Рубрика: Մայրենի

Հայոց լեզու 18, 19, 20, 21

18. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

Մրրիկ, Աննա, Հովհանեսյանն,   ուղղություն,  ճամփորդություններ,  բզզոց,   Րաֆֆի, Անդորր, դդում, թթու

19. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուրերփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուրճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուխպ:

20.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:

21. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօթյա:


Рубрика: Մայրենի

Գիտելիքի օրը իմ կյանքում

Զրույց-քննարկում սովորողների հետ

Ինչ է ինձ համար գիտելիքը:

Գիտելիքն ինձ համար լույս է, որը լուսավորում է կյանքս:

Ինչպես եմ ձեռք բերում գիտելիք:

Գիտելիքը ձեռք եմ բերում կարդալով, սովորելով և պրակտիկայով:

Գիտելիքի տեսակները:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել տեղանուններից առաջացած անձնանունները:
Աստղիկ, Անահիտ, Տարոն, Արարատ, Մասիս, Արտավազդ, Տրդատ, Արաքս, Տիգրան, Հրազդան, Տիրան, Սիփան, Վարդան, Վարագ, Վարդուհի, Վան, Աշոտ, Կարին, Գուրգեն, Սևան, Վանիկ, Հրայր, Սասուն, Հարություն, Տաթևիկ, Դավիթ Անի, Նաիրի, Դերենիկ, Նաիրուհի, Եղիազար, Հայաստան, Ալավերդյան, Բասենցյան, Նարեկ, Հասմիկ, Լոռեցյան, Վանեցյան, Գրիգոր, Մասիսյանց, Ս իմամվել, Ղափանցյան, Գևորգ, Շիրակյան, Կարինյան:

Ընտրել օտարաբանությունների հայերեն համարժեք հայերեն համարժեքները:


Սդելկա, դիրիժոր, սիստեմ, սպրոս, ստաբիլ, ստավկա, սպիրալ, սուվերեն, ստրախովկա, վալյուտա, վետո, տաբլիցա, տամոժնի, տոտալ, տրադիցիա:


Արժույթ, խմբավար, ինքնիշխան, պարույր, դրույք, ապահովագրություն, կայուն, ավանդույթ, խթան, պահանջարկ, համակարգ, մաքսակետ, ընդհանուր, արգելք, գործարք:

Ընտրել օտարաբանությունների հայերեն համարժեք հայերեն համարժեքները:


Տրադիցիոն, ցեխ, ցիկլ, ուտեչկա, ֆակտոր, ֆիկսել, ֆոնդ, ֆունդամենտալ, ֆունկցիա, օպերացիա, օբյոմ, օրիենտացիա, սխեմա, մակետ:


Գործողություն, մանրակերտ, կողմնորոշում, ծավալ, գործառույթ, հիմնարար, հիմնադրամ, ամրակայել, արտադրամաս, գծապատկեր, արտահոսք, գործոն:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպչել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:
Մրել-մրոտել
պատռել-պատռոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրտել
թռչել-թռչկոտել
խոցել-խոչոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական:
Պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փոխցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել-ծանոթին/աշխատանքին
հանդիպել-ծնողներին/խնդրին
զգուշանալ-թշնամուց/վտանգից
կարոտել-ընկերոջը/հիշողություններին
զրկվել- հարազատներից/ազատությունից
ուշանալ- ինքնաթիռից
դիմել- ուսուցչին/օգնությանը
խուսափել- մարդկանցից/պատժից

Առանձնացնել հետևյալ բայերի արմատները և դրանցով կազմել գոյականներ։

քամահրել-քամահրանք
սպանել-սպանդ,սպանություն
գովել-գովք,գովասանք
մեծարել-մեծարանք
կրկնել-կրկնություն
զեկուցել-զեկուցում
ընթանալ- ընթացք
նզովել-նզովք
աղոթել- աղոթք, աղոթքարան
թարգմանել- թարգմանիչ, թարգմանությույն
սրբագրել- սրբագրիչ
զարմանալ-զարմանք
ելնել-ելք
թռչել-թռիչք

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Բառաշարքում ընդգծել բայերը:
    Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:
  2. Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
    Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան:

  3. Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
    Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:

  4. Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
    Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:
  5. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
    Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն:

  6. Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
    Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:

  7. Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
    Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:
    Տեղի-շուրջբոլորը, ամենուրեք, ներքև
    Ժամանակի-օրեցօր, այժմ, հավիտյան
    Ձևի-գաղտագողի, բարեկամաբար, արագ-արագ
    Չափի-ամենևին, շատ, ամբողջովին

  8. Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
    Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար:
Рубрика: Մայրենի

Ձայնարկություններ

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յհա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկա-չխկ,ծվծվալ-ծվ, կռկռոց-կռ, վայել-վայ, թշթշոց-թշ, ծլնգոց-ծլ, թրխկոց-թրխկ, տզզոց-տզզ, թխկոց-թխ, բզզալ-բզզ, շրխկան-շրխկ :

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացողական-ուհ, օհ, վույ, ուֆ, ախ, ուռա, օյ, այ,

կոչական-հեյ, ջու-ջու, հարայ, ըհը, հոպ, տո, հայ, յա,

նմանաձայնական-ղա-ղա, կըռ, փըխկ, բըզզ, խըշշ, տըզզ,


4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ գլխին տալ-Զղջալ։

Ախ քաշել-Հառաչել։

Հարայ տալ-Աղմուկ բարձրացնել։

Рубрика: Մայրենի

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։


Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի ետևը, մինչև վարազները ջրի գային։
Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։
Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։
Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։
Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։
Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։
Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։
Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։
Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։
Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։
Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…

Հարցեր և առաջադրանքներ:


Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:

Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։ Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։


Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:



Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։

Բնութագրիր Պանինին:

Անսիրտ, դաժան


Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:

Որպիսի պատկերը ամբողչական լինի։

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

1.Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.


ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

2.Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:


Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, , շարան, դիրք, , արդուկ, շահույթ, , հատիկ, հյութ, հնչյուն, կաղնուտ, ականջ, օրո րոց, մրջյուն:

3. Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:


Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագ իր, ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր:
Հորեղբայր, Ծաղկաման, Մոխրաման, Շաքարավազ, Գետափ

Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ:


Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
Իշխել – Տիրել
Սփրթնել – Գունատվել
Վախենալ – Սարսափել
Աղաչել – Աղերսել
Ծաղրել – Հեգնել
Ահաբեկվել – Սաստկանալ

Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:


Վախ, դրացի, մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:
Վախ – Երկյուղ
Դրացի – Հարևան
Մրրիկ – Փոթորիկ
Երանգ – Գույն
Տրտմություն – Թախիծ
Կասկածանք – Տարակուսանք

Рубрика: Մայրենի

Մայրենի

1.Տրված բառերի հականիշները գրի´ր: 

Սիրուն-տգեղ, լավ-վատ,  մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-անկուշտ, դիտավորյալ-հատուկ, հիշել-մոռանալ, վառել-հանգցնել,  դրական-բացասական, թույլատրել-չթողել, , գումարել-հանել, թափթփել-հավաքել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-չօգնել, արագացնել-կամաձացնել:

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով: 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներնեն տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից: 

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և միքանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով: 

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե անաղմուկ, այլ աղմուկիաշխարհ է: 

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ: 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: 

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր: 

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա: 

Թացն էլ  չորի հետ վառվում է: 

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա 

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը: 

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Рубрика: Մայրենի

Մայրենի

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջառմիշտ, առվակ, առկայծելառէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամմթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույսարևամուտ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածրվատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկաղախին, արշավ, չմշկորդդյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդմարտիկ: