Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

1.Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • Դժգույն- դժ (ածանց) գույն (արմատ)
  • Գունավոր- գույն (արմատ) ավոր (ածանց)

  • Խաղաղություն – խաղաղ (արմատ) ություն (ածանց)

  • Անկախություն – անկախ (արմատ) ություն (ածանց)

  • Չկամ – չ (ածանց) կամ (արմատ)

  • Ամպոտ – ամպ (արմատ) ոտ (ածանց)

  • Միտք – միտ (արմատ) ք (ածանց)

  • Գետափնյա – գետափ (արմատ) նյա (ածանց)
  • Հորդառատ – հորդ (ածանց) առատ (արմատ)

2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգեր կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ ագցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգակ ան, ժանիք, լեգեոն, լկտի, ծակել։

3. Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագու յն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ,  շիկահեր, շղթայակապ, գրասեղան, գետափ, սառնասիրտ, բարեկամ, արշալույս, պարասրահ:

Վարդագույն – Ոսկեգույն
Ճերմակահեր – Շիկահեր
Օձաձև – Գլանաձև
Արշավախումբ – Երգչախումբ
Շիկահեր – Ճերմակահեր
Շղթայակապ – Հեռախոսակապ
Գրասեղան – Դասասեղան
Գետափ – Ծովափ
Սառնասիրտ – Բարեսիրտ
Բարեկամ – Չարակամ
Արշալույս –Վերջալույս
Պարասրահ – Խաղասրահ

Рубрика: Մայրենի

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

Рубрика: Մայրենի

Մայրենի

Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ 
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
 Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
  Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
  Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար-մեզ համար, իրեն հետ-իր հետ, մեր պես-մեզ պես, ձեր նման-ձեզ նման, իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-ձեզ մոտից, ինձ պես-իմ պես, ձեզ հետ-ձեր հետ, քո նման-քեզ նման, իմ մոտ-ինձ մոտ, ձեզ նման-քեզ նման, իմ վրա- ինձ վրա, իմ մոտով- ինձ մոտով, ձեր մոտ- ձեզ մոտ, իմ համար-ինձ համար:


    2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ:

Ում շնորհիվ դուք սկսեցիք զբաղվել ֆուտբոլով:

Նա փոխարեն տուն գնա, գնաց մի քանի քայլ դեպի առաջ, չնայած, որ նա առանց կապի էր և հետո նա հօգուտ իրեն, որոշեց վերադառնալ տուն։

Նա կռվում էր հանուն իր ընկերոջ համար։

Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:

ա) հանգամանքներին չնայելով-չնայած հանգամանքներին
բ) առյուծի պես — ինչպես առյուծը
գ) հրամանի համաձայն — ըստ հրամանի
դ) սովյալների օգտին — հօգուտ սովյալների
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար — հանուն հավատի
է) այն մասին — վասն այն
ը) թշնամիների դեմ — ընդեմ թշնամիների

Տեքստի փակագծերում դրված բառերը գործածել համապատասխան հոլովով, ընդգծել կապերը:


Գարնանային պարզ թափանցիկ երեկո էր: Հետո կապույտ հորիզոնի (հորիզոն) վրա հսկայական առագաստանավի (առագաստանավ) պես գծագրվում էր ծեր Մասիսի սպիտակափառ գագաթը: Երանությամբ նայում էի լեռներին, որոնք կանաչ գոտու (գոտի) պես գոտևորում էին քաղաքը, որ վերևից, ասես, մեծ ծաղկած այգի լիներ Արարատյան դաշտի (դաշտ) մեջ: Օդը լցված էր գարնանային հազարավոր թռչունների երգերով, որոնք կեսօրից (կեսօր) հետո խաղում էին լույսի ալիքների (ալիքներ) մեջ և երգում մոտակա պուրակներում:

Рубрика: Մայրենի

Մայրենի

Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված հետևյալ ձևերով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել): 

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել: 

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը: 

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում: 

 Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով: 

Քանի՛ տարի ես ապրում  մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը: 

Այստեղ եմ ապրելու , ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել  այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: 

Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատր կտուժվես` ինձ չլսելով:
Դեռ շատր կտուժես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:
Խոսքս քեզ չի վերաբերում:

Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

 Մայրս այս պտուղները սիրում է:
Օրինակ՝ Մայրս այս պտուղները չի սիրում:
Նշանաբառը բոլորը գիտեն:
Նշանաբառը բոլորը գիտեն:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր չէին բացվել:
Ես վաղուց փնտրում էի:
Ես վաղուց չէի փնտրում էի:
Մի քանի երեխաներ խաղում էին:
Մի քանի երեխաներ չէին խաղում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:
Ջրաղացը հին օրերի երգն չէր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր:
Կաթի ամբողջ  սերը չէր պահել էր: 

Рубрика: Մայրենի

Մայրենի

Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, կայծակ-այծ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, դեղձի-ձի, հավատարիմ-հավ, օրդուբադցի-բադ, հաղարջենի-արջ, օձիք-օձ, ցրտաշունչ-շուն, ծովեզրյա-եզ, վարորդ-որդ, պայծառ-այծ, գուլպա-ուլ, բառերի մեջ թաքնված ի՞նչ կենդանիներ եք տեսնում:

2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:


Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:

3ՙ Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում:
Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի, ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց:

Գյուղից փախած ոչխարը, մոտեցավ ուրիշ ոչխարների մոտ որ իր գլխի ճարը տեսնի։

Աֆրիկացին փորձեց գտնել ձուկ, որ իր փորը խաբի։

Երեխան ականջները սրած սպասում էր իր հերթին։

Նա հազիվ կարողացավ գլուխն ազատել շատ տուգանքներից։

Չորս դարձվացք

Մեկ բառով բացատրիր դարձվածքների իմաստը:

Գլխի ընկնել -հասկանալ
ականջին օղ անել-ուշադիր լսել
աչքը ջուր կտրել-սպասել
անդանակ մորթել-չարչարել
բռունցքը թափ տալ-սպառնալ
արձան կտրել-քարանալ
էն աշխարհը գնալ-մահանալ
անկողին ընկնել-հանգստանալ, հիվանդանալ
բախտը ժպտալ-բախտբերել, հաջողել
բերանը բաց մնալ-զարմանալ

Դարձվածաբանական  բառարանից գլուխ, սիրտ, ոտք, ձեռք բառերով գրել հինգական  դարձվածք և բացատրել իմաստները:

գլուխ-գլուխ ազատել, գլուխ բարձրանալ, գլուխ անցնել, գլուխ առնել, գլուխ բերել

  • գլուխ ազատել-մի բանից ազատվել
  • գլուխ բարձրացնել-ապստամբվել
  • գլուխ անցնել-ղեկավար դառնալ
  • գլուխ առնել-հավաքվել, գումարվել
  • գլուխ բերել-որևէ գործ հաջողությամբ ավարտել՝ վերջացնել

սիրտ-սիրտ դնել, սիրտը ամուր պահել, սիրտը այրել, սիրտը անցնել, սիրտը առաջրկել

  • սիրտ դնել-նվիրել
  • սիրտը ամուր պահել-սիրտը պինդ պահել
  • սիրտը այրել- վիրավորել
  • սիրտը անցնել-ուշաթափվել
  • սիրտը առաջրկել-ձեռքը առաջարկել

ոտք-ոտ ու գլուխ, ոտքերը գետնից կտրվել, ոտքերը գետնով տալ, ոտքերը երկարացնել, ոտքերը դող ընկնել

  • ոտ ու գլուխ-ամբողջովին
  • ոտքերը գետնից կտրվել-սաստիկ ուրախանալ
  • ոտքերը գետնով տալ-ոտքը գետնով տալ
  • ոտքերը երկարացնել-ոտքերը մեկնել
  • ոտքերը ընկնել-խնդրել

ձեռք-ձեռք առնել, ձեռք բարձրացնել, ձեռք բերել, ձեռք գալ, ձեռքդ դալարի

  • ձեռք առնել-ծաղրի առարկա դարձնել, կատակել
  • ձեռք բարձրացնել-խփել
  • ձեռք բերել-մի բանի տիրանալ
  • ձեռք գալ-գտնվել
  • ձեռքդ դալարի-օրհնանք
Рубрика: Մայրենի

Մայրենի

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմուկ-աղմկոտ, պատկեր-պատկերավոր, հմայք-հմայիչ, յուղ-յուղոտ, գիշեր-գիշերային, ցավ-ցավոտ, ձև-ձևավոր, գովք-գովելի, շող-շողուն, հույզ-հուզական, վաստակ-վաստակավոր, հրապույր-հրապուրիչ, ժպիտ-ժպտերես, գույն-գունավոր:


2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:

Հաստաբուն, թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, առատաձեռն, հորդառատ:

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

Աստղազարդ, փշատերև, շեկահեր, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց:

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:

Երկչոտ-աներկյուղ, խոր-ծանծաղ, հարազադ-օտար, զուլալ-պղտոր, շնորհալի-ապաշնորհ, ցնծուն-տրտում, միամիտ-խորամանկ:

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր, նշանավոր, անվանի
աժդահա, վիթխարի, հսկա
դաժան, անգութ, անողոք
պարծենկոտ, մեծամիտ, գոռող
հզոր, զորեղ, հուժկու:

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Լավ կտորից վատ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)

Չքավորի գրպանը դատարի ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:

Անձնանիշ-գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վաճառատունվիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրագիր, լրտես, հետախույզ:

Իրանիշ-Գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, հետևանք:

Թանձրացական-Երամ, ճաշ, ծխախոտ

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
,

Թանձրացական-Երամ, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, արձագանք, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք:

Վերացական-Հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք:

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս-Լուսինե, լեռ-Լեռնիկ, Լեռնուհի, գառ-Գառնիկ, Գառնի, թագ-Թագուհի, նազ-Նազենի, վարս-Վարսինե, Վարսենիկ, վարդ-Վադուհի, Վարդինե, Վարդան, ցող-Ցողիկ, Ցողեր, արծիվ-Արծվիկ, սաթ-Սաթենիկ Սաթինե, խաչ-Խաչիկ, Խաչատուր:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

Սարասափ- ահ
ավարտ-վերջ
գրոհ-հարձակում
տանջանք-տառապանք
ծիծաղ-քրքիջ
որոշում-վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ-բույր
բողոք-գանգատ
հռչակ-համբավ
ցավ-կսկիծ
վախ-երկյուղ
զարույթ-ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Ծովանկար, քաղաքապետ, զարկերակ, լեռնաշղթա, գրասեղան, որսագող:

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց, արհեստաոր, խմորեղեն, թագաոր, գազանանոց, հավաքական, հեծանվորդ, որսորդ, զիմորական, դատարան, դատական, դատավոր, ճանապարորդ, բառարան, ներկարար, արևտրական, երշիկեղեն, խորհրդավոր, խորհրդական:

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի-երկինք, ծերունու-ծերունի, տան-տուն, քրոջ-քույր, տարվա-տարի, առվի-առու, մարդու-մարդ, խմբում-խումբ, սրտից-սիրտ, մոր-մայր, ծաղկով-ծաղիկ, փշատենու-փշատենի, գարնան-գարուն, կավճով-կավիճ, վշտից-վիշտ, մանկության-մանկություն, պատվով-պատիվ, տիրոջ-տեր, շարժման-շուրժում, ամուսնու-ամուսին, թփի-թուփ, արյան-արյուն, հաշվից-հաշիվ, աշնան-աշուն, անկյան-անկյուն, կնոջից-կին, քեռու-քեռի, որդու-որդի, ձյան-ձյուն, ձկան-ձուկ, գրկից-գիրկ, աղավնու-աղավնի, գրքում-գիրք, շան-շուն:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Рубрика: Մայրենի

Մայրենի

1.    Բացատրի՛ր ասացվածքները:

Գետի բերածը գետը կտանի:
Առանց ջանքի ձեռքբերումը հեշտ կկորչի:

Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ:
Ազնվությունը հարստությունից ավելի վեր է:

Պառկած անկողնում՝ ոչ ոք չի սայթաքի։
Եթե ոչինչ չես անում, չես էլ ձախողի:

2.Լրացրո՛ւ բաց թողած տառերը.

Երջանիկ                              դժբախտ

համարձակ                          վախկոտ

վերելք                                  վայրէջք

ջարդել                                 նորոգել

բարձրանալ                        իջնել

աղքատ                                կմախք

քաղցր                                  կեղտոտել

Рубрика: Մայրենի

Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին

Բացարձակապես ոգևորված չեմ ուսուցիչների նմանատիպ ատեստավորմամբ, մանավանդ, երբ կասկածի տակ են դրվում ուսուցչի մասնագիտական գիտելիքները: Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բուհական ընդունելության մակարդակով թեստերի առաջադրումն ու դրանց արդյունքներով ուսուցչի որակավորումը: Այդ թեստերը անգիր անելն ու բարձր միավորներ հավաքելը միշտ չէ, որ կարող են մանկավարժի մասնագիտական կարողությունների և հմտությունների մասին վկայել: Իսկ ու՞ր մնաց ուսուցչի ստեղծականությունը, այսինքն քաջալերում եք քարացած կաղապարների մեջ մնա՞լը: