Рубрика: Մայրենի

Շաղկապ

Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Երկինքը մթնեց , ևանձրև սկսվեց: Սա բարդ նախադասություն է, և  շաղկապը իրար է կապում երկու պարզ նախադասությունները:

Մանեն և Նանեն քույրեր են, այս նախադասության մեջ և շաղկապը իրար է կապում նախադասության անդամներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ,  թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:

Առաջադրանքներ:

 1. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

  • Մենք չենք հասնի մեր նպատակին, եթե չցանկանանք։
  • Նրան պետք է համոզել, որպեսզի նա անի այդ դժվար բանը։
  • Ես չկարողացա պարապունքի գանալ, որովհետև ես հոգնած էի։
  • Նրա պատմությունը այդքան էլ հետաքրքիր չէր, սակայն ինձ դուր եկավ։
  • Իսկ նա կարո՞ղ է գալ դպրոց:
  • Ես և դու ամենալավ ընկերներն ենք։

2.Կետադրիր նախադասությունները և ընդգծիր շաղկապները: 

 Սուրբ Հեղինե կղզին պատված էր համատարած անտառով, երբ պորտուգալացիները հայտնագործեցին այն:

Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:

Արևելյան մի տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 

Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

3. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:

(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում, երբ իրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ, քանի որ հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում նա, որ համառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել, բայց այդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, ….եթե ժամանակը զուր չվատներ:

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Ընդգծիր շաղկապները
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց:Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2. Երփեմն, երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք`խոնարհ, բայց արժանապատիվ: Կրծքից արձակելով զղջման հառաչանք՝ խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:

3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փրփրացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի ալիքները: Արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչյունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը` պչրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարհած ճյուղերը: Արթնացան ծաղիկները՝ գինարբուքը, սուսամբարը, վարդը:

5. Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևույթացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղք պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թրթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիքի դուռը:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Նախքան-նախքան վերադարձը, նախքան հանդիպումը
անկախ-անկախ վերաբերմունքից, անկախ կամքից
շնորհիվ-ուսման շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ
ըստ-ըստ տվյալների, ըստ էության
հօգուտ-հօգուտ երեխաների, հօգուտ աշխատանքի
մինչ-մինչ վերադարձ, մինչ հանդիպում
նկատմամբ-ընկերոջ նկատմամբ, եղբոր նկատմամբ
ընդդեմ-ընդդեմ թշնամու, ընդդեմ հակարակորդի
առանց-առանց միջոց, առանց կանոնների

 

Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը: 

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության): 


Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Օգտին, պես, հանուն, առանց, բացառությամբ, նկատմամբ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև: 

  • Նախադրություն-հանուն, առանց, բացառությամբ, անկախ համար, դեպի, հօգուտ, որպես, մինչև։
  • Ետադրություն-օգտին, նկատմամբ, հանդերձ, հեռու, ներքո նման։
Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Նախքան-նախքան վերադարձը, նախքան հանդիպումը
անկախ-անկախ վերաբերմունքից, անկախ կամքից
շնորհիվ-ուսման շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ
ըստ-ըստ տվյալների, ըստ էության
հօգուտ-հօգուտ երեխաների, հօգուտ աշխատանքի
մինչ-մինչ վերադարձ, մինչ հանդիպում
նկատմամբ-ընկերոջ նկատմամբ, եղբոր նկատմամբ
ընդդեմ-ընդդեմ թշնամու, ընդդեմ հակարակորդի
առանց-առանց միջոց, առանց կանոնների

 

Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը: 

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության): 


Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Օգտին, պես, հանուն, առանց, բացառությամբ, նկատմամբ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև: 

  • Նախադրություն-հանուն, առանց, բացառությամբ, անկախ համար, դեպի, հօգուտ, որպես, մինչև։
  • Ետադրություն-օգտին, նկատմամբ, հանդերձ, հեռու, ներքո նման։

Рубрика: Մայրենի

Մայրենի


1. Փակագծերում տրված տարբերակներից ընտրե՛ք ճիշտը։

Ես ձեզ /բազմիցս, բազմիցս անգամ/ զգուշացրել եմ։

Ռուսերեն այնքան գիտի, որ /հազվագյուտ, հազվադեպ / է օգտվում բառարանից։

Կարծում եմ՝ պետք է /միաժամանակ, միառժամանակ/ սպասել մինչև կճշտվեն որոշ հանգամանքներ։

Ես ձեր կարծիքը /ամբողջովին, բոլորովին/ ընդունում եմ և պատրաստեմ պաշտպանելու այն։

Տնօրենը / խստիվ, խստիվ կերպով/ արգելել է դասերի հաշվին այլ գործով զբաղվելը։

Բոլորը / հոտնկաց, հոտնկայս/ ծափահարում էին պատանի ջութակահարին։

Մրցույթի արդյունքները /առայժմ, առայժմս/ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը /արդեն, այլևս/ գործում է։

2. Ընդգծե՛ք չափի երեք մակբայ։

Հիմնականում, դանդաղ, ամբողջովին, գյուղից գյուղ, վաղօրոք, եռակի։

3. Ընդգծե՛ք ձևի երեք մակբայ։

Դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք։

4. Ընդգծե՛ք ժամանակի երեք մակբայ։

Ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ։

5. Ընդգծե՛ք մակբայները։

Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։

Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն տեղի ունեցավ փոփոխություն։

Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին

Рубрика: Մայրենի

Մայրենի

Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց ու ասեց

— Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես առատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը համոզեց ու տարավ տուն: Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղաց: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց: Մկները լեղաճաք փախչեցին, մտնել ծակը, ծվծվալով իրար սեղմեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին: Հետո դաշտամուկր նորից դուրս սո­ղաց, դնչիկը երկարեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին: Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց ասեց.

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:

Ծառերին արթնացնողը քամիներ:

Այս օրվանից հետո շատ քամին էր, են փչել:

Տարբեր պարեր, պար էր են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր:

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակեն:
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից սպիտակեն ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն ու քնեն:
Բոլոր դռները փակեն մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ համեր այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համ էր ունեն:

Կազմի´ր տրված բայերի հրամայական ձևերր:

Օրինակ՝ գրել — գրի՛ր — գրեցե´ք, աղալ — աղա´ — աղացե´ք:


ա) Սիրել-սեր-սիրով

, կանչել-կանաչ

, նկարել-նկար,

, նստել-նստիր,

կանգնել-կանգնիր,

զանգել-զանգիր

, կապել-կապիր

փրկել-փակիր,

կապկպել-կապկպիր,

կոտրատել-կոտրատիր

, կապոտել-կապտիր

:
բ) Խաղալ-խաղանք,

սողալ-սողալով

, կարդալ-կարդանք

, գնալ-գնանք,

մնալ-մնանք,

գոռալ-գոռանք

Ակ, իկ, ուկ ածանցներով տրված բառերից նոր բառեր կազմի´ր: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սիրտ ճմլիկ, ճանճ քշուկ:

բ) Օրենք, ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ:
գ) Կտրուկ, դիպուկ, խուսափուկ:

Рубрика: Մայրենի

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Նրանցից մեկն ասում է․
-Իմ անցյալը դարձնում է ինձ այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն, ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ նրանց նմանները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամ չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ ինձ անհրաժեշտ կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ ցանկանում լինել երկու տարի անց, ավելի իրական է, քան իմ հիշողություններն առ այն, թե ինչպիսինն եմ եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները կախված չեն նրանից, թե ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։ Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում ապագայի մասին, գործում եք միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Թարգմանությունը` Միլենա Դավթյանի, 10-րդ դասարան
Աղբյուրը

Рубрика: Մայրենի

Առակ երջանկության մասին

Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել.կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։ Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

— Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկանում էին կտրել քեզ։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

— Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

— Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
— Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

— Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

— Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

— Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
— Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած  նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
— Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
— Այժմ տաք կլինի, — ասաց հայրը`  պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին  շշնջաց.
— Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

Թարգմանությունը` Էլեն Պողոսյանի, ավագ դպրոց, 10-րդ դասարան
Աղբյուրը

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Տրված բառերը ըստ խոսքի իմաստի երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի անվանումները գրիր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիո, առվակ պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,

Ածական-բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ջինջ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա,

Բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել,

Բառաշարքում գտիր և կողք կողքի գրիր հականիշների զույգերը:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն,քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

միշտ -երբեք

Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) ածանցների օգնությամբ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:
Իշխել-իշխան, բժշկել-բժիշկ, բացել-բացիչ, ուսուցանել-ուսուցիչ, ճեղքել-ճեղք, պահել -պահոց, հյուսել-հյուս, բանել-բանվոր, գրել-գիր, գործել-գործվացք, զգալ-զգալի, հարցնել-հարց:

Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձել-փորձեց) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել (չկարողանալ-չկարողացավ): Նա մի քիչ (մտածել-մտածեց)ու մանր քարեր (լցնել-լցրեց) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ- բարձրացավ), (հասնել-հասավ) կճուճի բերանին: Ու ագռավը (հագեցնել-հագեցրեց) ծարավը:

Рубрика: Մայրենի

Տղան և խնձորենին, առակ

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել է` իմ չորացող կոճղն է:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին կոճղը ամենալավ տեղն է հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերում երջանկության արցունքներ են երևում:

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ նրանց հետ, վազել նրանց շուրջը: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիքն ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն: Կարելի է ասել, որ տղան ծառի հետ դաժան վարվեց, բայց հենց այդպես էլ մենք ենք վարվում մեր ծնողների հետ: Մենք նրանց վերաբերվում ենք, ինչպես սովորական ինչ-որ բանի:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Բառաշարքում գտիր և խմբավորիր գոյականները, ածականները, թվականները, դերանունները և բայերը:


Կղզի-ինչ, խորհրդավոր-ինչպիսի, կարմրել-ինչ անել, երեսուն-ինչքան, օր-ինչ, անանուն-ինչպիսի, հինգերորդ-որերորդ, նա-ով, դարբին-ով, այդ-որը, ասել-ինչ անել, արձակուրդ-ինչ, վախենալ-ինչ անել, վախկոտ-ինչպիսի, վախ-ինչ, մենք-ովքեր, երգել-ինչ անել, խորհուրդ-ինչ, կարմիր-ինպիսի, տասական-ինչքան, երգ-ինչ, այդպիսի-ինչպիսի, լավագույն—ինչպիսի, իր-ում, դժբախտանալ-ինչ լինել, դժբախտ-ինչպիսի, միմյանց-ում, ով-ով, հարյուր-որքան, հարյուր յոթ-որքան, տասնամյա-ինչքան, տասնամյակ-ինչ, նվագել-ինչ անել:


Տրված գոյականներից կազմիր մեկական ածական ու բայ:

Սարսափ֊ սարսափել, սարսափելի
բան֊ բանել, բանական
հարց֊ հարցնել, հարցական
դադար֊ դադարել,
գույն֊ գունավորել, վարդագույն
աղմուկ֊ աղմկել, աղմկոտ
դաս֊ դասել, դասական
ծաղիկ֊ ծաղկել, ծաղկազարդ
պատում֊ պատել, ձյունապատ