1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:
2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:
4.Ինչ է վարկածը
Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:
5.Ինչ է օրենքը
Օրենքները բացահայտում են բնության տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:
6.Ինչ է ֆիզիկական տես ությունը
Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երեւույթները, այլեւ կանխատեսում է նոր, դեռեւս անհայտ երեւույթները եւ դրանց հետեւանքերը:
7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ
Յուրաքանչյուր գործ ձեռնարկելիս մենք կատարում ենք չափումներ: Եւ գիտականորեն որեւէ բան հիմնավորելիս չափումները եւս անհրաժեշտ են:
8..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմմատել նույնատիպ մեծության հետ:
9.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝ 1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
Այն սարքը, որով չափում ենք ֆիզիկական մեծությունը եւ ստանում թվային արժեքը , կոչվում է չափման գործիք:
10.Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք
Չափփիչ սարքեն են քանոնը, չափերիզը, գլանը, ջերմաչափը, վայրկնաչափը:
11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում
Այդ սարքերը չափում են երկարությունը, զանգվածը, ժամանակը:
12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Բաժանումների գծիկները եւ որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին կոչվում են սանդղակ:
13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:
14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարեւան գծիկների միջեւ եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
15.Ինչից է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է սանդղակի բաժանման արժեքից եւ հավասար է բաժանման արժեքի կեսին:
