Նախագծային շաբաթ
Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ
Նախագծի նպատակը՝
- իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
- ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
- թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
- բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում
Իրականացման ընթացքը
- Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
- Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը
Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ
Ուսումնասիրման թեմաները
«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»
«Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք: Վերջին ժամանակներս ավելի հաճախ գործածվում է «Չարշամա Սոր» անվանումը, որը եզդիերենից թարգմանվում է որպես «Կարմիր Չորեքշաբթի»: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը ասոցացրել են կարմիր գույնի հետ: Իրականում «Սոր» բառը նշանակում է տոն: Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ Чахар Шанбэ Сури անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»: Քանի որ հին Իրանում օրացույցները փոփոխվում էին, տոների ժամանակացույցը ևս տեղափոխվում էր: Սասանյանների մոտ օգտագործվում էր երկու օրացույց` «йайри»` 365 օր տևողությամբ, և «саредха»` 365.24224 օր տևողությամբ: Առաջինը նրանք անվանել են «ошмурдик», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «вихзакик», որը նշանակում էր «շարժական»: Հայտնի է, որ այդ տոնը նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը: Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով՝ բացականչելով «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը»: Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում. կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզից առաջ»
Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում: Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:
Ապրիլի 1-ին ասորիները նշում են Նոր տարին՝ Հաբ Նիսանը:
Հայաստանաբնակ ասորիներն ապրիլի 1-ին տոնում են Նոր տարին՝ 6769-րդ տարվա սկիզբը (ասորական ժամանակագրությունը սկսվում է մ.թ.ա 4750 թվականից): Ասորիների Նոր տարին՝ Հաբ Նիսանը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը:
Մոլոկաններն Ամանորի սեղանին դնում են ամենաավանդական ուտեստները` «գյուղական աղցան», համեղ թթու, որով հայտնի են տեղի մոլոկանները։ Ազգային կերակրատեսակներ սեղանին գրեթե չեն լինում, սակայն ավանդական մայրաքաղաքային աղցանն իր արժանի տեղն է զբաղեցնում։
«Տոնի պատմությունը, կարևորությունը»
Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։
«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում»
Ինչպես հիմա ենք նշում, այդպես էլ այն ժամանակներում՝ ուրախ, բարձր տրամադրությամբ, առատ սեղաներով, ամանորյա զարդարանքներով, որ տարին լինի բարեբեր և հաջող։
«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»
Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր։ Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը։
«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»
Ձմեռ պապը պատկերվում է, որպես վառ՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ գույնի վերարկուով, երկար սպիտակ մորուքով, գավազանը ձեռքին ծերունի։ Միշտ իր թոռնուհու՝ Ձյունանուշի հետ է, ով ներկայանում է որպես սպիտակ կամ երկնագույն վերարկուով, հյուսով օրիորդ։
«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»
Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ դնում են ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին, որովհետև եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։
Ֆինլանդիայում իհարկե դնում են սեղանին բազմատեսակ ուտեստներ, բայց տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։
Լեհաստանում հետաքրքիր է այն, որ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ՝ սնկով, կարկանդակ մրգահյութով և վերջում՝ թարմ մրգեր:
Մեքսիկայում Ամանորի խորհրդանիշը շատ քաղցր է: Այնտեղ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի ափսե, եթե հյուրերը փակ աչքերով կարողանան կոտրել ափսեն, ապա այդ տարի երջանիկ կլինեն:
Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկ: Բացի այդ, Հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։
Հնդկաստանում ևս Ամանորի սեղանը լի է քաղցրով, այնտեղ ամանորյա սեղանից բացակայում են մսային ուտելիքները: Ավանդական քաղցրավենիքներից է գազարի հալվան:
Գերմանիայում Ամանորի սեղանին անպայման մատուցվում է չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածք, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ՝ ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը՝ խորհրդանշում է առատություն:
Ֆրանսիայում ամանորյա սեղանին դրվում է հատուկ պատրաստված հնդկահավ՝ կոնյակով և սերուցքով, ինչպես նաև սեղանին դրվում է շագանակ, պաշտետ, ապխտած սաղմոն և տարբեր տեսակի պանիր: Որպես աղանդեր՝ մատուցվում է սերուցքային տորթ, իսկ խմիչքներից՝ շամպայն և չոր գինիներ:
Ավանդական ամերիկյան ամանորյա ուտեստ է հնդկահավը: Ի տարբերություն անգլիական հնդկահավի, ամերիկյան հնդկահավը պատրաստվում է մի քիչ տարօրինակ ձևով, այն լցոնում են սառնարանում մնացած մթերքներով՝ պանիր, սխտոր, խնձոր, կաղամբ, լոբի, սունկ, սալորաչիր և համեմունքներ:
Իսպանիայում ամանորյա սեղանը շատ համեղ և ախորժելի է: Սուրբ ծննդյան երեկոյին պատրաստում են խորոված, հնդկահավ, կաթնային խոզ և ծովամթերքներով ուտեստներ: Որպես աղանդեր մատուցում են նուգա՝ սերուցքով և ընկույզով, մարցիպան՝ մեղրով, ինչպես նաև շաքարով նուշ:
Բրազիլիան նույնպես ունի հետաքրքիր ամանորյա խոհանոց: Բրազիլիան համատեղում է շատ ժողովուրդների ամանորյա ավանդույթները: Տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից են ձկան կամ խոզի միսը, բազմազան գարնիրը՝ գունավոր բրինձը, մրգային աղցանը և ընկուզեղենը:
Իտալիայում ընդունված է մատուցել խաղող, պնդուկ, ոսպ՝ որպես երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշ:
Որպես ամանորյա ավանդական ուտեստ իրանցիները պատրաստում են յոթ բաղադրիչներից կազմված ուտեստ, քանի որ յոթ թիվը համարվում էր աստվածային: Եթե ուտեստի մեջ կան բոլոր 7 բաղադրիչները, ուրեմն նոր տարում Ձեր բոլոր ցանկությունները կիրականան: Այդ յոթ բաղադրիչներն են ոլոռ, նուշ, պնդուկ, չամիչ, ծիրանի չիր, պիստակ և բրինձ:
«Ամանորյա մի երգի պատմություն»
Jingle Bells — ը ամբողջ աշխարհում հայտնի է, որպես սուրբ ծննդյան երգ։ Հայտնի նաև որպես «One Horse Open Sleigh»։ Երգը գրվել է Ջեյմս Լորդ Պիերպոնտի (1822—1893) կողմից։ Նաև 1858 թվականի սեպտեմբերի 16-ին գրանցվել է «One Horse Open Sleigh» վերնագրով։ Օրիգինալ երաժշտությունը շատ է տարբերվում հայտնիից։ Շատ է երգվել տարբեր կատարողների կողմից։ Հայտնի է դարձել 1940-ական թվականներին՝ Բինգ Կրոսբիի կատարմամբ։ Jingle Bells անունը սկզբնապես վերնագրված էր, որպես One Horse Open Sleigh վերնագրով: One Horse Open Sleigh երգը նախատեսված էր շնորհակալության ծրագրի համար, որը գտնվում էր Վրաստանի եկեղեցում, որտեղ Պիփոնտը օրգանիզմ էր: Երգը այնքան լավ ընդունվեց, որ այն կրկին հնչում էր Սուրբ Ծննդյան օրվա ընթացքում: ԵՎ նա այնքան հայտնի է, որ մինչև հիմա նա Սուրբ ծնդդյան երգ է համարվում։
«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ»
«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»
«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/Նոր՝ Գրիգորյան օրացույցը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր XIII պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16—20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր.
«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/
«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»
Խորհրդային ժամանակաշրջանում նույնպես ամենա սիրված տոներից մեկն էր:
«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ»
Քրիստոնյաները Նոր տարին և Ամանորն նշում են հունվարի 1-ին։
Սուրբ ծնունդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը կաթոլիկ Քրիստոնյաները նշում են դեկտեմբերի 25, իսկ Առաքելական եկեղեցու հետևորդները նշում են հունվարի 6-ին։