Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

1.10-5.10;10-12.10

ԹեմանՀաղորդակից անոթներ:Մթնոլորտային Ճնշում:Մթնոլորտային ճնշման չափումը:Տորիչելլի փորձը:Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անոթներն են անվանում հաղորդակից անոթներ

Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

2.Որն է հաղորդակից անոթների օրենքը:Ինչպես կարելի բացատրել այդ օրենքը

Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։

3.Ինչ է մթնոլորտը

Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:

4. Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը

Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78%), թթվածին (21%) և այլ գազեր (1%)։

5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրի մակերևույթից դեպի տիեզերք;

Մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք, որովհետև Երկիրը ձգում է, մթնոլորտի մասնիկները։
Երկրագնդի ձգողականության պատճառով օդի վերին շերտերը ճնշում են միջին շերտերին, իսկ վերջիններս էլ՝ ստորին շերտերին։

6.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին

Եթե Արեգակը չջերմացներ մթնոլորտը,  ապա վերջինս մասնիկները, Երկրի ձգողության ազդեցությամբ, ի վերջո կհավաքվեին Երկրի մակերևույթին։

7.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա

Օդի կշռով պայմանավորված ամենամեծ ճնշումը երկրագնդի մակերևույթի և մակերևույթի վրա գտնվող բոլոր մարմինների վրա է:

Оставьте комментарий