Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

Ածական

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմուկ-աղմկոտ, պատկեր-պատկերավոր, հմայքժ-հմայիչ, յուղ-յուղոտ, գիշեր-գիշերային, ցավ-ցավոտ, ձև-ձևավոր, գովք-գովելի, շող-շողուն, հույզ-հուզական, վաստակ-վաստկավոր, հրապույր-հրապույրիչ, ժպիտ-ժպտուն, գույն-անգույն:


2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:

Հաստաբուն, թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, առատաձեռն, հորդառատ

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

Աստղազարդ, փշատերև, շիկահեր, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:

Երկչոտ-աներկյուղ, խոր-ծանծաղ, հարազատ-օտար, զուլալ-պղտոր, շնորհալի-ապաշնորհ, ցնծուն-տրտում, միամիտ-խորամանկ

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր-անվանի, նշանավոր

աժդահա-վիթխարի, հսկա

դաժան-անողոք, անգութ

պարծենկոտ-գոռոզ, մեծամիտ

հզոր-զորեղ, հուժկու

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

անժոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
լավ կտորից վատ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սպասարկման ոլորտ, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարում, բնական պայմաններ, ռեսուրսներ, աշխարհագրական դիրք, եղանակ:

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը

  1. ա) գյուղատնտեսությունն է
    Բանգլադեշ, Զանզիբար, Սոմալի
     
    բ) արդյունաբերությունն է
    Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Նիգերիա, Լիբիա

    գ) սպասարկման ոլորտն է
    Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա

3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այնտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը: Այդպես է օրինակ`Եգիպտոսում: Եթե երկիրը չունի ծով, օվկիանոս կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը:

4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա նավթ: Այսինքն կարող ենք հետևություն անել, որ երկրի համար բնական ռուսուրսները շատ մեծ ազդեցություն ունի, հատկապես արդյունաբերության ոլորտում:

5. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկրները թույլ չտան այլն երկրներից ապրանք, կամ ուտելիք բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովուրդը զրկվում է այդ ապրանքից, կամ այդ ուտելիքից: