):

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Գոյականի հոլովումը

131. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Հավատալ ընկերոջը, հավատալ եղբորը, հավատալ մարդուն, հավատալ մարդկությանը, հավատալ խոսքին, հավատալ գործին, հավատալ վերադարձին։

132. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

Խուսափել ընկերոջից, խուսափել եղբորից, խուսափել մարդուց, խուսափել հանդիպումից, խուսափել զրույցից, խուսափել հարցուփորձից։

133. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

Երեխա-երեխայով, աշակերտներ-աշակերտներով, ընկերներ-ընկերներով, գրականություն-գրականությունով, մեքենա-մեքենայով, սպորտ-սպորտով:

139. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):-Տիրապետել լեզվին։
Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):-Տիրել ամրոցին։
Դավանել ինչի՞ն:-Դավանել կրոնին։

145. Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:

Օրինակ`

Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից: Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:

Ընկեր-բացի ընկերոջից, կին-բացառությամբ կնից, Արման-բացի Արմանից, տեր, մարդիկ-բացի մարդկանցից, տղաներ-բացի տղաներից, կինո-բացառությամբ կինոյից, արվեստ-բացառությամբ արվեստից, վարդեր-բացառությամբ վարդերից, մեղու-բացի մեղույից:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ցուրտ-ցրտեր, ուղեբեռ-ուղեբեռներ, փունջ-փնջեր, անձրև-անձրևներ, տղամարդ-տղամարդիկ, գամփռ-գամփռներ, սպա-սպաներ, ակումբ-ակումբներ, արկղ-արկղեր, գառ-գառներ, ֆիդայի-ֆիդայիններ, օդաչու-օդաչուներ, վիպասան-վիպասաններ, հարս-հարսներ, վաճառատուն-վաճառատներ, եղնիկ-եղնիկներ, ժամացույց-ժամացոււցներ, իտալացի-իտալացիներ, թի-թիեր, պատշար-պատշարներ, մատենագիր-մատենագրեր, դուռ-դռներ, սանր-սանրեր, սկյուռ-սկյուռներ, հողագործ-հողագործներ, նուռ-նռեր, գինի-գինիներ, սիրտ-սրտեր, ծառաբուն-ծառաբներ, ձու-ձվեր, պատճեն-պատճեններ, տետր-տետրեր, ծունկ-ծնկեր, զեբր-զեբրներ:


2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր արեշ, Մխիթարյան միաբանություն, Հայկական լեռնաշղթա, Խաղաղ օվկիանոս, Տրդատ Երրորդ, Բերինգի նեղուց, Սասունցի Դավիթ, Արագածոտնի մարզ, Ռուսաստանի Դաշնություն, Վայոց ձորի մարզ, Տիգրան Մեծ, Սևանա լիճ, Երևանի նահանգ, Արտաշես Բարեպաշտ, Նորքի զանգված, Բարձր Հայք, Միջին Ասիա, Հայաստանի Հանրապետություն, Նոբելյան մրցանակ, Բալկանյան թերակղզի:


3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբերգիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:

բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվերուլատեր:

գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:


4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

Նախիր-կովերի խումբ, վտառ-ձկների խումբ, երամակ-ձիերի խումբ, երամ-թռչունների խումբ, նավատորմ-նավերը միասին, պարս-մեղուների խումբ, դեղորայք-շատ դեղեր միասին, առականի-առակների հավաքածու։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

127. Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ…ը (արագիլ) …ում  (աշխարհ) շատ տարածված…  (թռչուն ) է:
Սպիտակ արագիլը աշխարհում շատ տարածված թռչուն է:
Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի,Վայքի և Աշոցքի շրջաններում: 
Չվող թռչուններ են՝ և կտուց ոոտքերը՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով ու գաղթով ով  :  բույնը տեղադրում են շենքի տանիքին ,մետաղյա կամ բետոնե բարձր շյունին և նման այլ տեղում : մարդիկ սիրում են նրանց թռիչքի հանգստությունըը , թևի   ու խոր թափարմանը:

128. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն-ազգ (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն-դասարան, զինվորներ ամբողջություն-բանակ, շատ դեղեր-դեղատուն, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն-դպրոց:

129. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ է, իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրանց:

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև նրանք կխժռեին իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել է, , դրան նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նա դեռ կազմակերպվելու փորձ չի անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան վտանգ է սպառնում: