Рубрика: Մայրենի

Ինչ որ լավ է… Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

  Բացատրի՛ր փոխաբերությունը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:

 Ամեն լավ բան աշխարհում պայծառ է ու լույսավոր:

  Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:

Լույսավոր, պայծառ աշխարհ:

  Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:

Բանաստեղծությունում ասվում, որ պետք է ապրել վառ, զվարթ, ուրախ կիանքով:  

  Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունն այն մասին է, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում:

Рубрика: Մայրենի

Եղեգնուհին

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամ բացատրիր:

 

խորշում-Խորշելը:


2.Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ’ արդար- թ լսում ենք, դ գրում։
3․Այս հատվածում ինչը կփոխեիր և ինչո՞ւ:

Ոչմի բանը:


4. Եթե դու լինեիր թագավորի փոխարեն, ի՞նչ կանեիր:

Ես կվերձնեմ այդ ձկանը և եսել կնջեյ նրա հետ կտենայ ինչ կլիներ և ինչու է իմ որդին նրա հետ նջում:


5. Վերնագրիր այս հատվածը բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։

Ձուկը

Рубрика: Մայրենի

Ածական

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ

Գեղեցիկ, մեծ, հետաքրքիր նկար

Սաղարթախիտ, փոքրիկ, մարդաշատ այգի

Ճերմակ, անուշաբույր, երփներանգ ծաղիկ

Հաստափոր, գեղարվեստական, անհետաքրքիր գիրք

Հաստ, բրդյա, նախշազարդ գորգ:

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը: Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Աղջիկ- փոքրամարմին

Դաշտավայր- կանաչապատ

Երջանկություն- անսպառ  

Ամբոխ- գազազած

Անտառ- ստվերախիտ

Ընկերները- վաղեմի

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ :

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարություն:

Հին, մեծ, լավ, երջանիկ, հնչեղ, ագահ, ստոր, հաջող, լայն, երկար

Рубрика: Մայրենի

Հրագետ ջուլհակը

  1. Թվարկիր ստեղծագործության հերոսներին և բնութագրիր նրանց։

Դերվիշ, Թագավոր, ջուհրակ, գիտնակաները:

Դերվիշ- Դերվիշը  չէր ղոսում մարկանց հետ նա շրջանի մեջեր մնում:

Թագավոր-Թագավորը շատ էր ուզում դերվիշի հետ խոսել, նա շատ հետաքրգիր մարդ է և անհասնգիստ:

Ջուրհակ- Ջուհրակը գործող էր, աշխատող, օգնող բոլորին:

  • Ի՞նչ սովորեցիր այս պատմությունից։

Ես սովորեցի, որ մարդ պետք է ղոսե մարդկանց հետ և որքան կարող է օգնել մարդկանց, որ մարդիկ ուրախ լինեն իրենց կինքից:

Рубрика: Մայրենի

Իմ կարծիքը «Հազարան հավքը» հեքիաթի վերաբերյալ

<<Հազարան հավքը>> հեքիաթը շատ հետաքրքիր է և ուսուցողական: Այն սովորեցնում է, որ պետք է օգնել մարդկանց, որքան կարող ես և մշտապես կատարել բարի գործեր: Բարի գործերը մարդուն առաջ են մղում և ավելի արագ հասցնում նպատակին: Նաև սովորեցինք, որ ցանկացած նպատակի, երազանքի հասնելու համար մարդ պետք է անցնի շատ նեղ ու դժվարին ճանապարհ և հաղթահարի բազմաթիվ խոչընդոտներ: Շատ կարևոր է այդ ճանապարհն անցնել ազնվորեն, առանց խաբեության, քանի որ ցանկացած սուտ վաղ թե ուշ բացահայտվում է:

Рубрика: Մայրենի

Հնարագետ ջուլհակը

1
Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Անհասկանալի բառեր և բացատրություն

Ամենազոր- Ամեն ինչ անելու զորություն ունեցող:

Թալիսման- Առարկա:

Դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր:

Рубрика: Մայրենի

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Հարցեր 

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

Գարուն

2.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Քամին- մեղմե, շատ թեթևեր, քամին նաև  միշտ իրիկնաժամին է անում այս ամենը:

3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:

Գեղեցիկ, քնքուշ:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտիր տրամադրություն ստեղծող բառերը):

Տրամադրություն կազմում են այս բառերը` Դողդոջ, մրմնջում, ծաղիկներ:

Рубрика: Մայրենի

Չարենցի

1 փուլ. Համացանցից գտնել տեղեկություն այն մասին, թե ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց:

1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։


2 փուլ. Տեղեկությունը կարդալ, հասկանալ և գրավոր պատմել, փոխադրել:

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ իր ծնդդավայր ԿարսԿարսի մարզՌուսական կայսրություն, մահացել է նոյեմբերի 27 ին 40 տարեկանում անհայտ գերեզմանում։

3 փուլ. Աշխատանքը տեղադրել բլոգում, անպայման վերնագրել և կցել Չարենցի նկարներից մեկը:

Եղիշե Չարենց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լրացուցիչ աշխատանք՝ Չարենցի անվան մասին վարկածները ներկայացնել ռադիոնյութով կամ տեսանյութով:

Рубрика: Մայրենի

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Արեգը,  Ան վախ Արեգը, Արեգը դևի հետ սև աշխարհում:

  • Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:

Աշխարհում, աղջկա, բանտում, արևից, Արեգը¸ թևով, Վիշապը, Այգին, ճամփեն.

Աշխարհում, աղջկա, բանտում,  արևից , Արեգը¸ թևով, Վիշապը, Այգին, ճամփեն:

  • Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:

Ոչոք չէր համարձակվել գա իմ աշխարհ:

  • Հատվածը պատմիր աղջկա անունից:

Սև աշխարհում բարձր տան մեջ լալիս էի, մին էլ տեսա մի տղայի: Տղան տեսավ ինձ և հարցրեց, թե ինչու եմ ես լալիս: Ես պատմեցի, որ մարդակեր դևն ինձ փախցրել, բերել է այս բանտ ու զրկել ինձ արևի լույսից: Ես զգուշացրեցի նրան, որպեսզի նա փախչի սև դևից, բայց նա ասաց, որ ինքն անվախ է ու կկռվի դևի հետ: Նա հարցրեց, թե  որ կողմից է գալու դևը: Ես պատասխանեցի, որ նա սարի այն կողմից  է գալու և հուշեցի նրան, որ դևին սպանելու միակ միջոցը նրա մեջտեղի գլխին զանկելն է: Ես նաև ասացի նրան, որ հանկարծ երկրորդ անգամ չզարկի դևին: Այդ պահին գալիս է դևը, ամեն ինչ ավելի է մթնում: Դևը ապշում է, թե ինչպես է տղան մտել իր աշխարհը:  Տղան կրակում է դևի մեջտեղի գլխին, ու դևն ուժասպառ ընկնում է: Դևն ասում է, որ տղան մի անգամ էլ զարկի, բայց տղան հիշում է իմ խորհուրդը ու չի կրակում: Այդժամ դևը սատկում է : Ես շատ ուրախացա, խնդրեցի, որ տղան ինձ էլ տանի իր հետ, սակայն նա պատասխանեց,  որ ինքը պետք է Հազարան Հավքին գտնի, որ փուշը վարդ դառնա, գազանը` մարդ: Սա լսելւվ` ես հավք դարձա ու թռա, գնացի:

Рубрика: Մայրենի

«Հազարան հավ

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ՝

  1. Բացատրիր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Շատ ցանկանալ, չհագենալ:

  1. Սրտի մասին գրիր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:

1. Սիրտը բաց լինել- Անկեղծ, պարզասիրտ, զվարթ, ուրախ, անքեն լինել:

2. Սիրտը գողանալ մեկի- 1. Մեկին, մեկի սիրույն տիրանալ, արժանալ 2. Սիրաշահելով համոզել, իր կամքին ենթարկել:

3. Սիրտը կտոր-կտոր անել, լինել- Ցավից, վշտից մորմոքել, ողբերգություն ապրել, խոր ցավ պատճառել (ապրել):

4. Սիրտը չկպչել մեկին, ինչին- չսիրել, չկարողանալ մտերմանալ, չհավանել:

5. Սիրտը փորն ընկնել- սաստիկ վախենալ, ահով բռնել:

  1. Գրիր կարմիրով նշված բառերի կազմությունը:

Այգեպանները – Այգի + պան + ներ + ը

Հիվանդ

հատիկ հատ + իկ

քարսիրտ քար + սիրտ

  1. Գրիր մուգ գրված բառերի և արտահայտությունների հոմանիշները:

Աղքատչքավոր, չունեւոր, ընչազուրկ, խեղճ, թշվառ (ական), կարիքավոր, տնանկ: 2. Մուրացկան: 3. Խճուկ, անշուք:

Օրերից մի օր  միանգամ:

Խնդրում— աղաջում:

Մեռնում— մահանում:

  1. Գրիր կանաչով նշված բառերի հականիշները:

պառավ — ծերունի

հիվանդանում – ապանքինվում

պոկում — կպցնում

փակում – բացում

  1. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրիր նրանց:

Այգեպաները անսիրտ մարդիկ էին: Նույնիսկ դժվար էնրանց մարդ համարել: Նրանք շատ ագահ էին,  չկամ, մեծին չհարգող, դիմացինի դրության մեջ չմտնող:

  1. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Շատ տխրեցի: Անհավատալի է, որ աշխարհում կան այգեպանների պես դժկամ մարդիկ:

  1. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածիր:

Պառավը տխուր վերադառնալիս հանդիպում է մի մարդու: Նա հարցնում է  պառավի տխրության պատճառը: Պառավը պատմում է եղելությունը: Այդ մարդը խղճում է պառավին: Նա իր այգուց մի մեծ զամբյուղ խաղող է քաղում ու տալիս պառավին`մաղթելով նրա որդուն առողջություն: Պառավը շատ շնորհակալություն է հայտնում բարի մարդուն ու շտապում  իր որդու մոտ: Որդին մի կուշտ ուտում է խաղողը ու ապաքինվում:

Պառավն օրհնում է բարի մարդուն ու նրա այգին:

Կարդա հաջորդ հատվածը՝ Պառավի անեծքն ու այգու չորանալը

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան: