ՈՒզում եմ, որ Հայաստանը մոտ ապագայում լինի համար մեկը ռոբոտաշինության գծով: Ես էլ եմ ուզում զբաղվել ռոբոտաշինությամբ: Ռոբոտները հեշտացնում են մարդու կյանքը: Մարդն անում է ամեն ինչ, որպեսզի ոչինչ չանի: Ես էլ եմ ուզում ստեղծել խելացի ռոբոտներ: Առաջին հերթին ստեղծելու եմ զինվոր-ռոբոտներ: Նրանք հարձակվելու են Թուրքիայի վրա ու հետ նվաճեն մեր Արևմտյան Հայաստանը, որտեղ այժմ թուրքեր ու քրդեր են ապրում: Այդ մեգա-պատերազմից հետո արդեն հերթը կհասնի շինարար-ռոբոտներին: Նրանք պիտի վերակառուցեն մեր հին քաղաքները, եկեղեցիները, բերդերն ու դղյակները: Շինությունները պիտի լիներ մեծ, շատ մեծ ժայռաբեկորներից պատրաստված՝ ինչպես ժամանակին Սանասարն ու Բաղդասարն են շինել Սասուն բերդը:
