1. Ինչ է բնությունը:
Մարդն ապրւմ է բնության մեջ։ Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։ Մարդը նույնպես բնության մաս է։
2. Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Բնության մեջ մջտապես տեղի են ունենում բազմազան փոփոխություններ։ Օրինակ աշնանը սարցակալում են լճակները, գարնանյ հալվում է ձյունը, ամռանն անձրև է գալիս, իսկ ձմռանը՝ ձյուն։ Շարժվում են Արեգակը, Լուսինը, աստղերը, մարդիկ, և կենդանիները, տեղափոխվում են ծառերը, ծաղիկները և այլն։ Սա օրինակներ եին բնության երևույթների։
3.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը ( մ․ թ․ ա․ IV դար ) գրել է “Ֆիզիկա” գիրքը ( « Ֆիզիկա » բառն առաջացել է հուներեն « Ֆյուզիս » բնություն բառից )։
4.Ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են Ֆիզիկական երևույթներ։
5.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
Ֆիզիկական երևույթներ տեղի են ունենում և՛ տիեզերքում, և՛ Երկրի ընդերքում, և՛ մթնոլորտում, և՛ կենդանի օրգանիզմներում, այլ կերպ ասած՝ ամենուր։
6.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառւյցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։
7.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ պարզապես մարմին։ Օրինակ՝ դռան բռնակ, կաթսա, քանոն և ուրիշ առարկաներ։
8.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։
9.Ինչ է մատերիան:
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։
10.Մատերիայի ինչ տեսակներ գիտեք:
Մատերիայի այլ տեսակի օռինակներ են լույսը, ռադիոալիքները։
11.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։ Միաժամանակ կարևոր է այն օրենքների իմացությունը, որոնք ենթարկվում է բնությունը։
