Рубрика: Հայոց լեզու, Նախագծեր, Գրականություն

Ամանորյա փաթեթ հայոց լեզու / գրականություն

Հայկական Ամանորի պատմությունից


Հայերի մոտ տարվա առաջին ամիսը օգոստոսն էր և կոչվում էր Նավասարդ։

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի տասնվեցերորդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։

Հացը՝ ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է,  և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում  Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ  պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ  կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:

Ամանորյա հայկական մաղթանքներ

1990թ. «Հանրագիտակ-օրացույցից»
Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները` և նուռը կարմիր, և խնդությունը մարդկային հոգու, և հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:
Թող ամենալավն ու խաղաղավետը լինեն Նոր տարվա առաջին օրը, հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը:
Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:
Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:
Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:
Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ պատանին չշտապի տարեց դառնալու, ոչ էլ տարեցը ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը` Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ; Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ  և հաջորդ բոլոր տարիներին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր համայն աշխարհը և առանձին-առանձին ամեն տուն, և թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Առաջադրանքներ:

1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:


2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.

ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր

բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ

գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ

դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.

ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ

բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական

գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.

ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար

բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի

գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար

դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյաց
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-
միրգ տվող-
նոր տնկած-
շահույթ բերող-
շեկ մազերով-շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
ոսկուց ձուլված-