Рубрика: Մայրենի

Վերաբերական

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.)

Առաջադրանք:


1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար, անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած,
գնահատողական-դժբախտաբար, ցավոք
ժխտական- ո՛չ, չէ՛,
սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ,
երկբայական- գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
սահմանափակման-միայն, մի՞թե, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե
կամային-հապա, մի
զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ
ցուցական-ահավասիկ, ահա

զգացական-երանի:

2.Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Մրցույթի հաղթողը, անկասկած, լավագույն դասընկերս էր։
Նույնիսկ հայտնի գիտնականը չկարողացավ լուծել այդ խնդիրը։
Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ մեկնեինք հանգստանալու։
Կարծես թե իմ խոսքերի մեջ ինչ-որ բան նրան դուր չեկավ։
Ցավոք, նա չկարողացավ գրավել առաջին տեղը։
Ասածներիդ մեջ իրոք ճշմարտություն կա։
Ձեզ կհետաքրքրի այս գիրքը, մանավանդ եթե տանը փոքր երեխաներ ունեք։
Միմիայն մայրը գիտեր որդու գաղտնիքը։


3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Իհարկե-անկասկած-անշուշտ-անտարակույս

հիրավի-իրավամբ

դժբախտաբար-տարաբախտաբար

լոկ-միայն

ասես-կարծես

Рубрика: Մայրենի

Մայրենի

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

հաստատական
գնահատողական
ժխտական
սաստկական
երկբայական
սահմանափակման
կամային
8.զիջական
Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
Ժխտական վերաբերականներ: Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Ցուցական` ահա, ահավասիկ:
Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.)

Рубрика: Մայրենի

Հրանտ Մաթևոսյան: Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ:

1Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2 Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
3 Ընդգծիր այն հատվածները, որոնցում տղան գիտակցում է իր արարքի տգեղությունը:
4 Տղային արդարացրու, մեղադրիր, բնութագրիր:
5 Ինչու՞ է պատմվածքը վերնագրված «Հացը»:
6 Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Рубрика: Մայրենի

Վահան Թոթովենց։ Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
Կիզիչ-այրիչ, հուժկու-ուժեղ

2.Բնութագրիր անապատի մարդկանց:

Մարդիկ չունեին տներ և այդ պատճառով ապրում էին վրաններում։

3.Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:

Ուղտը ուզում էր ազատություն և այդ պատճառով համառում էր։

4.Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:

5.Բնութագրիր քաղաքի բնակչությանը:

Քաղաքի բնակիչները խղճացին ուղտապանին և փորձում էին օգնել նրան։

6.Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր։

Մեկ սապատ ունեցող ուղտերի մոտ հղիության շրջանը տևում է-15ամիս
Երկու սապատանոց ուղտերի հղիությունը տևում է-13 ամիս
Մեկ սապատտ ունեոց ուղտերի բարձրությունը-1,8-2 մետր է
Ուղտերի ամենա բարձր արագությունը 65կմ/ժ։

7.Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:

Ուղտաբեռ, ուխտաբար

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1. ՙՀետևյալ բառերով երկուական նոր բառ կազմիր այնպես, որ ի ձայնավորը հնչյունափոխվի:

Խինդ,

շոգի-շոգենալ-շոգեխաշել,

գինի-գինետուն-գինեգերծ,

շիշ-շշալցում-շշաձև,

կիթ-կթձել-կթվոր,

բիծ-բծավոր-բծախնդիր,

թախիծ-թախծալի-թախծորեն,

ծաղիկ-ծաղկել-ծաղկալի,

սկիզբ-սկզբնական,սկզնաբար,

գիրկ-գրկել-գրկախառնվել,

ոսկի-ոսկե-ոսկյա
Օրինակ` խինդ-խնդալի, խնդություն:

2.Գրիր 3-ական բառ, որ սկսվի է տառով, վերջանա է տառով, բառամիջում ունենա է տառը:

Էշ, էջ, էջանշան, ինչևէ, երբևէ, որևէ, հնէաբան, ելևէջ, մանրէաբան։

3. Գրիր 5-ական բառ, որ սկսվի օ տառով, բառամիջում ունենա օ տառը:

Օր, օրորոց, օդ, օթ, օրինակ, տնօրեն, կեսօր, հօգուտ, շօգնել, միջօրե։

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Թզաչափ- թիզ
խճանկար-խիճ
մշտատև-միշտ
կկվականչ-կկու
պտուտակ-պտույտ
փշրանք-փշուր
սիրալիր-սեր
ձիթապտուղ-ձեթ
մրջնաթթու-մրջյուն
խնկաման-խունկ
ժրաջան-ժիր
ծլարձակել-ծիլ
ալրաղաց-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարհել, լեհ, ապաշխարել, աշխարհ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալբղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշար
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

1.Բառաշարքում ընդգծել հինգ թվական:

Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթականությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

2. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքնուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

3. Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդբլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

4. Բառաշարքում ընդգծել հինգ շաղկապ:

Սակայն, փոխանակ, և, չնայած, ուորովհետև, հանուն, բայց, մինչդեռ:

5. Բառաշարքում ընդգծել հինգ կապ:

Դեպի, երբեք, քանիՀօգուտ, նման, դարձյալ, պես, միշտ, շնորհիվ, գրեթե:

6. Ընդգծել հինգ մակբայ:

Ամենուր, որոշ, աղմկոտ, վաղը, հերոսաբարհազվագյուտխմբովիկրկին:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում (ազատվում) անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում (ընթանում) հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ (զարթնում եմ) գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում (նայել) ::հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս(հարձակվել), և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում (հարձակվել) մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում (վախեցնել) քեզ. հանկարծ տանի (քշի) հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են (նկատվում են) ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են (քնում են) : Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով,(խոնարել) խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում (տեղաշարժում) ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում (սփռում) չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են (նշմարվել) արծաթազօծ լեռնագագաթները:

Բաց թողած տեղերում լրացնել օ կամ ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկվորյակ, ընդօրինակել, թիկնօթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հօգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղօրոք, տոթ, տարօինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Լրացնել բաց թողնված տառերը`է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ: Առօրէական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջ բոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցէ անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը: Ինչևիցէ, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ գոյականները:

Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:

Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:


Լույս-Լուսինե, լեռ-Լեռնիկ, գառ-Գառնիկ, թագ-Թագուհի, նազ-Նազելի, վարս-Վարսինե, վարդ-Վարդուհի, ցող-Ցողիկ, արծիվ-Արծվիկ, սաթ-Սաթենիկ, խաչ-Խաչիկ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ-ահ

Ավարտ-վերջ

գրոհ-հարձակում

տանջանք-տառապանք

ծիծաղ-քրքիջ

որոշում-վճիռ
բ. հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

ա. հոտ-բույր

բողոք-գանգատ

հռչակ-համբավ

ցավ-կսկիծ

վախ-երկյուղ

զայրույթ-ցասում


բ. համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ. նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրադարան, քաղաքապետ, ծովեզր, որս, լեռնագագաթ, զարկերակային։

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ. սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակապետ, ճակատագիր, գինամոլ, պարասրահ։

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ-արհեստանոց

խմոր-խմորավոր խմորեղեն

թագ-թագավոր, թագեղեն

գազան-գազանանոց, գազանարան

հավաք-հավաքական, հավաքարար, հավաքավոր

հեծանիվ-հեծանվորդ

որս-որսորդ

զինվոր-զինվորական

դատ-դատավոր, դատարան

ճանապարհ-ճանապարհորդ

բառ-բառարան

ներկ-ներկավոր

առևտուր-առևտրեղեն

երշիկ-երշիկանոց, երշիկեղեն

խորհուրդ-խորհրդավոր
բ. -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:

Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:


Երկնքի — երկինք

ծերունու — ծերունի

տան — տուն

քրոջ — քույր

տարվա — տարի

առվի — առու

մարդու — մարդ

խմբում — խումբ

սրտից — սիրտ

մոր — մայր

ծաղկով — ծաղիկ

փշատենու — փշատենի

գարնան — գարուն

կավճով — կավիճ

վշտից — վիշտ

մանկության — մանկություն

պատվով — պատիվ

տիրոջ — տեր

շարժման — շարժում

ամուսնում — ամուսին

թփի — թուփ

արյան — արյուն

հաշվից — հաշիվ

աշնան — աշուն

անկյան — անկյուն

կնոջից — կին

քեռու — քեռի

որդու — որդի

ձյան — ձյուն

ձկան — ձուկ

գրկից — գիրկ

աղավնու — աղավնի

գրքում — գիրք

շան — շուն

Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան։ Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

– Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


Բախելով-Ծեծել Հեծնել-ձիու վրա հռչակավոր-ունեցող խրխնջաց-արձակել
քմահաճ-շարժվելով


2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

Քանի որ Մուրադը շատ էր սիրում ձի և դա ոչ թե գողություն էր այլ մակական երեզանքների իրականացում։
3. Բնութագրիր Արամին:

Նա շատ բարի էր սիրում էր ձիավարել բայց Մուրադի նման ճարպիկ չէր։


4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:

Եթե Մուրադը ձին վաճառեր և փողը ոգտագործեր դա կհամարվեր գողություն։


5. Բնութագրիր Խոսրով քեռուն:

Խոսրով քեռին իր մեջ խտացնում է հայ այն մարդուն որը լցված է անսահման բարությամբ և ամենավատ իրավիճակում ասում է վնաս չունի ուշաբրություն մի դարցրու միաժամանակ նա մտածում է, որ մեր աղգը մի ամբողջ երկիր է կորցրել իսկ Ջոն Բայրոն անհանգստանում է կորած ձիու համար


6.Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:

Մուրադը ու Արամը ճիշտ խնամել կերակրել և վարժերել ձիուն։

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը խաղցածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ դյուրին։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;


Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ — վճիտ
այգաբաց — մայրամուտ
աշտանակ — ճրագակալ
գիրթ — շեշտակի
թափոր — շքերթ
կտրիճ — քաջ
մահիկ — կիսալուսին
շեղբ — ծայր
սկահակ — փոքրիկ գավաթ
դշխուհի — արքայադուստր
դժնի — դաժան
կշտամբանք — մեղադրանք
մարտիկ — ռազմիկ
մթնշաղ — աղջամուղջ

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

աստղիկ, գոռ, հասմիկ, մաքրուհի, զեփյուռ, գավառ, թագուհի, սպիտակ, արև, լուսին, կարապետ, անդրանիկ, ավան