1.Պատմել խաչակրաց արշավանքի մասին
1095թ․ Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս երկրորդի պապը հավատացյալներին կոչ արեց արշավելու դեպի Երուսաղեմ և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի գերեզմանը։ Պապի խոսքերը մեծ տպավորություն գործեցին ներկաների վրա։ Նրանք ամիջապես սկսեցին խաչեր կարել իրենց հագուստներին,որտեղից էլ առաջացավ արշավանքի մասնակիցների անվանումը՝ խաչակիրներ։ Բացի քրիստոնեական սրբավայրերի ազատագրումից՝ կազմակերպիչները և շարժման մասնակիցներն ունեն նաև շահադիտական նպատակներ։ Նրանք ցանկանում եին հարստանալ Արևելքի երկրների հաշվին։
Իսկ կաթոլիկ եկեղեցին ցանկանում էր իր իշխանությունը հաստատել Արևելքի եկեղեցիների վրա։
2.Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
1095թ.-Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս II պապը հավատացյալներին կոչ արեց արշավել դեպի Երուսաղեմ։
1096թ.-Սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։
1098թ.-Խաչակիրների առաջնորդներից մեկը Բալդունինը մտավ Եդեսիա քաղաքը և ստեղծեց խաչակրաց առաջին պետությունը Եդեսիաի կոմսությունը։
1098թ.-Խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, ստեղծեցին Անտիոքի դքսությունը։
1099թ.-Նրանք գրավեցին Երուսաղեմը, ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը։
1187թ.-Եգիպտոսի առաջնորդ Սալահ ադ Դինը պարտության մատնեց խաչակիրներին և գրավեց Երուսաղեմը։
1189թ.-Սկսեց խաչակրաց երրորդ արշավանքը որը գլխավորեցին գերմանական կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտ-ը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը։
1190թ.-Ֆրիդրիխ I-ը խեղդվեց Կիլիկիաի գետերից մեկում անցնելիս, Ֆիլիպ II-ը գրավեց Ակրա քաղաքը որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը։ Ֆիլիպ II-ը վերադարձավ Ֆրանսիա։
1192թ.-Մնալով մենակ Ռիչարդ-ը հաշտության պայմանագիր ստորագրեց Սալահ ադ Դինի հետ։
1204թ.-Խաչակրաց 4-րդ արշավանքը։ Մասնակիցները գրավեցին և կողոպտեցին Կոստանդնուպոլսիը։
1291թ.-Մուսուլմանները հետ գրավեցին խաչակիրների վերջին հենակետ Ակրան։
3.Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
Սալահ ադ Դինը հիշատակում են քրիստոնեական և մուսւոլմանական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»:Սուլթան Սալահ ադ Դինը բավական ուժեղ ղեկավար էր։ Լինելով տիպիկ մահմեդական և դաժան անհավատարիմների նկատմամբ,այնուամենայնիվ ողորմություն էր դրսևորում քրիստոնյաների նկատմամբ, որոնց հետ նա անմիջական գործ ուներ: Նա քրիստոնյաների և մահմեդականների մոտ հայտնի դարձավ որպես իսկական ասպետ:Նրա մեծահոգությունը դրսևորվում էր զիջումներում, որը նա ցուցաբերեց Ռիչարդ I Առյուծասիրտ թագավորի և գերիների նկատմամբ: Սալահ ադ Դինը շատ բարի էր,սիրում էր երեխաներին, երբեք չէր ընկճվում։ Նա կարողացավ միավորել իսլամական երկրները խաչակիրների դեմ պայքարում:
4.Գրավոր ներկայացրու քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին
1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։ Մանուկների խաչակրաց արշավանքը չհասավ իր նպատակին. ոչ մի տարածք չգրավվեց և ոչ մի մարտ տեղի չունեցավ, սակայն մանուկների մեծ, բայց տկար բանակը շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջովին ոչնչացվեց։
Դա իմ կարծիքով դաժան և ապարդյուն արշավանք էր։
Դիտել կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/
Միջնադարում առեվտրի և արվեստների զարգացումը նպաստեց քաղաքների առաջացմանը։ Արհեստավորները և առևտրականները հաստատվում էին այնպիսի վայրում որտեղ հեշտ էր հումք ձեռք բերել և արտադրանքն իրացնելը։ Միջնադարի քաղաքները սկզբնական շրջանում առաջացան Իտալիայում և Ֆրանսիայում։ Սովորաբար քաղաքի բնակչությունը կազմում էր 10.000-50.000 մարդ։ Քաղաքներում միևնույն մասնագիտության Արհեստավորները միավորվում էին հատուկ կազմակերպության մեջ որը կոչվում էր համարություններ,իսկ առեվտրականնե
