Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու


76. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:


Ոսկեշար-արծաթաշար, բազմազբաղ-մտազբաղ, բազկատարած-ճյուղատարած, գնդացիր-ջրացիր, ստրկահոգի-մեծահոգի, սիրահոժար-ինքնահոժար, մեղմանվագ-ողբանվագ,
սառցալեզու-հայալեզու, բանաձև-շրջնաձև, գաղտագողի-որսագող:



77. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

Բառապաշար-բառախաղ, վիրաբույժ-վիրակապ, միամիտ-միատոն, սևահոգի-սևազգեստ, մանրազնին-մանրադիտակ, սրբատաշ-սրբապատկեր, մազապուրծ-մազակալ,
փայտահատ-փայտագործ, մթնկա-մթնշաղ, դյուրահավան-դյուրավառ, մրրկածեծ-մրրկահողմ, որմնադիր-որմնանկար:

78. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Հայրապետ-հայրապետական, դիմադիր-դիմադրություն, խաչակնքել-խաչակնքություն, ծանրակշիռ-ծանրակշռություն, գլխարկ-անգլխարկ, զվարթաբան-զվարթաբանություն, ձայնասփյուռ-ձայնատարած,
լուսապսակ-արևապսակ, աստղագուշակ-աստաղագուշակություն, մեղմաշունչ- մեղմաշնչորեն, կանխավճար-կանխավճարային, բարետես-անբարետես, ժպտալից-ամժպտալից:



79. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրեջք-իջնել
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր-բան
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ-սին:

80. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

81. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկան – չարագույժ:

Գթառատ-անգութ, թունաբեր-ջրաթույն, մտամոլոր-սրամիտ, կրթասեր-բարձրակիրթ, գնդակոծել-շարագունդ:

Рубрика: Հայոց լեզու

Բառակազմություն

Հայոց լեզու 7. Վարժություններ 71,72,73

71.Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն եւ համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել,հառաչել:
Մի մարդ /ձեռքը փակ / ժլատ հարեւանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար /ջարդ ու փշուր եղավ/ կոտրվեց: Հարեւանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, /տակից գլուխ/ անբողջովին ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը /աշխարհով մեկ եղավ/ ուրախացավ: Բայց մարդը /աչքը ծակ/ագահ է , չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, /ախ ու վախ արեց/հեռաչեց .-Նորը, /խոսք չկա/ իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Բառակազմություն

72.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից եւ ածանցից է կազմված, եւ պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:
Օրինակ`մթնկա-մթն(մութն) –կա-2 արմատ:
Բարեսրտություն-բարե (բարի-ա) սրտ (սիրտ) –ություն-2 արմատ եւ 1ածանց:
Դժկամություն-դժ-կամ(ք) ություն-1 արմատ եւ 2 ածանց:
Ա.Ծովահեն-2արմատ, լուսնկա-2արմատ, ընձուղտ-2արմատ, նավահանգիստ2 արմատ, գիսաստղ-2արմատ, գիտարշավ-2 արմատ, բախտակից-2արմատ, ճերմակաթույր-2արմատ, կամազուրկ-2 արմատ: Բարդ բառեր
Բ. Մաքրահնչյուն-2արմատ 1 ացանծ, ռմբարկու-2արմատ, վրիժառու-2արմատ, կառավարիչ-1արմատ և 1 ածանց,, կուսակցություն-1արմատ և 1 ածանց, անկանխակալ-1արմատ և 2 ածանց, աղմկարարություն -2 արմատ և 1ածանց, բանաստեղծություն- 2արմատ և 1ածանց, կարգադրիչ -1 արմատ և 1 ածանց:Ածանցավոր և բարդ ածանցավոր բառեր:
Գ.Բառարանային- 1արմատ 2 ածանց, անմտություն -1արմատ և 2 ածանց, դժբախտություն-1արմատ և 2 ածանց, հակագիտական -1արմատ և 2 ածանց, տկարություն -1արմատ և 2 ածանց, գրչակ, (ապաշնորհ գրող)-1արմատ և 1 ածանց, գրականություն-1արմատ և 2 ածանց:

73.Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:
Ա. Ծաղիկ,ուղի, լույս, բույր, պատ…բառ,պարզ,գույն,բաժակ,բարձ:
Բ. Արեւածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…հեռախոս,բերքառատ,ժամացույց:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի… ջերմություն, ջերմոց, բազմոց,անգետ,անուշադիր:


74. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատ ներն ու ածանցները ները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը բարդ են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը ածանցավոր են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք ունեն երկու արմատ և ածանց կամ ածանցներ:

75. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե
ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

Խնդրային, ոսկեձույլ, ջրանցք, կնամեծար, թթվածին, պիտանի, տարեմուտ:


Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխաանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Ահ-երկյուղ

ծուղակ-թակարդ

թախձանք-աղերսանք

ընչազրկություն-ախքատություն

թովչանք-հրապուրանք։

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք:

հռչակ- համբավ

առջաբան — ներածություն

ավար-կողոպուտ

բաղձանք — տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն-աչալուրջ

առաքինի-պարկեշտ

առույգ-եռանդուն

թանձր -խիտ

տրտում-թաղծոթ
2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

բանիմաց — լավատեղյակ

թույլ- տկար

թերահավատ-կասկածամիտ

հնազանդ-հեզ

շոզոքորթ-կեղծավոր։

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-պղծել

ըմբոստանալ-ընդվզել

գովել-դրավատել

վատաբանել-փնովել

խաղաղվել -հանդարտվել
2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

թմրել-ընդարամանալ

հավաքել-ժողովել

շահագործել-ճնշել

դժգոհել — տրտնջալ

վառել-հրիկզել



Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, ,, , , ըմբոստություն, ,, :

կորուստձեռքբերում

բերկրանքթախիծ

վերնահարկներքնահարկ

պատերազմհնազանդություն

Խաղաղություն ըմբոստություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ-թեթևամիտ

անագի-պոչավոր

զուսպ-կայուն

լի-դատարկ

սանձարձակ-անհաստատ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

մեկնել-ժամանել

հոդս ցնդել- հայտնվել

ատել-երկրպագել

փրփել-հանդարտվել

մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-Սոված
անխռով-խռոված
երերուն-կայուն
երջանիկ-տխուր
ուժեղ-թույլ
տարակուսելի-
կախյալ-ազատ
աղմկոտ-կամաց
արատավոր-մաքուր
զարդարուն-անկապ
բարձրաձայն-մեղմ ձայնով
քաղցրահամ-դառը
ընչատեր-անտուն
շնորհալի-ոչշնորհալի
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Լեզուն այն մարմնի մասն է որով մարդիկ խոսում են։

Անգլերեն լեզուն ամենապետքական լեզուներից է ամբողջ աշխարհում։

  • Օդ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
    իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
    ընդգծի՛ր:

Կենդանաները և մարդիկ շնչում են օդ։

Ինքնաթիռը օդ բարձրանալուց հետո ես ինձ երջանիկ զգացի։

  • Երես բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
    իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
    ընդգծի՛ր:

Մրցումների ժամանակ ես հարվածեցի իմ մրցակցի երեսին։

Գրքի երեսը ինձ շատ դուր եկավ։

Լեզու, օդ, երես, տուն, գլուխ բառերով կազմել բաղադրյալ բառեր որմիդեփքում դրանք լինեն առաջին արմատ, մյուս դեփքում՜ երկրորդ արմատ:

Լեզվանի անլեզու

օդապարիկ անօդ

երեսառած, աներես

անտուն, տնական

հաստագլուխ, գլխակ

Լրացուցիչ առաջդրանք

44 48 50

44. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու,
անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են
փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլ անգամ հողի վրա վառվում են
խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ
շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր
անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին
շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

1.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված(խոցված) ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված(նեղացած) հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին(հրապուրել):

Որոշել էր անպայման գրավել(նվաճել) այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու(վեր հանել):

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել(կառուցել):

  1. Կետերի հերթով գրի՛ր հոմանիշները հոմանիշները: տացված տացված նախադա իմա իմա կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու,  գողանալու ):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր,  խոնարհի՛ր ):

… (Ուզում, ցանկանում, տենչում,  մաղթում ) ենք, որ քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տե տե:

Ինչ ուզում ես՝ ( գրիր , շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Рубрика: Հայոց լեզու

Տեքստային աշխատանք: Հնարագետը

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

   կարճ

   թախտին

   մարդ


   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Դերձակ նշանակում է շոր, հագուստ կարող։

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր-գոյական

   Երկար-ածական

   Դերձակ-գոյական

   Ասել-բայ

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ծաղիկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Որովհետև նա կամակոր էր


8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը դիմում է խորամանկության։


9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Рубрика: Հայոց լեզու

Ընկերների մեղքով

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի[1] պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ֊որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի[2] դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Ես հոյակապ էի։

Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։

Միստր Մոնսոնը հավանաբար նպատակահարմար չհամարեց շարունակել բանավեճը։ Նա միայն նստել ու իր կոշիկներին էր նայում։

― Դե, ի՞նչ կասեք, ― ասացի ես։

― Այսպես ուրեմն, ― խեղճացած ձայնով ասաց նա։ ― Ես երևի ստիպված լինեմ մի լավ ծեծ տալ քեզ։ Դե, ի՞նչ կասեք։

― Ինչի՞ համար։

Ես անմիջապես ոտքի ցատկեցի՝ հայացքս չկտրելով սղագրուհուց, որի սեղանը հենց դռան մոտ էր։ Սղագրուհին անչափ գեղեցիկ աղջիկ էր, և ես ցանկանում էի հնարավորին չափ հաճելի տպավորություն ստեղծել իմ մասին, թեև չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ հույսեր էի փայփայում այն ժամանակ։

― Միսս Սլայֆո, ― ասաց միստր Մոնսունը։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի լսել, և մինչ միսս Սլայֆոն կկարողանար փակել իմ ճանապարհը, ես արդեն դռան մոտ էի, մի ակնթարթ հետո՝ միջանցքում և քիչ անց՝ համարյա դպրոցի հրապարակի կենտրոնում։

Նոր դպրոցի կարգապահության կանոնները մեկ անգամ ևս փորձության ենթարկվեցին և կրկին արդարացվեցին։

Ես տուն վերադարձա և տեսա քեռի Ալեքսանդրին, որը հյուրասենյակում սուրճ էր խմում։ Քեռի Ալեքսանդրը մեզ տեսնելու համար եկել էր Հարավային Կալիֆորնիայից։ Նա սովորում էր այնտեղ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրան պատմեցի ողջ իրողությունը։ Նա ինձ անխոս տարավ դեպի իր «Ապպերսոն» կոչվող մեքենան, և միասին ուղևորվեցինք Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։

― Դու ամեն ինչ պատմեցիր այնպես, ինչպես եղե՞լ էր, ― հարցրեց քեռի Ալեքսանդրը ճանապարհին։

― Այո, հենց այդ էր ողջ իրողությունը։

― Շատ լավ, ― ասաց նա։ ― Սպասիր մեքենայի մեջ։

Ես չգիտեմ, թե իրար հետ ինչի մասին խոսեցին քեռի Ալեքսանդրն ու միստր Մոնսունը, միայն թե մի քանի րոպե անց դուրս եկավ միսս Սլայֆոն, մոտեցավ մեքենային և ասաց․

― Քո քեռին, միստր Մոնսունը և միսս Շենսթոուն կցանկանային տեսնել քեզ դիրեկտորի ընդունարանում։

Երբ ներս մտա, քեռիս ասաց․

― Կան մարդիկ, որոնք գիտեն ամբողջ աշխարհում և երկրի վրա գտնվող տարբեր առարկաների մոտավոր տարիքը որոշելու շատ եղանակներ։ Թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են նրանք կատարում իրենց հաշվարկները, միստր Մոնսունը տեղյակ չէ։ Միսս Շենսթոուն նույնպես չգիտի և խոստացել է զբաղվել այդ հարցով։ Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։

Հետո շրջվեց դեպի դիրեկտորը։

― Ես չե՞մ խախտում մեր միջև եղած պայմանավորվածությունը։

― Ամենևի՛ն, ― ասաց դիրեկտորը։

― Այն միտքը, թե միայն հա՛յը կարող է այդպիսի հարց տալ, ― շարունակեց քեռի Ալեքսանդրը, ― միստր Մոնսունն արտահայտել է խորի՜ն ակնածանքով։ Հուսով եմ, որ այդպե՞ս է, միստր Մոնսուն։

― Այո՛, ― ասաց միստր Մոնսունը, ― մի քաղաքում, որտեղ ապրում են տասից֊տասնհինգ հազար հայեր, հազիվ թե կարողանայի․․․

― Այո, պա՛րզ է, որ խորի՜ն ակնածանքով, ― ասաց քեռի Ալեքսանդրը։

Հետո դիմեց ինձ։

― Այսօր կարող ես չմասնակցել պարապմունքներին և գնալ, ուր որ ցանկանաս, բայց վաղը կմտնես դասարան այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Հուսով եմ, սա է՞լ է համապատասխանում մեր միջև եղած պայմանավորվածությանը, ― ասաց դիրեկտորին։

― Ես կցանկանայի հետաքրքրվել, թե արդյոք նրա համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե փոխադրվեր Հոթորնի[3] անվան դպրոցը, ― հարցրեց միստր Մոնսունը։ Բայց իմ քեռին անմիջապես պատասխանեց․

― Նա ապրում է այս թաղամասում։ Նրա ընկերները հաճախում են այս դպրոցը։ Ես անձա՛մբ կհետևեմ, որ նա մեծ հաջողությունների հասնի ձեզ մոտ։

― Մենք բոլո՛րս կհետևենք, ― ասաց դիրեկտորը։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։

Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։

Հաջորդ օրը ներկայացա միստր Մոնսունին, որը, ինձ տեսնելուն պես, ցանկացավ փակել աչքերն ու խորը քուն մտնել։

― Ես եկել եմ ներողություն խնդրելու, ― ասացի ես, ― և ոչ մի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեմ։

― Քեզնից միայն պահանջվում է, որ ավելի քաղաքավարի ձևով տաս քո հարցերը, ― ասաց նա։ ― Այժմ կարող ես գնալ։

Իսկ աչքերը, իհարկե, նա չցանկացավ բացել։

Այնտեղից ուղղվեցի դեպի հին աշխարհի պատմության դասարան։ Միսս Շենսթոուն նստած էր սեղանի առջև և, ինչպես երևում էր, խիստ զբաղված էր ինչ֊որ գործերով։

― Ցավում եմ, որ այդքան տհաճություններ պատճառեցի ձեզ, ― ասացի նրան։ ― Այլևս չեմ անի։

Մի պահ ինձ թվաց, թե նա պատրաստվում էր նորից նետվել ինձ վրա, բայց մյուս ակնթարթին կարծես լրիվ խաղաղվեց և, աչքերը թղթից չկտրելով, շատ չոր ձայնով ասաց․

― Նրանք հաշվարկներ կատարելու ինչ֊որ ձև ունեն։ Այժմ կարող ես գնալ։

Ես լիովին համոզված էի, որ օրերից մի օր և՛ դիրեկտորը, և՛ ուսուցչուհին վեր կհիշեն, թե որքան վեհանձնորեն էի ես ինձ դրսևորել այդ չարաբաստիկ պատմության մեջ, բայց, ինչպես ասացի, նրանք ոչ մի տող էլ չեն գրել, ուստի ես ստիպված եղա այդ անելու։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

Այնուհետև բազում ուսուցիչներ իրար փոխարինեցին հին աշխարհի պատմությունը դասավանդելու համար, բայց, քանի որ այդ ժամանակ նոր դպրոցը վերջնականապես հաստատել էր իր տեղը Լոնգֆելոյի միջնակարգում, ուստի բոլորն էլ անխտիր դիմանալով մեկ օր, ամենաշատը՝ մեկ շաբաթ, ցանկանում էին հնարավորին չափ շուտ և ընդմիշտ հեռանալ մեզնից։

Միստր Մոնսունը բազմիցս ելույթներ ունեցավ համադպրոցական ժողովներում՝ խոսելով պատշաճ շարժուձևերի և ընդհանրապես կարգ ու կանոնի մասին, բայց նրա խորհուրդներն այդպես էլ մնում էին օդում կախված։ Մի ամիս հետո նա նույնպես հեռացավ դպրոցից, և նրան փոխարինեց մի մարդ, որը որպես կապիտան իր քաջագործություններով մեծ հռչակ էր վայելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեղ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փոխադրվեցի տեխնիկական թեքումով միջնակարգ դպրոց՝ մեքենագրել սովորելու։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Օգտվելով հոմանիշների բառարանից՝ կետերի փոխարեն գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառորոնցում լինի՝
գ տառը.
նույնիսկ-անգամ
նպաստել-օգնել
նվեր-պարգև
վաղը-էգուց
զգեստ-հացուստ
շահ-օգուտ
մեղեդի-երգ
խոչընդոտ-Գործունեությունը
աչքածակ-ագահ
երազանք-փափագ

ք տառը.
պղպեղ-Տաքդեղ
թագավոր-Արքա
տաբատ-Անդրավարտիք
անարատ-մաքուր
վռնդել-արտաքսել
ժողովել-…հավաքել
ճոխ-Առատ, բարիքնեով լի
ատամ-Կեռիք
գրավական-Երաշխիք
տաղանդ-Ձիրք

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Տրված բառերում կետերի փոխարեն գրիր այնպիսի տառեր, որ յուրաքանչյուր դեպքում ստացվի ոչ պակաս, քան երկու նոր բառ:
Վա…ք վարք վանք, բար… բարև բարի, …երան գերան բերան, հա…ել հանել հատել, եր… երգ երբ, հար… հարս հարց, ա…ատ առատ ազատ, բա…ակ բաժակ բարակ, կար… կարճ կարգ, հա…ուստ հագուստ հարուստ, …արդարել հարդարել զարդարել, երե… երեք երեկ, պա…ել պարել պատել, …յուղակ գյուղակ , …ատակ հատակ կատակ, վար… վարձ վարք, հան… հանդ հանք, շարժու… շարժուն շարժում, երգա…ան երգահան, անգի…,անգիր անգին, հու…ական հունական հուզական, քեր…ել քերծել քերթել, ան…ավ անցավ ամբավ, …երել քերել մերել, վա…ել վազել վանել, ծա…կել ծաղկել ծածկել, մածու… մածուն մածուկ, հա…ակ հատակ հասակ:
Օրինակ՝ նկա…ել- նկարել, նկատել:

2. Օգտվելով հոմանիշների բառարանից գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառ,որոնցում լինի`
բ տառը.

ծնողազուրկ-որբ
մաքրել-սրբել
սգալ-ողբալ
քեռի-մորեղբայր
մաքրամաքուր-անբիծ
փ տառը.
երկյուղել-սարսափել
արեգակ-փայիթոն
ավաղ-ափսոս
գույնզգույն-երփներանգ
պնակ-ափսե

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  •  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբհայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

  •  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

  •  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման  միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում  են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն  օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում:  Ծովն ինքնին  սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

38. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր:  Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի  համար:  Գագիկ թագավորը  մինչև անգամ   հեթանոսական մի բերդ կործանել  տվեց,  որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քաներկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան  հերոսների և Փրկչի բոլոր կարևոր   տնօրիությունները  երգում էին:

  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչվելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Կետերիփոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

29. Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ,
արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

  • 31. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, համպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

  • 32. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

  • 34. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

… մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում: