Ձևակերպենք ռացիոնալ թվերի բազմապատկման և բաժանման կաննոները։
Կանոն 1. Միևնույն նշանն ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։ Օրինակ՝ (+1/3)x(+1/4)=+(|+1/3| x |+1/4|)=+1/12 (-1/3)x(-1/4)=+ (|-1/3| x |-1/4|)=+1/12
Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։ (+1/3)x(-1/4)=- |+1/3| x |-1/4|=-1/12
Կանոն 3. Միևնույն նշանն ունեցող ռացիոնալ թվերի քանորդը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։
Կանոն 4. Տարբեր նշաններ ունեցող ռացիոնալ թվերի քանորդը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։
Թեմա՝ Ռացիոնալ թվեր: Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր համախմբեր՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր։
Այդ թվերի ի հայտ գալը պայմանավորված էր առօրյա կյանքի հետ կապված գործնական խնդիրներով։ Սակայն կային դրանք գործածության մեջ մտցնելու նաև ուրիշ պատճառներ։ Օրինակ՝ կոտորակային թվերն օգտակար են նրանով, որ դրանք ներմուծելուց հետո կարելի է կատարել ցանկացած բնական թվերի բաժանում։ Իսկ բացասական թվերի ներմուծումը հնարավորություն է տալիս կատարելու ցանկացած բնական թվերի հանում։
Հարց է ծագում, թե գոյություն ունի արդյոք թվերի այնպիսի համախումբ, որում հնարավոր է կատարել ցանկացած թվաբանական գործողություն, այն է՝ մեկը մյուսից հանել ցանկացած կոտորակային թվեր և մեկը մյուսին բաժանել ցանկացած ամբողջ թվեր։ Պարզվում է, որ այդպիսի համախումբ գոյություն ունի, և այն ստանալու համար պետք է, դրական (սովորական) կոտորակներից բացի, դիտարկել նաև բացասական կոտորակային թվեր. օրինակ` -21/4, -3/7, -12/13:
Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի համախումբը։
Պարզ է, որ ամբողջ թվերը ռացիոնալ թվերի մի մասն են։
Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար բացարձակ արժեքներ, բայց տարբեր նշաններ, ապա ասում են, որ այդ ռացիոնալ թվերն իրար հակադիր են։
Օրինակ՝ -½ թվին հակադիր թիվը կլինի +½-ը, իսկ -3.1/4 թվին հակադիր թիվը` + 3. 1/4ը:
2. Բեր դրական կոտորակների օրինակներ, նշիր դրանց հակադիրները:
58/20=-58/20
15/6=-15/-6
3.Բեր բացասական կոտորակների օրինակներ, նշիր դրանց հակադիրները:
-25/-80=25/80
-30/-10=30/10
-8/-5=8/5
4. Ո՞ր ռացիոնալ թիվն է ինքն իրեն հակադիր: 0/0
5.Կոորդինատային առանցքի վրա նշիր հետևյալ կետերը
-1/2; 3 ; 4/8 ; 9/7 ; -5 ; -12/7 ; 0
6.Դպրոցի սովորողներից 15-ը սիրում են երգել: Դա դպրոցի բոլոր աշակերտների 5 %-ն է: Քանի՞ սովորող կա դպրոցում: Դպրոցի երեխաններին նշանակենք x հոգի ,ապա ըստ պայմանի կլինի ,որ 1)x*5/100=15 2)x=15*100/5= 300
Պատ.՝300
7. Գտեք տառային արտահայտության արժեքը.
ա) (3 · b + 4) ։ 2=11, եթե b = 6, գ) 48 ։ (2 · c – 6)=7, եթե c = –1,
բ) (8 – a) ⋅ (a + 5)=42, եթե a = 2, դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1)=810, եթե d = –2։
5) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37դմ և 10,01դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։ Լուծում 1)6,37-3,2=3,17 2)10,01-5,5=4,51 3)3,17+4,51=7,68 4)7,68+7,68=15,36
Պատ.`P=15,36 դմ
6.
Կոորդինատային համակարգում նշված են x և y կոորդինատներով կետեր: