Ժամկետը` մարտի10- 14-ը:
Նպատակը` Կարդալ Չարենց, ճանաչել, ուսումնասիրել նրա գործունեությունը, բացահայտել, վերլուծել:
Բովանդակությունը
Անպայման կարդալ Ռեգինա Ղազարյան. «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» գրքույկը, որը պատմում է Չարենցի կյանքի մի կարևոր շրջանի մասին:
Կարդալ նաև Չարենցի ավագ դստեր`Արփենիկ Չարենցի հուշերից:
Կարդալ Չարենցի բանաստեղծությունները, վերլուծել, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Բերանացի սովորել տրված բանաստեղծությունները:
Չարենցը արվեստում. գտնել չարենցյան թեմայով կտավներ, երգեր Չարենցի բառերով
Նախատեսվում է
ճամփորդություններ Չարենցի կամ Արարատի կամար:
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ և լուսաբանում ենթակայքում, կայքում:
Рубрика: Հայոց լեզու
Երեք մայրիների հեքիաթը
Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:
Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:
Դեկտեմբերյան և ամանորյա նախագծեր

Սուրբծննդյան ընթերցումներ`
«Լուցկիներով աղջիկը»:
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն, Եղևնին
Հայկական Ամանորից:
Հացը` ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները:
Նոր տարին աշխարհի երկրներում:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;
Ամանորը մեր ընտանիքում
Սովորողը պատմում է, ներկայացնում տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:
Ածական անուն
Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ երկինք, տաք օր:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ մեծ տուն, խոշոր քաղաք։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:
Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։
Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի, այրի, համր, խուլ, որբ և այլն։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ, :
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Ըստ կազմության՝ ածականները լինում են՝
- պարզ՝ լայն, խոր, թանձր
- բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
- ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
- բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
- բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։
Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։
Նախածանցներ
ամենա-ամենալավ, ամենաշատ
ան-անամոթ, անալի
ապ-ապարձյուն, ապերախտ
դժ-դժվար, դժգոհ
չ-չտես, չկամ
տ-տհաս, տգեղ
Վերջածանցներ
-ալի
տնական, գործիական-ական
սիրային երգ, տնային-ային
երեքհարգ, յոթգլխանի-անի
գուրավետ, բուրավետ-ավետ
ձայնավոր, ծիրանավոր-ավոր
պոչատ, կիսատ-ատ
ոսկե, բրոնզե-ե
սիրելի, նազելի-ելի
հյութեղ, գունեղ-եղ
դյուրին, մթին-ին
ալարկոտ, քնկոտ-կոտ
ոսկյա, արծաթյա-յա
հողոտ, ամպոտ-ոտ
կծու, թթու-ու
շարժուն, խոսուն-ուն
ԿԱԼԻ ԵՐԳ
ԿԱԼԻ ԵՐԳ
(Լոռեցոնց)
Կալ արա, գնանք,
Ա՜ եզը ջան.
Հորովե՜լ,
Հո՜ րո՜ վելա՜։
Արի՜, ման արա,
Այ քեզ մեռնեմ,
Դարման արա,
Ղադեդ առնեմ։
Ոտիդ արա,
Ոտիդ ղուրբան,
Ուսիդ արա,
Այ ախպեր ջան։
Էլել ա, էլել,
Կալն էլել ա,
Հարել ես, հալել,
Հորովելա։
Ավետիք Իսահակյան Արևի մոտ
Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…
Առաջադրանքներ:
Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. «ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:»
4. աշխարհում շատ աղքատներ կան:
Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. «անուշ, բարի, կարմիր»
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:
Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել արտահայտությունը:
1.պատժել
2. «փորձության ենթարկել»
3. վախեցնել
4. անուշադրության մատնել
Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը:
Հարուստ
Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր համարձակ բառի հոմանիշը:
Անվախ
Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը:
Հաչոց
Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին:
Գործնական աշխատանք
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա,հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, խակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնայի, բու.եր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մրմուռ, մարմար, մրմռոց, փրփրել, բարբառ ել, արհամարհել, բաչձ, պառկել, :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջք
մամռապատ-մամուռ
Գործնական քերականություն
Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք, տանկ, սանր,
մարագ, նոր, բարդ
Գիրք-գիրգ
Տանկ-տանի
Սանր-մանր
Մարագ-կարագ
Նոր-նոր
Բարդ-մարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը) սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
Երեկոյան (մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից ( բառաչում էր):
Մի կատաղի քամի ( շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը ( ճռնչում):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն) շրջան:
Այդ (եռանդուն ) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված ( ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները ) սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
Մայրենի
- Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ)
Ող
… սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)
ոխ
Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)
Բույն
Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն)
Բուն
Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
Վիկտորիա
Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
Վիկտորյա
Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Բույր
Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)
Բյուր
… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասիա
… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Ասյա
… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆիա
… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյա
Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:
Առողջապահության լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:
Նրա հագուստը վարդագույնվերնաշապիկէր ու նորաձև փեշ:
Սիրում է ժամերով քայլել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:
Հավաքածբոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թխտապանսկում ում, դրեց պահարանի մեջ:
Խխունջի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ .ական հարցեր:
Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թա.ավոր բնակիչների՝ թռչունների համար:
Լավ լողորդի ու փրկարարի քn … մեր քաղաքից արդեն դուրս է եկել:
Վիրավոր գազանի վոռնոցը անտառում դեռ երկար լսվեց:
