Рубрика: Քիմիա

Քիմիա

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Рубрика: Քիմիա

Քիմիա

Սովորել՝ Թթվածնի քիմիական հատկությունները։

Էջ՝ 97-101

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

2C+O2→2CO↑

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Рубрика: Քիմիա

Քիմիա/Թթվածին

Նոր թեմա- Թթվածին։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,

O

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,

Ar(O)=16. Mr(O)=32 գ/մոլ

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,

8

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,

6

2. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։

Բացի նրանից, որ թթվածինը մտնում է համարյա բոլոր նյութերի կազմում, կենդանի բոլոր օրգանիզմները հնչում են թթվածին, որը կազմում է օդի հիմնական մասը։ Կենդանի օրգանիզմները շնչելով օդ՝ թթվածին, արտաշնչում են CO2 գազ։ բնությամբ մեջ թթվածնի ծախսը վերականգնվում է լուսասինթեզով։

7. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

16×2,5=40
16×3=48
48×3=144
144+40=184

Խմբային աշխատանք

Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,

բ) թթվածնի ծավալը դասասենյակում:

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

Рубрика: Քիմիա

Քիմիա

Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:
    Ավոգդարոյի օրենքը վերաբերվում է գազային նյութերին։ Տարբեր գազերի հավասար ծավալներում արտաքին միատեսակ պայմաններում (ճնշում, ջերմաստիճան) պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ:
  2. Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:
    թթվածին, ազոտ, հելիում, ածխաթթու գազ, նեոն
  3. Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:
    Պինդ և հեղուկ նյութերի ծավալները հիմնականում դրանցում գտնվող մոլեկուլների կամ մասնիկների չափսերից, որոնք հպված են միմյանց և փոխազդում են։ Իսկ գազային նյութի ծավալը փոխվում է ճնշման փոփոխությանը համապատասխան, քանի որ ճնշումը մեծացնելիս գազի մոլեկուլների միջև հեռավորությունը փոքրանում է։
  4. Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս:
    Գազի ծավալը կփոքրանա։

Խմբային աշխատանք

Հաշվե՛ք ձեր դասասենյակի օդի ծավալն ու զանգվածը՝ ընդունելով M(օդ)= 29գ / մոլ

p(օդ) =1, 29գ / լ : Հաշվե՛ք նաև, թե քանի լիտր թթվածին և թթվածնի քանի մոլեկուլ է բաժին ընկնում յուրաքանչյուր աշակերտին:

Рубрика: Քիմիա

Քիմիա

1)Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
2)Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
3)Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում
ա) քիմիական տարրը
բ) պարզ նյութը
1)ատոմի զանգվածը, 2)հոտը, 3)հալման եւ եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6)ատոմային համարը 7) գույնը, 8)խտությունը:
4. Քիմիական տարրերի հատկությունների տեսան­կյունից պարզաբանե՛ք՝ ո՞ր հատկություններով են իրար նման եւ որո՞վ տարբեր տրված տարրերի զույգերը.
ա. H, Li,

բ. O, N,

գ. Be, Mg,

դ. Al, Zn

5. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը:

Թթվածին և սիլիցյում

6. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

Ջրածին, պղինձ, ոսկի, արծաթ

7)Քանի՞ տարր կա պարբերական աղյուսակում ներկա պահին․

ա)102
բ)115
գ)118

8)Ո՞ր թվականին է առաջին անգամ հրապարակվել պարբերական աղյուսակը:

Ա)1909 բ)1970 գ)1869

9)Այս տարրն անվանում են «կյանքի և մահվան տարր»

Ա)տիտան բ) ազոտ գ) ծծումբ

10)Ինչպե՞ս է կոչվում այն գազը, որն ապահովում է այրումը:

Ա) ջրածին բ)քլոր գ) թթվածին

Рубрика: Քիմիա

Քիմիա

  1. Քիմիական տարրի կարգաթիվը 7 է։ Ո՞րն է 5մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը։

ա)P5, բ) N5, գ) 5N2, դ) 5P

2) Տարրը գտնվում է երրորդ պարբերության հինգերորդ խմբի գլխավոր ենթախմբում։ Ո՞րն է այդ տարրը։

ա) ազոտ, բ) ֆոսֆոր, գ) այլումին, դ) արսեն

3) Հաշվեք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն։

ա) Ar(բոր)=11, բ) Ar(ցինկ)=65, գ) Ar(պղինձ)=64

4) Ի՞նչ է ինդեքսը և երբ է այն օգտագործվում։

Ինդեքսը դա տվյալ ատոմի համարն է՝ թիվը, որը գտնվում է քիմիական նշանից ներքև և աջ։ Ինդեքսը ցույց է տալիս տվյալ ատոմների բաղադրությունը նյութի մեջ։

5) Գրեք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ

K²S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ

CO

Рубрика: Քիմիա

Քիմիա

  1. Տվեք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը։

Հարաբերական ատոմային զանգվածի մեծությունը ցույց է տալիս տվյալ տարի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ջրածնի ատոմի զանգվածից, որը ընդունված է լինում որպես միավոր։

2. Մեկնաբանեք Ar(ֆտոր)=19 հավասարությունը։

Ar(ֆտոր)=19 հավասարությունը նշանակում է, որ ֆտորի զանգվածը 19անգամ ծանր է ջրածնի ատոմային զանգվածից։

3. Հաշվեք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը։

Ar(բոր)=11, լուծում=11×0,00000000000000000000000 1674=0,000000000000000000000018414

Ar(ցինկ)=65, լուծում=65×0,00000000000000000000000 1674=0,000000000000000000108810

4. Հաստատեք հետևյալ պնդումների ճշմարտությունները քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ։

Ճշմարտացի չէ (գ) պնդումը և (ա) պնդումը, իսկ (բ) պնդումը ճշմարտացի է։ Ճիշտը՝ ա) հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունեցող մեծություն է, բ)հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ջրածնի ատոմային զանգվածից, գ)հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ջրածնի ատոմի զանգվածից։

Рубрика: Քիմիա

Մարմին և Նյութ։ Քիմիական նյութերի Տարածվածությունը Բնության մեջ

Սովորել ` դաս.1.2 էջ `8-11

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  

Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

nimages (1).jpg
nnimages (8).jpg
nimages (5).jpg
nimages (2).jpg

  Կենդանի մարմիններ

nimages (7).jpg
nimages (10).jpg

                քարերը՝ անկենդան                    մեքենան՝ անկենդան

 Անկենդան մարմիններ 

Նկարագրենք երկու ֆիզիկական մարմին,

Օրինակ

Ապակյա  բաժակը և երկաթյա մեխը:

nimages.jpg
nnimages (11).jpg

Բաժակը թափանցիկ է, հեշտ կոտրվում է, օգտագործում ենք տարբեր հեղուկներ ըմպելու համար, իսկ մեխը շատ ամուր է, խոնավ օդում ժանգոտվում է, օգտագործում ենք տարբեր իրեր կամ իրերի մասեր իրար միացնելու համար: 

Ինչպես տեսնում ենք, շատ կարևոր է,  թե ինչ նյութից է պատրաստված առարկան:

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 

Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:

nimages (3).jpg
ndownload.jpg
nimages (16).jpg

Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:

Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:

n4078475-1-big.jpg
ncpec36.jpg
n18693153_w640_h640_shtativy_dlya_probirok.jpg

Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:     

n1fe4862eb8.jpg
nimages (18).jpg

Օրգանական նյութեր       

nimages (9).jpg
nimages (13).jpg

Անօրգանական նյութեր

Рубрика: Քիմիա

Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

Սովորել ` էջ 27-31

Բնության մեջ նյութերը հիմնականում  հանդես են գալիս  խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:

Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:

  Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:

200px-Petroleum.JPG
img4.jpg

  Նավթ                    Տարբեր նյութերի լուծույթներ

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

images (4).jpg
DSC00511.JPG

    Սուրճ և կաթ                                   Ծծումբ և երկաթ            

 Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ:  Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը  կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը  առաջացրած նյութերի հատկություններից:

Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական  եղանակներն են՝

• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն

nUntitled.png
nimages (1).jpg
images (9).jpg

Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝

• շոգիացում և բյուրեղացում
• թորում։

Рубрика: Քիմիա

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Հոկտեմբերի 3-7

Սովորել `էջ 40-46

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

nimages (8).jpg
nimages (4).jpg
nimages (10).jpg
ndownload.jpg
nimages (11).jpg

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներ.

nfotosbornik_ru_2294.jpg nimages (3).jpg

nimages (7).jpgnimages (6).jpg

nimages (1).jpg